Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Բնական բաղադրատոմս՝ անցանկալի մազերից ազատվելու համար. tert.am

Բնական բաղադրատոմս՝ անցանկալի մազերից ազատվելու համար. tert.am

Մարմնի և դեմքի ամենատարբեր հատվածներում աճող անցանկալի մազերից ազատվելու խնդիրը ծանոթ է միլիոնավոր կանանց: Իգական սեռի բազմաթիվ ներկայացուցիչների պարագայում անցանկալի մազերը կանացի կատարյալ գրավչությանը հասնելու ճանապարհի գլխավոր խոչընդոտն են:
 
Ներկայում առաջարկվող բազմաթիվ մեթոդներ ցանկալի արդյունք չեն տալիս` ապահովելով միայն կարճաժամկետ «մաքրություն»: Ուստի՝ Healthy Food Team  կայքն առաջարկում է միանգամայն բնական բաղադրատոմս, որն, ըստ աղբյուրի պնդման, տևական կիրառման արդյունքում ընդմիշտ կվերացնի անցանկալի մազերը:

Նշվում է, որ մեթոդի կիրառման սկզբնական փուլում մազերը նկատելիորեն կնոսրանան ու կբարակեն և, վերջիվերջո, դրանց աճը կդադարի:

«Հրաշք» բաղադրատոմսը պատրաստելու համար հարկավոր է հասած ընկույզի (պոպոք) պինդ կեղև և ջուր: Կեղևն անհրաժեշտ է լավ չորացնել, հետո դնել ջեռոցի մեջ ու վառելու աստիճան «տապակել»։ Հետո պետք է գրեթե մոխրացած կեղևները մանրացնել ու վրան ջուր լցնել, որպեսզի ստացվի մածուցիկ զանգված: Լավ խառնել և թողնել 15 ժամ։

Այնուհետև ստացված զանգվածը քսել այն հատվածին, որտեղ աճում են ոչ ցանկալի մազերն ու թողնել ամենաքիչը 1.5 ժամ: Դրանից հետո ջրով լվանալ: Ցանկալի արդյունքի հասնելու համար այս գործընթացը կրկնել օրական 3 անգամ: Իսկ երբ մազերը սկսեն նոսրանալ, կարելի է քսուկը կիրառել օրական 1 անգամ, մինչև որ անցանկալի մազերն իսպառ վերանան:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. www.clinic-sl.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

14.11.2015

Հարգելի Հերմինե, բարև Ձեզ: Հարկավոր է  փոշու վերածած ընկույզի կեղևների զանգվածին ավելացնել այնքան ջուր մինչև ստացվի համասեռ ոչ շատ թանձր զանգված, մոտավորապես թթվասերի նման: Քանի որ նշված խառնուրդը չի ներծծվում մաշկից, երակներ վրա ազդեցություն չի կարող ունենալ:

Հերմինե

14.10.2015

բարև ձեզ ես ուզում եմ իմանալ ինչքան պոպոքին ինչքան ջուր պետքե լցնեմ.մեկել սա վտանգ չհի ներկայացնում երակների համառ

Կարդացեք նաև

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...

Փրփրոտ մեզ. urolog.am
Փրփրոտ մեզ. urolog.am

Փրփրոտ մեզը հաճախակի հանդիպող երևույթ է, որն իրավամբ համարվում է անվնաս, սակայն երբեմն կարող է վկայել որոշ առողջական խնդիրների մասին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ