Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Ջրածնի պերեօքսիդի (перекись) օգտագործման 9 անսովոր եղանակ. bestinfo.am

Ջրածնի պերեօքսիդի (перекись) օգտագործման 9 անսովոր եղանակ. bestinfo.am

Ջրածնի պերեօքսիդը համարվում է անվտանգ ու բնական հակասեպտիկ: Այն շատ արդյունավետ միջոց է, և ցանկալի է, որ լինի յուրաքանչյուրի դեղատուփում: Վերջինիս օգնությամբ հնարավոր է ո՛չ միայն մշակել վերքերը, այլ նաև օգտագործել ոչ ավանդական նպատակներով: Օգտագործման ենթակա է միայն 3%-անոց ջրածնի պերօքսիդը, որը վաճառվում է ցանկացած դեղատանը:

 

1.  Սպիտակեցնում է  հագուստը

Հագուստի կամ սրբիչի սպիտակեցման համար, բավարար է անհրաժեշտ ջրի մեջ ավելացնել 1 բաժակ «պերեկիս» և հագուստը լվանալ այդ ջրում: Դա կօգնի իրերին նաև ժամանակի ընթացքում չդեղնել:


Այն նաև կօգնի մաքրել դժվարանցանելի կետերը:Անհրաժեշտ է միայն  կեղտաբծի վրա ավելացնել մի փոքր այդ միջոցից, թողնել մեկ րոպե, լավ տրորել խոզանակով և լվանալ սառը ջրով:

 

2.  Բուժում է ոտքերի սնկային հիվանդությունը

Խառնել ջրածնի պերեօքսիդը ջրի հետ 1:1 հարաբերակցությամբ և ամեն երեկո վնասված հատվածների վրա թրջոց դնել:

3.  Ազատում է պարանոցի ցավերից

Օգնում է այն մարդկանց, ովքեր երկար ժամանակ անց են կացնում նստած` անհարմար դիրքով: Պարանոցի մկանների լարվածության դեպքում կարելի է վերցնել կտորը, այն թրջել ջրածնի պերեօքսիդով ու դնել պարանոցի վրա: Վերևից դնել սրբիչ և այդպես թողնել 10-20 րոպե. տաքացնում է մկանները, չեզոքացնում ցավն ու թուլացնում լարվածությունը:

4.  Օգնում է ազատվել մրսածությունից

Խառնել1 ճ/գ ջրածնի պերեօքսիդը 1 ճ/գ չգազավորված հանքային ջրի հետ և այդ խառնուրդը օգտագործել որպես քթի ցողացիր:

5.  Բերանի խոռոչի ողողման համար

Բերանում առաջացած վերքերից ու խոցերից ազատվելու համար կարելի է բերանում 5 րոպե պահել 10 մլ ջրածնի պերեօքսիդ, սակայն կուլ չտալ: Այդ միջոցն օգնում է նաև սպիտակեցնել ատամներն ու նվազեցնել կարիեսի առաջացման հավանականությունը: Կարելի է օգտագործել նաև որպես բերանի ողողման միջոց:

6. Կոնտակտային լինզաների ախտահանում

Երբեմն կարելի է կոնտակտային լինզաներն ախտահանել նաև ջրածնի պերեօքսիդով: Այն քայքայում է լինզաների վրա կուտակված սպիտակուցները:

7.  Այն թեթևացնում է տունը մաքրելու գործընթացը


Ջրածնի պերեօքսիդն օգնում է ազատվել մանրէներից: Այն անհրաժեշտ է ավելացնել մաքրման համար օգտագործվող կտորի կամ  մաքրող միջոցի մեջ: Այն շատ լավ մաքրում է ապակիներն ու հայելին: Կարելի է  օգտագործել լոգասենյակի ախտահանման համար, քանի որ շատ լավ հեռացնում է բորբոսն ու կեղտագծերը:

8.  Բուժում է կոկորդի ցավը

Որպեսզի հնարավոր լինի բուժել կոկորդի ցավն, անհրաժեշտ է խառնել ½ ճ/գ տաք ջուրը ¼ ճ/գ ջրածնի պերեօքսիդի հետ և ողողել կոկորդը: Այն նաև մրսածության հիվանդությունների կանխարգելիչ միջոց է, քանի որ ոչնչացնում է ախտածին մանրէներին:

9. Ականջները մաքրող միջոց

Խառնել մի քանի կաթիլ ջրածնի պերեօքսիդը ջրի հետ  և այդ լուծույթով մաքրել ականջները: Այդ կերպ հնարավոր կլինի մաքրել ականջների մեջ կուտակված  զանգվածը:

Սկզբնաղբյուր. bestinfo.am
Լուսանկարը. khoevadep.vn
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...

Փրփրոտ մեզ. urolog.am
Փրփրոտ մեզ. urolog.am

Փրփրոտ մեզը հաճախակի հանդիպող երևույթ է, որն իրավամբ համարվում է անվնաս, սակայն երբեմն կարող է վկայել որոշ առողջական խնդիրների մասին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ