Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Հայաստանում անց է կացվել քիմիաթերապիա հղիության ընթացքում. erebouni.am

Հայաստանում անց է կացվել քիմիաթերապիա հղիության ընթացքում. erebouni.am

«Նաիրի» բժշկական կենտրոնում ամիսներ առաջ արտառոց դեպք գրանցվեց` դիմեց արդեն 29 շաբաթական հղիությամբ երիտասարդ մի կին, ում Մոսկվայի ուռուցքաբանության ազգային կենտրոնում մեզ դիմելուց օրեր առաջ ախտորոշել էին ձախ կրծքագեղձի քաղցկեղ: «Անմտություն կլիներ հեռացնել այդքան մեծ պտուղը: Հատկապես ծանր կլիներ կնոջ համար, քանի որ առաջին հղիությունն ավարտվել էր վիժումով»,- մեզ հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանը: Ուռուցքի դեմ պայքարը պետք էր սկսել անմիջապես. մյուս բոլոր դեպքերում  այն կսկսվեր ծննդաբերությունից հետո, սակայն...

 

«Հղիության ընթացքում ուռուցքներն ավելի արագ են զարգանում: Հղի կնոջ օրգանիզմում ստեղծվում է մի իրավիճակ, որը նպաստում է պտղի բջիջների արագ զարգացմանն ու հասունացմանը, իսկ դրանից օգտվում են նաև ուռուցքային բջիջները: Ուռուցքն արդեն բավականին մեծ էր ախտորոշման պահին, և ծննդաբերությանը սպասելու պարագայում մեծ վտանգ կար այլ օրգաններում մետաստազներ առաջանալու»- դեպքը ներկայացնում է «Նաիրի» բժշկական կենտրոնի քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ Լևոն Բադալյանը: 

 

«Աշխարհում արդեն կա բավականին մեծ փորձ հղիության ընթացքում քիմիաթերապիա նշանակելու:

 

Քիմիաթերապիայի անցկացումը հակացուցված է հղիության առաջին եռամսյակում, քանի որ կարող է հղիության ընդհատման կամ պտղի մոտ լուրջ արատների ձևավորման պատճառ դառնալ: Հղիության երկրորդ և հատկապես երրորդ եռամսյակներում, հատուկ արձանագրությունների պահպանման պարագայում, հղի կինը կարող է գրեթե անվտանգ քիմիաթերապիա անցնել: Հիմնվելով արտասահմանյան փորձի վրա՝ որոշեցինք սկսել քիմիաթերապիայի համապատասխան կուրսերը»:

 

«Նաիրի» բժշկական կենտրոնի ուռուցքաբանները քիմիաթերապիան անց են կացրել «Էրեբունի» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգների խիստ հսկողության պայմաններում: Բուժման երկու կուրսերը 29-ամյա կինը հաղթահարեց լավ արդյունքներով` մայրը և պտուղը բացարձրակ չտուժեցին, իսկ ուռուցքի չափսերը մասամբ փոքրացան: «Որոշեցինք հղիությունը հասցնել այն սահմանային ժամանակահատվածին, երբ հնարավոր կլինի երեխային կեսարյան հատմամբ անվտանգ դուրս բերել մոր արգանդից: 33-34 շաբաթականում փոքրիկը թե՛ էխոսկոպիկ, թե՛ դոպլեր հետազոտությամբ, արդեն պատրաստ էր: Ծնվեց 2.300 գր քաշով կենսունակ, առողջ  երեխա»,- խոսքը ժպիտով ավարտում է Անդրանիկ Պողոսյանը: 

 

Ծննդաբերությունն անցել է առանց արտառոց միջադեպերի ու բարդությունների, ինչպես բժիշկն է հավաստիացնում, հետվիրահատական շրջանը՝ ևս: Սա Հայաստանում առաջին դեպքն է, երբ հղիությունն ընթացել է քիմիաթերապիայի կուրսերին զուգահեռ: Մինչ այս նմանատիպ դեպքերում ընդունված էր ընդհատել հղիությունը՝ մեծ պտղի հեռացմամբ: Այս անգամ արտասահմանյան փորձը հաջողությամբ կիրառեցին «Էրեբունի» և «Նաիրի» բժշկական կենտրոնների բժիշկները: Նորաթուխ մայրիկը դեռ ուռուցքաբանի հսկողության տակ է: «Մայրը շարունակում է քիմիաթերապիան, որի բոլոր կուրսերի ավարտից հետո կիրականացվի կրծքագեղձի վիրահատական բուժումը»,- ասում է «Նաիրի» բժշկական կենտրոնի ուռուցքաբան Լևոն Բադալյանը:

 

 «Ի դեպ, դեպքի հաջողության գործում  մեծ դեր ուներ նաև կնոջ ու իր ընտանիքի լավատեսությունը հղիության ամբողջ ընթացքում: Անգամ պայմանավորվածություն կա՝ 2 տարի անց, վերջնականապես  կազդուրվելուց հետո, ունենալ երկրորդ բալիկը…»,- հույս է հայտնում «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանը:  

Սկզբնաղբյուր. erebouni.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...

Փրփրոտ մեզ. urolog.am
Փրփրոտ մեզ. urolog.am

Փրփրոտ մեզը հաճախակի հանդիպող երևույթ է, որն իրավամբ համարվում է անվնաս, սակայն երբեմն կարող է վկայել որոշ առողջական խնդիրների մասին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ