Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Արյան հետազոտությունը կօգնի ժամանակին հայտնաբերել կրծքի քաղցկեղի կրկնության վտանգը. med.news.am

Արյան հետազոտությունը կօգնի ժամանակին հայտնաբերել կրծքի քաղցկեղի կրկնության վտանգը. med.news.am

Արյան պարզագույն հետազոտությունը կօգնի ախտորոշել կրծքի քաղցկեղի կրկնությունը 7 ամիս ավելի շուտ, քան դա թույլ են տալիս առկա մեթոդները: Այդ մասին պատմել են Լոնդոնի Ուռուցքաբանական հետազոտությունների ինստիտուտի գիտնականները, ովքեր մշակել են այդ մեթոդը:

Այդ նոր հետազոտությունը, որի հիմքում ուռուցքների ԴՆԹ-ի հետազոտությունն է, արդեն փորձարկում է անցնում մի շարք բրիտանական կլինիկաներում: Նրա օգնությամբ հնարավոր է ախտորոշել քաղցկեղային մնացորդային բջիջների նույնիսկ փոքր քանակությունը, ինչը նշանակում է, որ կրծքի քաղցկեղի կրկնության վտանգը հայտնաբերվում է ավելի շուտ, քան այլ մեթոդների կիրառությամբ:

Թեստը ո՛չ միայն վերացնում է ինվազիվ բիոփսիաների անհրաժեշտությունը, այլեւ թույլ է տալիս փոփոխել բուժումը, որովհետեւ որսում է ուռուցքների պարունակության մեջ գեների առանցքային մուտացիաները: Հետազոտողները հավաստիացնում են, որ արյան այդ հետազոտության մշակումը կարեւոր քայլ է դեպի, այսպես կոչված, «հեղուկ բիոփսիայի» օգտագործումը, ինչը կարող է հեղափոխել կրծքի քաղցկեղի կրկնման դեպքերի բուժումը եւ դրա ախտորոշումը` բժիշկներին օգնելով բուժման լավագույն մեթոդներ ընտրել:

«Մենք առաջանում ենք դեպի ուռուցքաբանության հիվանդների համար անհատականացված բժշկության ժամանակաշրջան,- ասել է պրոֆեսոր Պոլ Ուորմանը` Ուռուցքաբանական հետազոտությունների ինստիտուտի ղեկավարը: Թեստը մեզ կօգնի եւս մի քայլ անել այդ ուղղությամբ, որովհետեւ այն որսում է կոնկրետ ուռուցքի բոլոր թույլ օղակները: Նմանատիպ հետազոտությունները մեզ օգնում են ավելի լավ հասկանալ քաղցկեղային ուռուցքների փոփոխությունների առանձնահատկությունները, երբ այդ ուռուցքները պայքարում են այս կամ այն բուժման դեմ: Այդ ընկալումն էլ կօգնի նոր դեղեր ստեղծել»:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. www.7ya.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ