Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Գիտնականները՝ ծխելու նոր վտանգավոր հետևանքների մասին. 1in.am

Գիտնականները՝ ծխելու նոր վտանգավոր հետևանքների մասին. 1in.am

Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ ծխելն առաջացնում է երկարաժամկետ փոփոխություններ գեների ակտիվության մեջ՝ հայտնում է NBC News-ը: Գենետիկներն այսպիսի եզրակացության են եկել՝ ուսումնասիրելով 16 000 մարդկանց դեպքում մեթիլավորման գործընթացները՝ մեթիլային խմբի (CH3) միացումը ԴՆԹ-ին:

Մասնագետները վերլուծել են մինչև 1971թ. կատարված տարբեր հետազոտությունների մասնակիցների արյան նմուշները: Գիտնականներն ուսումնասիրել են նրանց անկետաների տվյալները, որտեղ հիվանդները նշել են, թե ինչպիսի՞ սննդակարգ են ունեցել, արդյո՞ք ծխել են, արդյո՞ք առողջ կենսակերպ են վարել և ի՞նչ հիվանդություններ են ունեցել:

Պարզվել է, որ շատ ծխողների դեպքում տեղի են ունեցել մեթիլավորման փոփոխություններ, որն ազդել է սրտի հիվանդությունների և քաղցկեղային ուռուցքների առաջացման հետ կապված 7000 գեների ակտիվության վրա: Նրանց դեպքում, ովքեր թողել են ծխելը, ԴՆԹ-ի մեծ մասը նորմային է հասել մոտավորապես 5 տարի հետո, սակայն 19 գեների հետ կապ ունեցող փոփոխությունների մի մասը պահպանվել է 30 տարի:

Գիտնականների խոսքով՝ դա վկայում է այն մասին, որ նախկին ծխողների դեպքում նույնիսկ տասնամյակներ անց պահպանվում է քաղցկեղի որոշ տեսակների, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության, կաթվածի առաջացման ռիսկը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. rusgosnews.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...

Փրփրոտ մեզ. urolog.am
Փրփրոտ մեզ. urolog.am

Փրփրոտ մեզը հաճախակի հանդիպող երևույթ է, որն իրավամբ համարվում է անվնաս, սակայն երբեմն կարող է վկայել որոշ առողջական խնդիրների մասին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ