Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Ընտանեկան միջերկրածովյան տենդի կամ պարբերական հիվանդության ժամանակ Կոլխիցինի երկարատև ընդունումը

Ընտանեկան միջերկրածովյան տենդի կամ պարբերական հիվանդության ժամանակ Կոլխիցինի երկարատև ընդունումը

Պարբերական հիվանդությունը (ՊՀ) աուտոբորբոքային բնույթի ժառանգական հիվանդություն է,  բնորոշվում է պարբերաբար առաջացող նոպաներով, որոնք ուղեկցվում են բարձր ջերմությումբ/տենդով, որովայնի և/կամ կրծքավանդակի ցավերով, մկանացավերով, հոդացավերով/հոդաբորբով և տևում են մեկից  մի քանի օրվա: ՊՀ հիմնական  բարդությունն է երիկամների  ամիլոիդոզի առաջացումը, որի արդյունքում զարգանում է երիկամային անբավարություն:


ՊՀ ախտորոշումը միշտ չէ, որ  կատարվում ժամանակին: Ախտորոշվելուց հետո  բժշկի կողմից սահմանվում է երկարատև բուժում կոլխիցինով և հսկողություն:


Ի՞նչ ազդեցություն ունի  Կոլխիցինը


Կոլխիցին դեղամիջոցը ունի հակաբորբոքային ազդեցություն, օգնում է նվազեցնել ՊՀ նոպաների ինտենսիվությունը և հաճախականությունը: Կոլխիցինի կանոնավոր օգտագործումը կանխում է երիկամային ամիլոիդոզի զարգացումը:

Կարո՞ղ է արդյոք կոլխիցին չունենալ թերապևտիկ ազդեցություն որոշ հիվանդների մոտ


Անհրաժեշտ է նախևառաջ հասկանալ, թե ինչ է նշանակում  « չունենալ ոչ մի ազդեցություն» :


Կոլխիցինի հանդեպ ռեզիստենտ են հիվանդների մոտ 2%: Որոշ հիվանդների մոտ  կոլխիցինի ոչ բավարար բուժական ազդեցությունը պայմանավորված է դեղորայքը անկանոն օգտագործելով:


Երեխաների մոտ կոլխիցինի ընդունման  սկզբնական շրջանում կարող է նկատվել ոչ բավարար արդյունավետություն, ինչը կախված է դեղաչափի հետ:


Արդյո՞ք կոլխիցինը ունի կողմնակի ազդեցություն


Այո, իհարկե, ինչպես ցանկացած դեղամիչոց: Առավել հաճախ նկատվում է լուծ: Նման դեպքերում խորհուրդ է տրվում նվազեցնել  կոլխիցինի դեղաչափը  առաջիկա 2-3 շաբաթների ընթացքում, և ապա բժիշկի հսկողության ներքո, որոշակի ժամանակահտվածում հասցնել անհրաժեշտ բուժիչ քանակի:


Ե՞րբ է հակացուցված կոլխիցինի ընդունումը


Կոլխիցինը հակացուցված է actinomycetes արտադրող հակաբիոտիկների հետ միաժամանակ, որոնց ազդեցության ներքո  կարող է դրսևորվել կոլխիցինի տոքսիկ ազդեցությունը:


Կոլխիցինը հակացուցված է նաև ստատինների (խոլեստերինի բարձ մակարդակի վրա ազդող դեղամիջոցներ), իմունոսուպրեսորների և հակամակարդիչների հետ: Նշված դեղորայքը ստացող հիվանդները  պետք է տեղեկացնեն այդ մասին իրենց բժշկին:


Կլինե՞ն արդյոք կոլխիցինի մանկական դեղատեսակներ


Կոլխիցինի հաբերը դժվարությամբ են բաժանվում և դառը համ ունեն,  ուստի հատուկ մանկական դեղատեսակի ստեղժումը շատ կարևոր է: Երեխաներին  կոլխիցինը տալուց առաջ այն պետք է բաժանել և լուծարել  խնձորի կամ այլ մրգի խյուսի մեջ:


Խորհուրդներ երիտասարդ հիվանդներին, ովքեր չեն ցանկանում ընդունել  կոլխիցին


Դեռահասները հաճախ չեն ցանկանում կոլխիցին ընդունել, պնդելով, որ ուզում  են լինել «ինչպես բոլորը»: Սա տարբեր քրոնիկական հիվանդություններով տառապողներին բնորոշ արձագանք է և  բուժումից հրաժարվելու նման որոշումը հաճախ կապված է ախտորոշումը չընդունելու հետ: Ինչին կարող է սա հանգեցնել: Առաջին հերթին, նոպաների հաճախացմանը: Նման դեպքերում, կարևոր է խորհրդակցել բժշկի հետ:


Կոլխիցին, հղիություն, ընտանիքի պլանավորում: Արդյո՞ք նրա օգտագործումը  անվտանգ է:


Այո, իհարկե: Կոլխիցինի այն դեղաչափը, որը սահմանած է ձեր բժշկի կողմից, բացասաբար չի ազդի կանանց ևտղամարդկանց վերարտադրողական համակարգի վրա: Խորհուրդ չի տրվում   դադարեցնել կոլխիցինի ընդունումը ընտանիքի պլանավորման և հղիության ընթացքում:


Բազմաթիվ ուսումնասիրությունները հաստատում են, որ ընտանիքի պլանավորման և հղիության ընթացքում կոլխիցինի ընդունումը  ծնողների կողմից չի ավելացնում բնածին արատներով երեխաներ ծնվելու հավանականությունը և ցուցում չի հանդիսանում պտղաջրերի  հետազոտության :


Կոլխիցինը  նվազեցնում է նոպաների հաճախականությունը  ՊՀ տառապող հղիների մոտ: Ավելին, դեղորայքի անկանոն օգտագործումը հղիության ընթացքում հանգեցնում է բորբոքման զարգացման բորբոքմանը և մեծացնում է վիժման վտանգը:


Կարո՞ղ է արդյոք կերակրող մայրը օգտագործել կոլխիցին


Այո, սակայն պահպանելով որոշակի ժամային ռեժիմ: Կոլխիցինի կանոնավոր օգտագործումը դադարեցնելու  որևից է պատճառ չկա, քանի որ կրծքի կաթի միջոցով անցնում է կոլխիցինի աննշան քանակ: Կոլխիցինը խորհուրդ է տրվում ընդունել մինչև երեկոյան կերակրելը, քանի որ այն հայտնվում է կրծքի կաթի մեջ ընդունելուց 2-3 ժամ անց, իսկ փոխակերպվում և վերանում է՛ 7-11 ժամ հետո: Կերակրող մայրերին  խորհուրդ չի տրվում ընդունել կոլխիմաքսը կոլխիցինի փոխարեն:


Ի՞նչ անել, եթե հիվանդը մոռացել է ընդունել կոլխիցինի հերթական դեղաչափը:


Երբեմն հիվանդը կարող է մոռանալ,  արդյոք նա ընդունել է դեղորայքը: Այս դեպքում կրկնակի ընդունելու կարիք չկա:  Գերդոզավորման վտանգը բարձր է,  իսկ կոլխիցինի առավելագույն օրական դեղաչափը կազմում է  2.5 - 3 մգ:


Կարելի՞ է արդյոք փոխել բժշկի կողմից նշանակված կոլխիցինի դեղաչափը:


Կոլխիցինի դեղաչափը նշանակվում է բժշկի կողմից յուրաքանչյուր հիվանդին: Այն կարող է տատանվել ըստ հիվանդի ռեժիմի՛ ճանապարհորհդություններ, քննություններ և այլն: բուժման համար նշանակվում է օպտիմալ դեղաչափ: Բժիշկը կարող է նվազեցնել այն, եթե բուժումից մի քանի ամիս անց նկատվել է վիճակի  կայուն բարելավում:


Արդյո՞ք կոլխիցինի ընդունումը անհրաժեշտ է գենակիրներին


Առողջ հետերոզիգոտ կրողներին կոլխիցինը ցուցված չէ: Այն նշանակվում է  գենակիրների մոտ ՊՀ կլինիկական ախտանիշների առկայության պարագայում:


Կա՞ն արդյոք ապրելակերպի փոփոխություններ ՊՀ տառապողների մոտ կոլխիցինով բուժման ընթացքում


Նկատելի փոփոխություններ  չեն նկատվում: Նրանց անհանգստություն կարող է պայմանավորված լինել առաջին անգամ անսովոր գենետիկական հիվանդության ախտորոշման մասին լուրի հետ, բայց ոչ կոլխիցինի  կողմնակի ազդեցությամբ:


Արդյո՞ք կոլխիցինը ունի վնասակար ազդեցություն ստամոքսի վրա երկար ընդունելու դեպքում


Կոլխիցինի ճիշտ, անգամ երկարատև ընդունման պարագայում, ՊՀ հիվանդների մոտ որևց է բացասական ազդեցություն ստամոքսի լորձաթաղանթի վրա չի նկատվում:  Ստամոքսի հետ կապված խնդիրները կարող են առաջանալ զուգահեռ այլ դեղորայք ընդունելու կամ ՊՀ ուղեկցող ստամոքսի այլ հիվամդությունների առկայության պարագայում:


Տոքսի՞կ է արդյոք կոլխիցինը


Այո, իհարկե: Ինչպես ցանկացած դեղամիջոց, կոլխիցին կարող է ունենալ տոքսիկ ազդեցություն  5-6 մգ և ավել օրական դեղաչափով օգտագործելու պայմաններում:

 

Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն

Հասցե. փող. Աբովյան 34/3

Հեռախոս. +374 10 54 43 65, +374 10 54 43 67

 

Սկզբնաղբյուր. Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...

Փրփրոտ մեզ. urolog.am
Փրփրոտ մեզ. urolog.am

Փրփրոտ մեզը հաճախակի հանդիպող երևույթ է, որն իրավամբ համարվում է անվնաս, սակայն երբեմն կարող է վկայել որոշ առողջական խնդիրների մասին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ