Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Նոր թեստի միջոցով կինը կարող է իմանալ իր ձվաբջիջների պաշարի սպառվելու մասին. news.am

Նոր թեստի միջոցով կինը կարող է իմանալ իր ձվաբջիջների պաշարի սպառվելու մասին. news.am

Ամերիկացի մասնագետների մշակած նոր թեստը կօգնի անպտղության դեմ պայքարում. դրա օգնությամբ կինը կկարողանա իմանալ՝ արդյո՞ք ձվաբջիջների իր պաշարը սպառվում է: Թեստը մշակել է Նյու Յորքի մարդու վերարտադրողականության կենտրոնը: Մասնագետների խոսքով, կանանց 10 տոկոսն ունենում է ձվարանների վաղաժամ սպառման ախտանիշ, որի դեպքում ձվաբջիջների քանակն օրգանիզմում կրճատվում է:

Ի տարբերություն տղամարդկանց, որոնց օրգանիզմն ամբողջ կյանքում նոր սերմնաբջիջներ է արտադրում, կանայք լույս աշխարհ են գալիս այն բոլոր ձվաբջիջներով, որոնք երբեւէ ունենալու են: Դրանց քանակը նվազում է ժամանակի ընթացքում քանի դեռ չի սպառվում դաշտանադադարի պատճառով: Սակայն ձվարանների վաղաժամ հյուծման ախտանշան ունեցողների մոտ այս գործընթացը շատ ավելի արագ է կատարվում, դրա համար էլ նրանց դեպքում հղիության հետաձգելը վտանգավոր է, քանի որ մինչ այդ կինն արդեն կարող է անպտուղ դառնալ:

Նոր թեստի շնորհիվ հնարավոր է հետեւել հորմոնային փոփոխություններին ու գենետիկ արատներին, որոնք կնոջը մեծ ռիսկի են ենթարկում: Ենթադրվում է, որ այս թեստը հատկապես օգտակար կլինի 18-35 տարեկան կանանց ու աղջիկների՝ նաեւ նրանց համար, ովքեր բարձր ռիսկի խմբում են: Նման կանանց խորհուրդ է տրվում ավելի շուտ մայրանալ կամ էլ սառեցնել ձվաբջիջները, որպեսզի հետագայում օգտագործեն դրանք արտամարմնային բեղմնավորման բուժակարգի համար:

Այդ թեստի արժեքը մոտավորապես 100 դոլար է, ու առայժմ այն իրականացվում է միայն ամերիկյան կլինիկաներում: Շատ շուտով այն կիրականացվի նաեւ Եվրոպայում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. 4mama.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...

Փրփրոտ մեզ. urolog.am
Փրփրոտ մեզ. urolog.am

Փրփրոտ մեզը հաճախակի հանդիպող երևույթ է, որն իրավամբ համարվում է անվնաս, սակայն երբեմն կարող է վկայել որոշ առողջական խնդիրների մասին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ