Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Հյութային սննդակարգերը կարող են անպտղության եւ լյարդի հետ կապված խնդիրների հանգեցնել. news.am

Հյութային սննդակարգերը կարող են անպտղության եւ լյարդի հետ կապված խնդիրների հանգեցնել. news.am

Հյութային սննդակարգերը, որոնց օգնությամբ որոշ մարդիկ փորձում են նիհարել, անվնաս չեն, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Կոշտ սննդից հրաժարումը հեղուկի օգտին կարող է միգրենի, բեղունության եւ լյարդի հետ կապված խնդիրների հանգեցնել, զգուշացնում են մասնագետները:

Հյութային սննդակարգի կողմնակիցները պնդում են, որ այն ո՛չ միայն նպաստում է քաշի կորստին, այլեւ ամրապնդում է առողջությունը: Սակայն փորձագետները զգուշացնում են, որ այդ հայտարարությունները ոչ մի կերպ հիմնավորված չեն: Ավելին, հյութերով ավելորդ տարվածությունը, ի վնաս մնացած սննդին, կարող է անցանկալի հետեւանքների հանգեցնել: Կարճաժամկետ հեռանկարում նման սնունդը նպաստում է միգրենի, հոգնածության եւ գլխապտույտի առաջացման: Երկարաժամկետ հեռանկարում այն կարող է հանգեցնել մկանային զանգվածի կորստի, լյարդի եւ բեղունության հետ կապված խնդիրների:

Այսօր հյութերի ժողովրդականությունը բացատրվում է նրանով, որ աստղերը տարված են դրանցով: Օրինակ` մոդել Քեյթ Մոսսը դեռեւս 2013-ի հունիսին խոստովանել էր, որ Playboy-ի համար ֆոտոսեսիայի նախօրեին մրգային եւ բանջարեղենային հյութերից բացի ոչինչ չի օգտագործում: Դրանից հետո հյութերի ժողովրդականությունը զգալիորեն աճեց: 

Միգրենը հյութային սննդակարգերով տարվածության ամենատարածված հետեւանքներից է, հատկապես, եթե դրանք ցիտրուսային մրգեր են պարունակում:  2004թ. անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ թարմ քամված նարնջի հյութը սինեֆրին է արտադրում` անոթները նեղացնող միջոց, որը նպաստում է միգրենի առաջացմանը: Ցիտրուսային մրգերով տարվածությունը որոշ հիվանդների մոտ նաեւ մագնիումի պակաս է առաջացնում, իսկ դա կապված է առանց աուրայի միգրենի զարգացման հետ: Խնդիրների թվին են դասվում ծայրաստիճան հոգնածությունը, նյարդայնությունը եւ փորկապությունը: 

Գիտնականներն ընդգծում են, որ մրգերն ու բանջարեղենը շատ օգտակար վիտամիններ եւ հանքանյութեր են պարունակում, բայց դրանց պակասում են կարեւորագույն ամինաթթուները, ճարպերը եւ սպիտակուցները: Հյութային սննդակարգերի եւ անպտղության միջեւ ճշգրիտ կապն ապացուցված չէ, բայց երեխա սաղմնավորել ցանկացող կանայք չպետք է հետեւեն ոչ մի սահմանափակող սննդակարգի:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. 9juice.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ