Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

5 տարօրինակ մասնագիտություններ, որոնք կարող են հայտնվել մինչև 2030 թվականը.

5 տարօրինակ մասնագիտություններ, որոնք կարող են հայտնվել մինչև 2030 թվականը.

Littlebits ընկերության և MIT Media Lab լաբորատորիայի տնօրեն Այա Բդեյրը համարում է, որ 2030-ական թվականների երիտասարդության համար մասնագիտությունների 65%-ը դեռևս գոյություն չունի: Ժամանակակից աշխարհում տարօրինակ մասնագիտություններ ավելի ու ավելի հաճախ ի հայտ կգան:

Անասնաբույժեր ռոբոտների համար

15 տարի անց տնային կենդանիների տերերը կարող են նրանց տանել բուժման այն մարդկանց մոտ, որոնք ավելի շուտ ինժեներ են, քան բժիշկ: Բդեյրը համարում է, որ ռոբոտների անասնաբույժերը կենդանիներին կօգնեն արհեստական իմպլանտներով կամ վերջույթներով:

Բիհեյվորիստական գեյմ-դիզայներ

Մոտակա տասնամյակում մեր կյանքը ավելի շատ կդառնա խաղի նման: Այդպիսի ուղղության միտումներ արդեն երևում են այսօր: Այնպիսի խաղեր, ինչպես Pokemon Go-ն, որոնք ստիպում են մարդկանց ֆիզիկապես շարժվել և անել այնպես, որպեսզի օգտվողների համար լինի հետաքրքիր: Ապագայում նման ծրագրերի քանակը կաճի:

Հոլոպորտացիայի մասնագետներ

Microsoft-ը արդեն աշխատում է տեխնոլոգիայի վրա, որը թույլ է տալիս ակնթարթորեն տեղափոխվել` չնայած վիրտուալ, այլ վայր, ինչպես օրինակ «Աստղային պատերազմներ» ֆիլմում: Բդեյրը ասում է, որ հոլոպորտացիայի մասնագետները կզբաղվեն նրանով, որ տեղափոխությունը կատարվի առանց խնդիրների և բնական ձևով:

Կլիմայական ինժեներ

Ապագային տեխնոլոգիաները թույլ կտան մարդկությանը որոշակիորեն փոխել եղանակը ըստ սեփական ցանկության: Դա կանեն հատուկ մասնագետները` կլիմայական ինժեներները:

Օրգանների ֆերմեր

Համատեղելի դոնորներ փնտրելու փոխարեն հիվանդները կկարողանան աճեցնել օրգաններ, ինչպես նաև կհայտնվեն անհրաժեշտ տեխնոլոգիաներ: Այսօր այդ ուղղությունը նոր է ծնվում: Բդեյրը ասում է, որ ապագայում օրգաններ աճեցնելը և տպելը կդառնա հասարակ գործ:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. Сделано у нас
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...

Փրփրոտ մեզ. urolog.am
Փրփրոտ մեզ. urolog.am

Փրփրոտ մեզը հաճախակի հանդիպող երևույթ է, որն իրավամբ համարվում է անվնաս, սակայն երբեմն կարող է վկայել որոշ առողջական խնդիրների մասին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ