Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Ծխողների տներում քաղցկեղածինների վտանգավոր բարձր խտություն են հայտնաբերել. news.am

Ծխողների տներում քաղցկեղածինների վտանգավոր բարձր խտություն են հայտնաբերել. news.am

Ծխողների տներում պատերը, հատակը եւ կահույքի մակերեւույթը ներծծված են վտանգավոր քաղցկեղածին նյութերով, որոնք այնտեղ են մնում նույնիսկ  6 ամսից ավելի այն բանից հետո, երբ տանը դադարում են ծխել: Նման նյութերով ներծծված տունն իրենից լուրջ վտանգ է ներկայացնում այնտեղ ապրող մարդկանց` հատկապես երեխաների համար: Այդ մասին հայտնում են Սան Դիեգոյի համալսարանի հետազոտողները (ԱՄՆ):

Մարդկանց ճնշող մեծամասնությունը տեղյակ է ծխելու եւ պասիվ ծխելու վտանգների մասին (որի դեպքում ծխողի արտաշնչած ծուխը հայտնվում է իր կողքին գտնվող մարդկանց թոքերում եւ վնասում է նրանց): Այժմ գիտնականներն ահազանգ են հնչեցնում, այսպես կոչված, երրորդական ծխելու հետեւանքով, դա այն է, երբ մարդը ծխում է տարածքներում եւ մեքենաներում. ծխախոտի ծուխը ներծծվում է մակերեւույթի մեջ` այնտեղ թունավոր մասնիկներ թողնելով, որոնք հետո վնասում են այն մարդկանց առողջությանը, ովքեր գալիս են այդ տարածք կամ նստում են ծխողի մեքենան:

Նույնիսկ նրանց տներում, ով արդեն թողել է ծխելը, ծխախոտի ծխի քաղցկեղածին մասնիկները երկար ժամանակ պահպանվում են բազմոցներում, պատերում եւ գորգերում. վերջին ծխած ծխախոտից առնվազն 6 ամիս անց: Այդ տվյալները ստացվել են 90 ծխողի մասնակցությամբ հետազոտության արդյունքում, որոնք պատրաստվում էին վերջ տալ վնասակար սովորությանը: 6 ամսվա ընթացքում հետազոտողները պարբերաբար այցելել են նրանց տներ եւ տարբեր մակերեւույթներից նմուշներ են վերցրել, ինչպես նաեւ հենց ծխողների եւ նրանց հետ ապրող մարդկանց թքի եւ մեզի հետազոտություններ:

90 կամավորի միայն 8 տոկոսն է կարողացել հաջողությամբ թողնել ծխելը: Բայց այդ մարդկանց բնակարաններում, ինչպես նաեւ նրանց մատներին, նիկոտինի մասնիկներ են մնացել: Ծխողների հետ նույն տարածքում ապրող մարդկանց հետազոտությունները ցույց են տվել, որ նրանց օրգանիզմում եւս քաղցկեղածին բաղադրիչների բարձր խտություններ են եղել, իսկ ամենից վատն այն է, որ այդ խտությունը 6 ամսվա ընթացքում շատ դանդաղ է նվազել, չնայած այն բանին, որ նրանց կողքին արդեն չեն ծխել: Այդ ամենն այն մասին է վկայում, որ ծխողների եւ նրանց շրջապատող մարդկանց համար ծխելու հետեւանքները կարող են անհամեմատ ավելի երկարատեւ լինել, քան շատերին այսօր թվում է:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. zdorovieinfo.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...

Փրփրոտ մեզ. urolog.am
Փրփրոտ մեզ. urolog.am

Փրփրոտ մեզը հաճախակի հանդիպող երևույթ է, որն իրավամբ համարվում է անվնաս, սակայն երբեմն կարող է վկայել որոշ առողջական խնդիրների մասին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ