Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

«Իզմիրլյան» ԲԿ-ում շագանակագեղձի բարորակ գերաճի Live surgery է կազմակերպվել. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» ԲԿ-ում շագանակագեղձի բարորակ գերաճի Live surgery է կազմակերպվել. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում 31․03․2018թ Հայաստանի ուրոլոգիական ասոցիացիայի (ՀՈՒԱ) նախաձեռնած սեմինարի ընթացքում կազմակերպվել է «Կենդանի վիրաբուժություն» (Live surgery)՝ ուղիղ հեռարձակում վիրահատարանից: Երկու հայտնի ուրոլոգներ ցուցադրել են շագանակագեղձի բարորակ գերաճի վիրահատության՝ ներմիզուկային մասնահատման տարբեր տեխնիկաներ:

NEWS.am Medicine-ի հետ զրույցում «Իզմիրլյան» ԲԿ ուրոլոգիական կլինիկայի ղեկավար Արթուր Գրաբսկին պարզաբանեց, որ դեռևս բժշկական կենտրոնի շենքի վերակառուցման ժամանակ, բժիշկների պահանջներից մեկը հենց տեխնիկական վերազինումն էր՝ նման հեռարձակումներ և ուղիղ միացումներ անցկացնելու համար: Վիրահատարանի բոլոր տեսախցիկները և էնդոսկոպիկ սարքավորումները միացված են նիստերի դահլիճի էկրանին, ապահովված է շատ բարձրորակ կապ: Այդ ամենը  հնարավորություն է տալիս հեռուստակոնֆերանսներ անցկացնել ինչպես արտասահմանյան երկրների, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերի հետ: Ավելի վաղ ամերիկայից ռոբոտ–ասիստենտացված վիրաբուժության ոլորտի հայտնի մասնագետ, պրոֆեսոր Ինդերբիր Գիլլի կողմից կազմակերպվել էր հեռուստադասախոսություն բժշկական կենտրոնի բժիշկների համար:


 «Իզմիրլյան» ԲԿ-ում շագանակագեղձի բարորակ գերաճի Live surgery է կազմակերպվել
Օրերս կայացած սեմինարի թեման տղամարդկանց մոտ ստորին միզուղիների ախտանիշներն ու շագանակագեղձի բարորակ գերաճն էր։ Սեմինարի ընթացքում դասախոսություններ են ներկայացվել այս հիվանդության ախտորոշման ժամանակակից մոտեցումների և բուժման նորագույն մեթոդների վերաբերյալ։ Օնլայն ռեժիմով ցուցադրվել են վիրահատություններ:

«Նաիրի» ԲԿ ուրոլոգիական ծառայության ղեկավար Արմեն Ադամյանը ցուցադրեց ավանդական միաբևեռ տրանսուրետրալ մասնահատումը, իսկ Արթուր Գրաբսկին ներկայացրեց միզապարկի վզիկի տրանսուրետրալ մասնահատումը նորագույն Quanta Cyber Tm լազերի կիրառմամբ։ Տարածաշրջանում իր տեսակի մեջ միակը համարվող այս լազերը հիվանդանոցին էր նվիրաբերվել ամերիկահայ բարերար, ուրոլոգ Կարո Դերձակյանի միջնորդությամբ: «Իզմիրլյան» ԲԿ ուրոլոգիական կլինիկայի ղեկավարի խոսքերով՝ Հայաստանում քիչ մասնագետներ են նման վիրահատություն կատարում, ուստի դրա կատարման տեխնիկայի յուրացումը բավական արդիական է:


 «Իզմիրլյան» ԲԿ-ում շագանակագեղձի բարորակ գերաճի Live surgery է կազմակերպվել  «Իզմիրլյան» ԲԿ-ում շագանակագեղձի բարորակ գերաճի Live surgery է կազմակերպվել

 

Բժիշկ Գրաբսկու խոսքով վիրահատությունները կատարվել են ինտերակտիվ ռեժիմով․  վիրաբույժները ցուցադրում և բացատրում էին վիրահատությունների կատարման առանձնահատկությունները, իսկ սեմինարի մասնակիցները հնարավորություն ունեին դահլիճից հարցեր տալու և դրանց պատասխանները ստանալու: Նա հավելեց, որ նման սեմինարներն հատկապես օգտակար են երիտասարդ, այդ թվում Հայաստանի տարբեր մարզերից ժամանած, մասնագետների զարգացման համար, ուստի «Իզմիրլյան» ԲԿ-ն նախատեսում է Live surgery-ի անցկացումը շարունակել նաև այլ ուրոլոգիական հիվանդությունների վերաբերյալ, մասնավորապես՝ միզաքարային հիվանդության: Սեմինարը ղեկավարում, ինչպես նաև, վիրահատությունների ընթացքի ակտիվ քննարկումն ապահովում էր ՀՈՒԱ նախագահ Սերգեյ Ֆանարջյանը։


 «Իզմիրլյան» ԲԿ-ում շագանակագեղձի բարորակ գերաճի Live surgery է կազմակերպվել
Սեմինարի ընթացքում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ուրոլոգ Արթուր Քոչարյանը ներկայացրեց շագանակագեղձի բարորակ գերաճի ախտորոշման և բուժման վերջին ուղեցույցները, որոնք թարգմանվել և տեղայնացվել էին ՀՈՒԱ-ի անդամների կողմից: Արթուր Գրաբսկու պարզաբանմամբ այս ուղեցույցներն արդեն հաստատվել են Առողջապահության նախարարության կողմից եւ առաջիկայում կուղարկվեն բոլոր բժշկական հաստատություններին: «Աստղիկ» ԲԿ-ի ուրոլոգիայի բաժանմունքի վարիչ Արմեն Ավոյանը ներկայացրեց շագանակագեղձի բարորակ գերաճի կոնսերվատիվ բուժման ժամանակակից մոտեցումները։


 «Իզմիրլյան» ԲԿ-ում շագանակագեղձի բարորակ գերաճի Live surgery է կազմակերպվել  «Իզմիրլյան» ԲԿ-ում շագանակագեղձի բարորակ գերաճի Live surgery է կազմակերպվել

 

Ներկայացվել են նաև շագանակագեղձի բուժման այլընտրանքային մեթոդներ։ «Էրեբունի» ԲԿ-ից Արսեն Ծատուրյանը և Սարգիս Աբովյանը ներկայացրել են շագանակագեղձի անոթների էմբոլիզացիայի մեթոդը: «Այս մեթոդը դեռեւս փորձարարական է, սակայն սրա մասին նույնպես պետք է իմանալ», - ասաց Արթուր Գրաբսկին:

 

 «Իզմիրլյան» ԲԿ-ում շագանակագեղձի բարորակ գերաճի Live surgery է կազմակերպվել

 

 

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ