Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

5 ախտանշան, որ կարող են հուշել թոքերի քաղցկեղի զարգացման մասին. tert.am

5 ախտանշան, որ կարող են հուշել թոքերի քաղցկեղի զարգացման մասին. tert.am

ԱՄՆ-ում յուրաքանչյուր 14-ից մեկի մոտ կյանքի ընթացքում թոքի քաղցկեղ է ախտորոշվում, որը ավելի հաճախ մահացություն բերող քաղցկեղի տեսակներից է, քան կրծքի, շագանակագեղձի, հաստ աղիքի քաղցկեղը: 

 

Ըստ վիճակագրական տվյալների՝ քաղցկեղից մահացածների 27 տոկոսը մահացել է թոքերի քաղցկեղից: Ինչպես հաղորդում է healthylivinghouse.com-ը` թոքերի քաղցկեղից մահացողների 90%-ը ծխողներ կամ պասիվ ծխողներ են (նրանք, ովքեր շրջապատված են ծխախոտի ծխով): 

 

Քաղցկեղի ախտորոշումից հետո բուժումն անհամեմատ ավելի բարդ է, այդ իսկ պատճառով յուրաքանչյուրս պետք է լավ ճանաչենք մեր օրգանիզմը և ուշադիր լինենք ցանկացած ախտանշի նկատմամբ, որը կարող է հուշել հետագայում քաղցկեղի առաջացման մասին: Վաղ փուլում թոքերի քաղցկեղը հայտնաբերելու համար պետք է ուշադրություն դարձնել հետևյալ ախտանիշերին:

 

Մշտական հազ

 

Եթե չկա մրսածություն կամ որևէ այլ պատճառ հազի համար, իսկ այն չի դադարում, պետք է ուշադրություն դարձնել դրան, հատկապես, եթե հազն ուղեկցվում է լորձի կամ արյան անսովոր պարունակությամբ:

 

Շնչառական խնդիրներ կամ ցավ կրծքավանդակում

 

Եթե շնչառության հանկարծակի դժվարացում կա` առանց որևէ ակտիվ աշխատանքի, պետք է  որքան հնարավոր է շուտ դիմել բժշկի: Այս ախտանշին ուշադրություն կարելի է չդարձնել, եթե առկա է ասթմա կամ ալերգիա: Մնացած ցանկացած դեպքում շնչառական խնդիր ունենալիս պետք է դիմել բժշկի:

 

Կրծքավանդակի կրկնվող վարակներ

 

Եթե առկա է շնչառական համակարգի բորբոքում, ինչպես բրոնխիտի կամ թոքաբորբի դեպքում, դա ևս անհանգստանալու առիթ է:  Թոքերի քաղցկեղի առաջանալը կարող է հաճախակի հիվանդանալու պատճառ դառնալ:

 

Խռպոտություն և ձայնի փոփոխություն

 

Եթե ձայնի տոնայնության մեջ հանկարծակի փոփոխություն կա, պետք է դարձյալ դիմել բժիշկի օգնությանը:

 

Քաշի նվազում  կամ ախորժակի անկում

 

Այս ախտանշի առկայությունը կարող է այնքան էլ վտանգավոր չլինել, սակայն, եթե ուղեկցվում է որևէ հիվանդությամբ կամ այլ ախտանշով, այն անհանգստանալու առիթ է և խոսում է օրգանիզմում փոփոխությունների մասին:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. zdorovieinfo.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...

Փրփրոտ մեզ. urolog.am
Փրփրոտ մեզ. urolog.am

Փրփրոտ մեզը հաճախակի հանդիպող երևույթ է, որն իրավամբ համարվում է անվնաս, սակայն երբեմն կարող է վկայել որոշ առողջական խնդիրների մասին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ