Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Նոր ոչ միջամտողական մեթոդը կօգնի ախտորոշել լյարդի քաղցկեղը զարգացման վաղ փուլում. news.am

Նոր ոչ միջամտողական մեթոդը կօգնի ախտորոշել լյարդի քաղցկեղը զարգացման վաղ փուլում. news.am

Ջորջիայի համալսարանի ամերիկյան գիտնականները մշակել են վիզուալիզացիայի նոր մեթոդ, որը կօգնի ախտորոշել լյարդի քաղցկեղը եւ այլ հիվանդություններ շատ ավելի վաղ, քան գոյություն ունեցող մնացած մեթոդները:

 

Լյարդի քաղցկեղը հայտնի է մահացության բարձր ցուցանիշներով եւ դժվարությամբ է բուժվում, քանի որ հիմնականում ախտորոշվում է բավականին ուշ: Խնդիրն այն է, որ տվյալ պահին գոյություն չունի քաղցկեղի այս տեսակի եւ մետաստատզների վաղ ախտորոշման որեւէ մեթոդ, եթե գոյացությունները մեկ սանտիմետրից փոքր են: Նոր մեթոդը, սակայն, թույլ կտա ախտորոշել լյարդի քաղցկեղը, նույնիսկ, եթե այն 0.25 մմ-ից փոքր է:

 

Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան այսօր վիզուալիզացիայի՝ ճառագայթում չենթադրող առաջատար մեթոդն է հիվանդությունների ախտորոշման ժամանակ, սակայն այն այնքան էլ արդյունավետ չէ վաղ ախտորոշման համար, քանի դեռ կոնտրաստային նյութերը շատ արագ են դուրս բերվում լյարդից, ինչը բավարար ժամանակ չի տրամադրում որակյալ վիզուալիզացիա ստանալու համար: Նորագոյացությունների ավելի արդյունավետ հայտնաբերման համար հետազոտողները կոնտրաստային նյութերի նոր տեսակ են  մշակել, որոնց հիմքում սպիտակուցն է, մշակվել են նաեւ պատկերի ձեւավորման նոր սկզբունքները, ինչը կարող է ապահովել լյարդի քաղցկեղի եւ այլ հիվանդությունների ախտորոշման արդյունավետությունը:

 

Ինչպես բացատրեց վերոնշյալ համալսարանի պրոֆեսոր Ջենի Յանգը՝ հետազոտության հեղինակներից մեկը,  նոր նյութերը թույլ են տալիս կոնտրաստ պատկերներ ստանալ մեկ սեանսի ընթացքում եւ ապահովում են քաղցկեղային հիվանդությունների ախտորոշման ճշգրտությունը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. vekzhivu.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...

Փրփրոտ մեզ. urolog.am
Փրփրոտ մեզ. urolog.am

Փրփրոտ մեզը հաճախակի հանդիպող երևույթ է, որն իրավամբ համարվում է անվնաս, սակայն երբեմն կարող է վկայել որոշ առողջական խնդիրների մասին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ