Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

ՀՀ ԱՆ. Համաճարակաբանական իրավիճակի վերահսկողությունը` առաջնահերթություն

ՀՀ ԱՆ. Համաճարակաբանական իրավիճակի վերահսկողությունը` առաջնահերթություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներքո գործող տեսչական բարեփոխումների խմբի, ինչպես նաև Համաշխարհային բանկի փորձագետների մասնկացությամբ հրավիրված խորհրդակցության ընթացքում քննարկվեցին հանրապետությունում համաճարակային իրավիճակի վերահսկման, հիվանդությունների կանխարգելման, որակի ապահովման վերաբերյալ մի շարք հարցեր:

Արտերկրի փորձագետներին ներկայացվեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի և նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության գործունեությունը:

Քննարկման առանցքում էին համաճարակաբանական իրավիճակի վերահսկողության, ներհիվանդանոցային վարակների դեմ պայքարի, ամենօրյա մշտադիտարկման անհրաժեշտության հարցերը:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ համաճարակաբանական իրավիճակի վերահսկողությունը առաջնահերթություն է:

Նա քննարկման մասնակիցներին ներկայացրեց ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում մեր երկրի գրանցած հաջողությունները: Անդրադարձավ որակի և անվտանգության վերահսկման հարցերին, ինչպես նաև հանրային առողջապահական ծրագրերին:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց մասնագետների հետ աշխատանքային հանդիպումների ընթացքում քննարկել առողջապահական երկու կառույցի գործառույթների հստակեցման հետ կապված հարցերը, ինչպես նաև մշակել առկա խնդիրների լուծման և առաջիկա ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ քայլերը:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...

Փրփրոտ մեզ. urolog.am
Փրփրոտ մեզ. urolog.am

Փրփրոտ մեզը հաճախակի հանդիպող երևույթ է, որն իրավամբ համարվում է անվնաս, սակայն երբեմն կարող է վկայել որոշ առողջական խնդիրների մասին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ