Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

թեստ

Հակաբիոտիկները վատացնում են հիշողությունը. հետազոտություն. 1in.am

Հակաբիոտիկները վատացնում են հիշողությունը. հետազոտություն. 1in.am

Գիտնականները պարզել են, որ հակաբիոտիկների երկարատև ընդունումը վատացնում է հիշողությունը: Հետազոտական աշխատանքի արդյունքները հրապարակվել են Cell Reports ամսագրում:

Մկների վրա կատարված փորձի արդյունքում պարզվել է, որ հակաբիոտիկների ազդեցությունից նրանց ստամոքսի միկրոֆլորայի փոփոխման հետ միաժամանակ տուժել է նաև հիպոկամպում (գլխուղեղում կառուցվածք, որը պատասխանատու է հիշողության և էմոցիաների ձևավորման համար) նոր նյարդային բջիջների ձևավորման գործընթացը:

Աշխատանքի հեղինակները պնդում են, որ հետագա փորձերի ընթացքում իրենց հաջողվել է վերականգնել մկների հիշողություն ձևավորելու ընդունակությունը: Դրա համար նրանք վերականգնել են կրծողների ստամոքսի միկրոֆլորան և նրանց հնարավորություն են տվել զբաղվել ֆիզիկական վարժություններով: Հետազոտողներն ընդգծում են, որ առանց ֆիզիկական ծանրաբեռնվածության հիպոկամպի ֆունկցիան վերականգնել չի հաջողվել:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. 2mm.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ