Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

 

 

ՀՀ ԱՆ. Օրակարգում դեղերի անվտանգությունն է.

ՀՀ ԱՆ. Օրակարգում դեղերի անվտանգությունն է.

aaa

Կարևորելով դեղերի անվտանգությունը՝ ՀՀ առողջապահության նախարարությունը համագործակցության հուշագիր է ստորագրել եվրոպական դեղագործական 15 ճանաչված ընկերության տարածաշրջանային անվտանգության պատասխանատուների հետ։ Հիմնական նպատակը տարածաշրջանում այդ ընկերությունների կողմից արտադրվող դեղերի կեղծման դեպքերի բացահայտումն ու դրանց կանխարգելման ուղղությամբ համատեղ միջոցառումների իրականացումն է։

Այս համագործակցության շրջանակում հերթական համատեղ միջոցառումը դեղերի շրջանառության կարգավորման հարցերին նվիրված «Դեղերը և սպառողի անվտանգությունը» խորագրով համաժողովն էր։ Դեղերի շրջանառության ոլորտում առկա մարտահրավերներին, սպառողի անվտանգության ապահովմանը վերաբերող և այլ հարցերի մասին ելույթներ են ունեցել Սանոֆի և Պֆայզեր դեղագործական ընկերությունների, ինչպես նաև կենսաակտիվ հավելումներ արտադրողների միության ներկայացուցիչները: Անդրադարձ է կատարվել նաև կեղծ դեղերի շրջանառության կանխարգելման հարցերին: Համաժողովին մասնակցել են նաև Հայաստանի և օտարերկրյա դեղագործական ընկերությունների դեղերի անվտանգության հարցերով պատասխանատուները։

Մինչև սպառողին հասնելը, դեղը պետք է անցնի մի շարք գործընթացներ՝ երաշխավորելու համար, որ սպառողը ստանում է որակյալ, անվտանգ և արդյունավետ դեղ: Այս երեք հատկանիշներով է պայմանավորված դեղի նպատակային կիրառումը՝ որպեսզի այն իսկապես բուժի կամ կանխարգելի հիվանդությունները: Բայց, քանի որ սպառողը չի կարող ինքնուրույն գնահատել դեղի այս հատկանիշները` դրա շրջանառության բոլոր օղակներում` ստեղծումից մինչև կիրառում, իրականացվում է կենտրոնացված հսկողություն։

Որակյալ դեղը սպառողի անվտանգության հիմնական բաղկացուցիչներից է, այդ իսկ պատճառով առողջապահության մարմիններն ակտիվորեն պայքարում են դեղերի կեղծման դեմ:

Այս ամենի մասին նշվել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հետ համաժողովի մի խումբ մասնակիցների հանդիպման ընթացքում։

Եվրոպական դեղագործական ճանաչված ընկերությունների տարածաշրջանային անվտանգության պատասխանատուներն ընդգծել են, որ այս ձևաչափով համագործակցությունն արդյունավետ է։

Դեղերի նկատմամբ հսկողությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով առաջարկվել է նախարարության, ինչպես նաև Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի կայքում տեղեկատվություն զետեղել զուգահեռ ներմուծվող դեղերի մասին, որպեսզի դեղագործական ընկերությունները տեղեկացված լինեն և կարողանան աջակցել դրանց նկատմամբ վերահսկողության իրականացմանը:

Հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվել է կենսաակտիվ հավելումների շրջանառության նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու անհրաժեշտության հարցը։

Կարևորելով դեղերի որակի, անվտանգության և արդյունավետության ապահովումը՝ Լևոն Ալթունյանն առաջարկել է մի շարք ոլորտներում, այդ թվում՝ դեղերի կլինիկական փորձարկումներն իրականացնելիս, առավել արդյունավետ դարձնել պետական ու մասնավոր ընկերությունների համագործակցությունը:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը։

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Հանրային քննարկում մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստման վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Հանրային քննարկում մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստման վերաբերյալ

Հարգելի գործընկերներ,

ՀՀ առողջապահության նախարարության կողմից շարունակվում են մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ իրազեկման աշխատանքներն ու հանրային քննարկումները հասարակական տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ...

ՀՀ ԱՆ. Հայտարարություն
ՀՀ ԱՆ. Հայտարարություն

Նոյեմբերի 17-ին, 28-ին և դեկտեմբերի 19-ին Երևանում, նոյեմբերի 22-ին  Վանաձորում և դեկտեմբերի 5-ին Դիլիջանում  Շարունակական մասնագիտական զարգացման հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվում է...

Ուզո՞ւմ եք նիհարել. քաղցած վիճակում խմեք այս կոկտեյլները. 168.am
Ուզո՞ւմ եք նիհարել. քաղցած վիճակում խմեք այս կոկտեյլները. 168.am

Առաջարկվող կոկտեյլներն օրգանիզմը կապահովեն անհրաժեշտ սննդարար նյութերով։ Դրական արդյունքը բավական շուտ կնկատեք. քաշը կսկսի նվազել։ Steptohealth.ru-ն գրում է, որ դա տեղի կունենա ճարպերի քանակի նվազեցման շնորհիվ...

Մոռացեք մկանային ցավերի, այտուցների, հոգնածության ու գլխացավերի մասին. 168.am
Մոռացեք մկանային ցավերի, այտուցների, հոգնածության ու գլխացավերի մասին. 168.am

Օրգանիզմը կարելի է մաքրել տոքսիններից, ազատվել հոգնածությունից ու հոդացավերից պարզ միջոցով։ Budetezdorovy.ru-ն գրում է, որ խորհուրդ է տրվում այս միջոցներն օգտագործել շաբաթվա ընթացքում 1-2 անգամ։ Արդեն առաջին իսկ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ