Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բժիշկները Ստեփանակերտում անվճար ընդունելություններ են կատարում. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բժիշկները Ստեփանակերտում անվճար ընդունելություններ են կատարում. izmirlianmedicalcenter.com

Այսօր` սեպտեմբերի 22-ին, Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում սկսվել է Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից ժամանած բժիշկների անվճար հիմունքներով քաղաքացիների ընդունելությունը և խորհրդատվությունը:
 
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ուրոլոգ Շահեն Դանիելյանը նշել է, որ Հանրապետական հիվանդանոցը հնարավորություն է տալիս կատարել տարբեր հետազոտություններ:

«Մենք այստեղ իրականացնում ենք կոնսուլտացիոն ծրագիր, ինչպես նաև՝ փորձի փոխանակում, և այն հնարավորություն է տալիս երկու հիվանդանոցների բժիշկներին քննարկել տարաբնույթ հարցեր»,- ասել է Շ. Դանիելյանը: Նրա խոսքով՝ այսօրվա ընթացքում ընդունել է 30 այցելուի:


 ուրոլոգ Շահեն Դանիելյան Պրոկտոլոգ Սամվել Պողոսյան


Պրոկտոլոգ Սամվել Պողոսյանն էլ նշել է, որ հետազոտել է 9 հիվանդի, որոնցից 8-ին նշանակվել է կոնսերվատիվ, դեղորայքային բուժում. ևս մեկ հիվանդի համար նախատեսվում է վիրահատություն:

 

 թոքաբան Մարինե ՊետրոսյանԻսկ թոքաբան Մարինե Պետրոսյանն էլ ասել է, որ իր այցելուների մեջ հիմնականում մեծ թիվ են կազմում այն հիվանդները, որոնք կարիք ունեն մշտական բուժման: «Մեր խնդիրն է հետազոտել հիվանդներին: Իսկ անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք նաև անհետաձգելի վիրահատություններ իրակացնել»,- ասել է բժիշկ-թոքաբանը: Մ. Պետրոսյանն ավելացրել է, որ սա իր երրորդ այցելությունն է Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոց և նախատեսում է աշնանը կրկին այցելել:

Նշենք, որ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից ժամանած բժիշկների անվճար հիմունքներով քաղաքացիների ընդունելությունը և խորհրդատվությունը շարունակվելու է նաև վաղը:

Հավելենք, որ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից Արցախ են ժամանել օրթոպեդ-վնասվածքաբան, ընդհանուր վիրաբույժ, ուրոլոգ, պրոկտոլոգ, գաստրոէնտերոլոգ, քիթ-կոկորդ-ականջաբան, նյարդաբան, էնդոկրինոլոգ, համակարգչային տոմոգրաֆիստ, սոնոգրաֆիստ, թոքաբան, ինչպես նաև Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում` գինեկոլոգ և Մաշկավեներոլոգիական դիսպանսերում` մաշկաբան:

 

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բժիշկները Ստեփանակերտում անվճար ընդունելություններ են կատարում.

 

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...

Փրփրոտ մեզ. urolog.am
Փրփրոտ մեզ. urolog.am

Փրփրոտ մեզը հաճախակի հանդիպող երևույթ է, որն իրավամբ համարվում է անվնաս, սակայն երբեմն կարող է վկայել որոշ առողջական խնդիրների մասին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ