Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Քաղցկեղն սպանող 10 լավագույն բուսական միջոց, որ հազարավոր կյանքեր են փրկել. tert.am

Քաղցկեղն սպանող 10 լավագույն բուսական միջոց, որ հազարավոր կյանքեր են փրկել. tert.am

Ինչպես գրում է makeyourlifehealthier.com-ը` ուշադրություն դարձնելով տարբեր հետազոտությունների` կարելի է հասկանալ, որ կան հարյուրավոր հայտնի և արդյունավետ դեղամիջոցներ այս հիվանդության դեմ: Պարբերականն այս հոդվածում ներկայացրել է դրանցից մի քանիսը, որոնք շատ ավելի մատչելի և պարզ են, քան դեղերը:

 

Սննդի սոդա

 

Խառնելով 1 թեյի գդալ սննդի սոդան կիտրոնի հյութի հետ 250 մլ ջրում և օրական մի քանի անգամ այն ըմպելով՝ կարելի է նվազեցնել օրգանիզմի թթվայնությունը: Շատ կարևոր է, որ օրգանիզմի թթվայնությունը ցածր լինի, քանի որ քաղցկեղի բջիջների զարգացման համար թթվային միջավայր է անհրաժեշտ:

 

Sanguinarin Canadensis 


Կանադական այս խոտաբույսը պարունակում է անհրաժեշտ ալկալոիդ, որը սպանում է քաղցկեղի բջիջները` չվնասելով առողջ բջիջները: Այն  օգտագործվում է հիմնականում մաշկի քաղցկեղի ժամանակ:

 

Inonotus obliquus («Չագա» սունկ)

 

«Չագա» սունկն անցյալ տարիներին բազմաթիվ հետազոտությունների առարկա է եղել դրա բուժական հատկությունների համար: Պարզվել է, որ այն կարողանում է հարմարվել իմունային համակարգին և հակաքաղցկեղային հատկություններ ունի:

 

Վիտամին  D

 

Արյան մեջ վիտամին D-ի մակարդակը կարգավորելը կնպաստի քաղցկեղի կանխմանը, նաև օգտակար է քաղցկեղի դեմ պայքարի ժամանակ: 2006-ին կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ վիտամին D-ի ցածր մակարդակ ունեցող մարդկանց համար առավել դժվար է հաղթահարել քաղցկեղը, հատկապես՝ մեծ տարիքում:

 

Essiac թեյի խոտը

 

Բնիկ հնդիկներն այս բաղադրատոմսն օգտագործում են  իրենց բժշկության մեջ, որը հայտնաբերել է կանադացի բուժքույր: Այն մի քանի տարբեր հակաքաղցկեղային բույսերի խառնուրդ է, որոնց միջոցով օրգանիզմից դուրս են բերվում տոքսինները:  Essiac թեյը պետք է ըմպել օրական մի քանի անգամ:

 

Կտավատի ձեթ և թարմ չվերամշակված պանիր

 

Գերմանացի կենսաքիմիկոս և բժշկուհի Ջոաննա Բուդվիգը քաղցկեղի բուժման մեթոդ է մշակել, որը 90 տոկոսանոց արդյունք է ապահովում: Այս մեթոդը նա կիրառում է 50 տարի: Չվերամշակված պանիրը և կտավատի ձեթը միասին օրգանիզմն ապահովում են լիպոպրոտեիններով և կենսական ճարպաթթուներով, որոնք վերացնում են ուռուցքը և վերականգնում օրգանիզմի հավասարակշռությունը:

 

Կանեփ և կանեփի ձեթ

 

Կանեփի ձեթը  հարուստ է նյութերով, որոնք ունակ են սպանել քաղցկեղի բջիջները` չվնասելով առողջները: Բազմաթիվ հետազոտություններ ապացուցել են կանեփի ձեթի  արդյունավետությունը քաղցկեղի տարբեր  տեսակների բուժման գործընթացում:

 

Յոդ

 

Մարդկության 85 տոկոսն օրգանիզմում յոդի ցածր  մակարդակ ունի, ինչը բերում է էսթրոգեն հորմոնի արտադրման ավելի մեծ քանակի: Կարևոր է կարգավորել յոդի մակարդակն արյան մեջ, որպեսզի էսթրոգենն ավելի քիչ արտադրվի և հնարավորինս քիչ փոփոխի բջիջները, ինչը կարող է հանգեցնել ուռուցքի կամ կիստայի առաջացման:

 

Ծիրանի կորիզ

 

Վիտամին B17-ը  պարունակվում է ծիրանի չորացած կորիզում: Այն շատ արդյունավետ է քաղցկեղի բջիջների տարածման դեմ պայքարում: Պակիստանում ապրող ցեղախմբում քաղցկեղով հիվանդանալու երբևէ դեպք չի գրանցվել, քանի որ ծիրանն ու ծիրանի կորիզը նրանց սննդակարգի կարևորագույն մասն են կազմում: 

 

Բրոկոլիի ցողուններ

 

Հայտնի է, որ բրոկոլին հզոր հակաքաղցկեղային հատկություն ունի: Բրոկոլիի ցողունները հարյուր անգամ ավելի հարուստ են պրոտեինով, քան որևէ այլ նմանօրինակ բանջարեղեն: Բրոկոլիի պարունակության մեջ առկա սուլֆորաֆանի շնորհիվ քաղցկեղի բջիջների զարգացումը զգալիորեն նվազում է: Այն կարող է նաև սպանել այդ բջիջները:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ