Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Գիտնականները բացահայտել են քաղցկեղային ուռուցքների «անտեսանելի գլխարկի» գաղտնիքը. news.am

Գիտնականները բացահայտել են քաղցկեղային ուռուցքների «անտեսանելի գլխարկի» գաղտնիքը. news.am

University of British Columbia-ի գիտնականները բացահայտել են, թե քաղցկեղային բջիջներին ինչպես է հաջողվում խաբել իմունային համակարգին եւ նրա համար անտեսանելի մնալ. հենց այդ անտեսանելիությունն է հիվանդությանը թույլ տալիս տարածվել ամբողջ մարմնով` առաջացնելով մետաստազներ:

Ուիլֆրիդ Ջեֆֆերիսը, ով հետազոտության առաջատար հեղինակն է, նշել է, որ իմունային համակարգը արդյունավետորեն հաղթահարում է առաջնային ուռուցքները, բայց երբ մետաստազներ են հայտնվում, այն այլեւս չի կարողանում ճանաչել քաղցկեղային բջիջները եւ կանգնեցնել հիվանդության առաջխաղացումը: Գիտնականներին հաջողվել է հասկանալ այդ դեպքում գործող մեխանիզմը եւ նրանք արդեն սկսել են միջոց փնտրել` հետ շրջելու ուռուցքների «թաքնվելու» գործընթացը:

Vancouver Prostate Centre-ի աշխատակիցների հետ նրանք շագանակագեղձի քաղցկեղով մի քանի հարյուր հիվանդի տվյալների վերլուծություն են կատարել եւ պարզել, որ քաղցկեղի կրկնություններն առավել հաճախ պատահել են այն հիվանդների մոտ, որոնց ուռուցքները կորցրել են ինտերլեյկին-33-ը` ցիտոկին-իմունոկարգավորիչը: Չարորակ գոյացությունները ժամանակի հետ փոխվում են գենետիկական մակարդակում, էվոլյուցիա են ապրում եւ փոփոխման գործընթացում կարող են կորցնել ինտերլեյկին-33 արտադրելու կարողությունը: Երբ այդ սպիտակուցն անհետանում է ուռուցքից, իմունային համակարգը դադարում է դրա բջիջները ճանաչել որպես օտար, ինչի հետեւանքով հիվանդությունը վերահսկողությունից դուրս է գալիս: Դա տեղի է ունենում այն դեպքերում, երբ քաղցկեղը սկսվում է այն հյուսվածքներում, որոնք շրջապատում են օրգանները` թոքերի, շագանակագեղձի, երիկամների եւ շատ այլ ուռուցքային հիվանդություններ:

Այժմ գիտնականները նախատեսել են հետագա հետազոտություններ կատարել` իմանալու, թե արդյո՞ք ինտերլեյկին-33-ի թեստն արդյունավետ միջոց է` պարզելու, թե ինչպես է օրգանիզմում զարգանում որոշակի տեսակների քաղցկեղը:

Իրինա Սարանչովան` գիտական աշխատանքի հեղինակներից մեկը, մեկնաբանել է, որ այդ սպիտակուցը կարող է շագանակագեղձի քաղցկեղի առաջին կենսանշիչներից մեկը լինել եւ հավելել է, որ մոտ ապագայում գիտական խումբը պատրաստվում է կրկնել աշխատանքը, բայց արդեն` հիվանդների ավելի մեծ թվի հետ: Համալսարանի աշխատակիցները նաեւ պարզել են, որ եթե որոշ քանակությամբ ինտերլեյկին-33 տեղադրվի աճած ուռուցքի մեջ, իմունային համակարգը դարձյալ կճանաչի այն: Ապագա հետազոտությունները ցույց կտան, թե այդ բացահայտումը որքանով է օգտակար քաղցկեղի որոշակի տեսակների արդյունավետ թերապիայի համար:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. globalural.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...

Փրփրոտ մեզ. urolog.am
Փրփրոտ մեզ. urolog.am

Փրփրոտ մեզը հաճախակի հանդիպող երևույթ է, որն իրավամբ համարվում է անվնաս, սակայն երբեմն կարող է վկայել որոշ առողջական խնդիրների մասին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ