Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

ՀՀ ԱՆ. Առողջապահության նախարարությունը ճանաչվեց ամենաբաց գերատեսչություն

ՀՀ ԱՆ. Առողջապահության նախարարությունը ճանաչվեց ամենաբաց գերատեսչություն

Տեղեկատվության ազատության միջազգային օրը  նշանավորվեց  Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից արդեն 14-րդ անգամ կազմակերպվող «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությամբ։ Մեր երկրում տեղեկատվության ազատության և մատչելիության ապահովման գործում ազդեցիկ միջոց դարձած այս մրցանակների տրամադրումը հերթական անգամ մեծ հետաքրքրություն էր առաջացրել թե՛ գերատեսչությունների ու պետական մարմինների, թե՛ միջազգային կառույցների ու լրատվամիջոցների շրջանում։

Կարևորելով ինֆորմացիայի ազատությունը և ընդգծելով երկրում այս ոլորտում իրականացվող ջանքերը` ՀՀ կառավարության աշխատակազմի ղակավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ տեղեկատվության ազատությունը հիմնարար ազատությունների կայացման շարժիչ ուժ է։

ՀՀ առողջապահության նախարարությունը ճանաչվեց ամենաբաց գերատեսչություն։ Ավելի քան 50 չափանիշով գնահատվող «Ոսկե բանալի» գլխավոր մրցանակը առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանին հանձնեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գործող ղեկավար Դիք Լորենցը։ Սերգեյ Խաչատրյանը, նախարարության անունից շնորհակալություն հայտնելով մրցանակին արժանացնելու համար, նշեց, որ դա ողջ նախարարության և հատկապես լրատվական ծառայության թիմի ամենօրյա ու նպատակասլաց աշխատանքի արդյունքն է։ 

Նշենք, որ «Բաց կառավարման գործընկերություն» միջազգային նախաձեռնության շրջանակում Հայաստանյան գործողությունների ծրագրի հանձնառությունները լավագույնս իրականացնելու համար Ոսկե բանալի շնորհվեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին, որը հանձնեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերը։

Տրվեցին այլ մրցանակներ ևս։

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...

Փրփրոտ մեզ. urolog.am
Փրփրոտ մեզ. urolog.am

Փրփրոտ մեզը հաճախակի հանդիպող երևույթ է, որն իրավամբ համարվում է անվնաս, սակայն երբեմն կարող է վկայել որոշ առողջական խնդիրների մասին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ