Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

10 մթերքներ, որոնք պետք է մշտապես առկա լինեն օրվա սննդակարգում (լուսանկարներ). tert.am

10 մթերքներ, որոնք պետք է մշտապես առկա լինեն օրվա սննդակարգում (լուսանկարներ). tert.am

Երկար ապրելու և առողջ լինելու համար անհրաժեշտ է մշտապես լավ սնվել և առողջ ապրելակերպ վարել, գրում է fishki.net-ը։
 
Դիետոլոգները կարծում են, որ մարդու սննդակարգում պետք է առկա լինեն ֆրանսիական, ճապոնական և միջերկրածովյան խոհանոցի ուտեստներ։
 
Հատապտուղներ

Հատապտուղները հարուստ են B և A խմբի վիտամիններով և էլեմենտներով, ինչպես նաև վիտամին C-ով։ Օրական խորհուրդ է տրվում օգտագործել առնվազն 100 գրամ հատապտուղներ։
 
Հատապտուղներ


Ձիթապտղի ձեթ

Ձիթապտղի ձեթը հակաօքսիդանտների և օգտակար ճարպային թթուների հիանալի աղբյուր է։ Օրական 2-3 ճաշի գդալ ձիթապտղի ձեթը հրաշալի կերպով կլրացնի ուտեստը։

 Ձիթապտղի ձեթ


Ընկուզեղեն
 
Ընկուզեղենը պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուցներ և օգտակար ճարպեր։ Մասնագետները խորհուրդ են տալիս, որ օրական 100-150 գրամը բավական է։

Ընկուզեղեն


Բրինձ

Բրինձն ասիական խոհանոցի կարևոր բաղադրիչներից է, հնարավոր է՝ դա է պատճառը, որ ասիական երկրների բնակիչները երկարակյաց են և երիտասարդ տեսք ունեն։ Օրական արժե օգտագործել 50-60 գրամ բրինձ։

Բրինձ


Լոլիկ

Լոլիկը պարունակում է օգտակար նյութերի մի ամբողջ փունջ՝ վիտամիններ B1, B2, B5, B6, ինչպես նաև՝ A, E և C։ Օրական խորհուրդ է տրվում օգտագործել 2-3 հատ։

 

Լոլիկ


Սիպտակ և կանաչ թեյ

Սպիտակ և կանաչ թեյերը համարվում են հակաօքսիդանտների հիմնական աղբյուր։ Օրական խորհուրդ է տրվում ըմպել 4-6 բաժակ, սակայն ճնշման հետ խնդիրներ ունեցող անձանց մոտ կանաչ թեյից հնարավոր են ճնշման տատանումներ։
 
Սիպտակ և կանաչ թեյ


Սոյա և լոբազգի

Լոբազգիներին պատկանող սերմերն, ինչպես օրինակ՝ ոսպը, ոլոռը և այլն, կարող են փոխարինել մսից ստացվող սպիտակուցները։ Օրական խորհուրդ է տրվում օգտագործել 50 գրամ լոբազգի սերմեր։
 
Սոյա և լոբազգի


Հատիկավորներ

Հացը, ալյուրը, ձավարը և այլ հատիկավորներն հարուստ են մանրաթելերով, որը չափի մեջ օգտագործելու դեպքում օգտակար է աղիների համար։

 

Հատիկավորներ


Թարմ բանջարեղեն

Թարմ բանջարեղեններն ինչպես օրինակ՝ նեխուրը, կաղամբը, վարունգը, բրոկոլին, ունեն ցածր կալորիականություն, սակայն անչափ օգտակար են։
 

Թարմ բանջարեղեն


Յուղոտ ձկնեղեն

Յուղոտ ձուկը հարուստ է Omega 3-ով, որի 200 գրամը բավական է օրական մարդու օրգանիզմին անհրաժեշտ պաշարը լրացնելու համար։

 

Յուղոտ ձկնեղեն

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. www.colady.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...

Փրփրոտ մեզ. urolog.am
Փրփրոտ մեզ. urolog.am

Փրփրոտ մեզը հաճախակի հանդիպող երևույթ է, որն իրավամբ համարվում է անվնաս, սակայն երբեմն կարող է վկայել որոշ առողջական խնդիրների մասին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ