Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

...

ՀՀ ԱՆ. Պարգևատրվել են սահմանամերձ համայնքների բնակչությանը բժշկական օգնություն ցուցաբերած բժիշկները

ՀՀ ԱՆ. Պարգևատրվել են սահմանամերձ համայնքների բնակչությանը բժշկական օգնություն ցուցաբերած բժիշկները

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մասնագետներն ավանդաբար այցելում են սահմանամերձ համայնքներ և բնակչությանը մասնագիտական խորհրդատվություն ու բժշկական օգնություն ցուցաբերում։ Անհրաժեշտության դեպքերում մեր երկրի սահմանները պահող բնակչության բուժումը կազմակերպվում է կենտրոնում։ Այս կերպ իրենց ներդրումն են ունենում սահմանամերձ հեռավոր համայնքներում առողջապահական ծառայությունները հասանելի դարձնելու գործում։

Հայրենանվեր գործունեության և սահմանամերձ համայնքների բնակչությանը մասնագիտական բարձրակարգ օգնություն ցուցաբերելու համար կենտրոնի մի խումբ բժիշկներ պարգևատրվել են ՀՀ առողջապահության նախարարության շնորհակալագրով։

Նյարդաբաններ Անյա Պապոյանին և Սյուզի Ոսկանյանին, սրտաբաններ Իրինա Մկրտչյանին և Մարինե Բայրամյանին, ակնաբույժ Նառա Գաբոյանին, թոքաբաններ Քրիստինե Քարամյանին և Տաթևիկ Դավոյանին պարգևները հանձնել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արա Մինասյանը։ Նա պարգևատրված մասնագետներին փոխանցել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանի երախտիքն ու բարեմաղթանքները։ Շնորհավորելով գործընկերներին` Արա Մինասյանը ցանկացել է որ մասնագիտական իրենց հաջողություններն ու ձեռքբերումները մշտապես արձանագրեն խաղաղ պայմաններում, մաղթել, որ իրենց ապրած ամեն օրը բավականություն պատճառի թե՛ աշխատանքում, թե՛ անձնական կյանքում:

Պարգևատրվածները տնօրինության կողմից նաև նվերներ են ստացել։

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Հանդիպումներ ԻԻՀ առողջապահության պատասխանատուների հետ
ՀՀ ԱՆ. Հանդիպումներ ԻԻՀ առողջապահության պատասխանատուների հետ

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով եղել է Թեհրանում, մասնակցել հայ-իրանական համատեղ աշխատանքային խմբի նիստին...

Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am

Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ