Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Անհնար է մեկ ամսում մեկ կիլոգրամից ավելի ավելորդ քաշ կորցնել. գիտնականներ. news.am

Անհնար է մեկ ամսում մեկ կիլոգրամից ավելի ավելորդ քաշ կորցնել. գիտնականներ. news.am

Մեկ ամսում ազատվել ավելի քան 1 կգ ավելորդ քաշից ուղղակի անհնար է, իսկ բոլոր իբրեւ թե հրաշագործ դիետաներն իրականում օրգանիզմից դուրս են բերում հեղուկը, այլ ոչ թե ճարպը։ Այս մասին հայտնում են Իսպանիայի Կամիլո Խոսե Սելա  համալսարանի գիտնականները։

Հետաքրքիր հետազոտությունների ընթացքում նրանք հետեւում էին, թե հեծանվորդների օրգանիզմի ճարպի մակարդակը ինչպիսի փոփոխությունների է ենթարկվում ֆիզիկական աշխատանքների ընթացքում եւ դրանցից հետո։

Անգամ այն դեպքում, երբ մարզիկներն օգտագործում էին ճարպն այրող P սինեֆրին, այրվող ճարպի մաքսիմալ քանակությունը կազմում էր 1 րոպեում 0,7 գր, կամ ժամում` 42 գր։ Իսկ դա նշանակում է, որ մարդը մեկ ամսում  չի կարող այրել մեկ կիլոգրամից ավելի ճարպ։

Այդ դեպքում, ինչի՞ վրա են հիմնված, այսպես կոչված, կախարդական դիետաները, որոնք հանգեցնում են առավել արդյունավետ նիհարելուն։ Ինչպես բացատրել են գիտնականները, այդպիսի դիետաների կիրառման շատ դեպքերում օրգանիզմը կորցնում է հեղուկը, այլ ոչ թե ճարպը։ Մինչդեռ ավելորդ քաշից ազատվել ցանկացող մարդը պետք է ազատվի ոչ թե հեղուկից (որը, իհարկե, ուշ թե շուտ վերականգվելու է), այլ  մեկ ամսում 1 կգ ճարպից։ Սա, գիտնականների խոսքով, կարելի է անվանել առավելագույնս հաջողված եւ գիտականորեն հասանելի արդյունք։

P սինեֆրինն իրենից ներկայացնում է ալկոլոիդ, որը հանդիպում է բնության մեջ, սակայն քիչ չափաբաժիններով, ընդհանուր առմամբ, այնպիսի ցիտրուսային մրգերում, ինչպիսիք են նարինջը, մանդարինը եւ գրեյպֆրուտը։ P սինեֆրինը նման է էֆեդրինին (նյարդային համակարգի խթանիչ), եւ այն ակտիվացնում է ընկալիչները, ինչ նյութը դարձնում է հանրահայտ սննդային հավելում, որն ակտիվորեն օգտագործվում է ավելորդ քաշի դեմ պայքարող մթերքներում։

P սինեֆրինի առավելություն այն է, որ այն սրտի աշխատանքի եւ զարկերակի վրա մեծ ազդեցություն չունի։ Հետեւաբար, առաջացնում է ավելի քիչ կողմնակի բարդություններ, քան ադրենալին առաջացնող նյութերը։

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. el-mos.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...

Փրփրոտ մեզ. urolog.am
Փրփրոտ մեզ. urolog.am

Փրփրոտ մեզը հաճախակի հանդիպող երևույթ է, որն իրավամբ համարվում է անվնաս, սակայն երբեմն կարող է վկայել որոշ առողջական խնդիրների մասին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ