Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործունեությունը բարձր գնահատվեց Շվեյցարիայի «Իզմիրլյան» ֆոնդի գործադիր տնօրեն Գրեգորի Ջերեջյանի կողմից. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործունեությունը բարձր գնահատվեց Շվեյցարիայի «Իզմիրլյան» ֆոնդի գործադիր տնօրեն Գրեգորի Ջերեջյանի կողմից. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում հյուրընկալվեց Շվեյցարիայի «Իզմիրլյան» ֆոնդի գործադիր տնօրեն Գրեգորի Ջերեջյանը և Հայաստանում «Իզմիրլյան» ֆոնդի տնօրեն Լուսինե Գալաջյանը:

Յուրաքանչյուր տարի «Իզմիրլյան» ֆոնդի գործադիր տնօրենը Հայաստան կատարած այցի շրջանակներում այցելում է նաև բժշկական կենտրոն, ծանոթանում ընթացող աշխատանքների, ձեռքբերումների ու հնարավոր խնդիրների հետ:

Հանդիպում-քննարկումից հետո շրջայց կատարվեց և այցելություն օրթոպեդիա և սպորտային տրավմաների բաժանմունքում գտնվող երկու սիրիահայ հիվանդներին:

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործունեությունը բարձր գնահատվեց Շվեյցարիայի «Իզմիրլյան» ֆոնդի գործադիր տնօրեն Գրեգորի Ջերեջյանի կողմիցԳրեգորի Ջերեջյանը պատմեց իր ակնկալիքների և  «Իզմիրլյան» հիվանդանոցից ստացած տպավորությունների մասին.

«Շատ տպավորված եմ կենտրոնի առաջադիմությամբ: Այս 12 ամիսների ընթացքում հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել:

Սպասելիքներս գերազանցված են: Վիրահատությունների քանակի զգալի աճը թույլ է տալիս ենթադրել, որ այստեղ, իսկապես, լավ մասնագետներ են աշխատում, որ լավագույն սարքավորումներն են կիրառվում: Այստեղ նույն չափանիշներն են, ինչ Նյու Յորքում, Հոնկոնգում կամ այնպիսի երկրներում, ինչպես Շվեդիան է, Գերմանիան»:

 

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործունեությունը բարձր գնահատվեց Շվեյցարիայի «Իզմիրլյան» ֆոնդի գործադիր տնօրեն Գրեգորի Ջերեջյանի կողմից«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի զարգացման ծրագրերի և հեռանկարների մասին պրոֆեսոր Արմեն Չարչյանը նշեց, որ առաջինը` բժշկական որակի ապահովումն է, բարձրակարգ բուժօգնությունը մեր բոլոր պացիենտներին, երկրորդը` նոր ուղղությունների զարգացումն է: Մեր առաջիկա գործունեությունում ներառված են շատ հավակնոտ ծրագրեր: Եվ բոլոր ձեռքբերումներից զատ, մեր մշտական աշխատանքը պետք է ուղղված լինի եղած ձեռքբերումների պահպանմանն ու ամրապնդմանը:

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...

Փրփրոտ մեզ. urolog.am
Փրփրոտ մեզ. urolog.am

Փրփրոտ մեզը հաճախակի հանդիպող երևույթ է, որն իրավամբ համարվում է անվնաս, սակայն երբեմն կարող է վկայել որոշ առողջական խնդիրների մասին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ