Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Կրեատին պարունակող դեղորայքը կարող է ամորձիների քաղցկեղի պատճառ դառնալ. news.am

Կրեատին պարունակող դեղորայքը կարող է ամորձիների քաղցկեղի պատճառ դառնալ. news.am

Կրեատին պարունակող սննդային հավելումները, որոնք օգնում են զարգացնել մկանային համակարգը, կարող են ամորձիների քաղցկեղի պատճառ դառնալ: Ինչպես ցույց են տալիս վերջին հետազոտությունները, կրեատին կամ անդրոստենդիոն պարունակող հաբերի կամ փոշիների օգտագործումը մոտ 65 տոկոսով ավելի հավանական է դարձնում քաղցկեղի այս տեսակի առաջացումը:

 

Գիտնականները փորձել են պարզել, ազդու՞մ են արդյոք այս միջոցները ամորձիների առողջության վրա՝ հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ, եթե 1975 թվականին ամորձիների քաղցկեղն ախտորոշվում էր 100 հազար տղամարդկանցից 3.7-ի մոտ, այժմ այդ ցուցանիշը կազմում է 5.9:

 

Գիտնականները մանրամասն հարցում են իրականացրել 900 տղամարդկանց շրջանում, որոնցից 365-ը տառապում էր ամորձիների քաղցկեղով: Մասնագետները փորձում էին պարզել, ինչ սննդային հավելումներ են օգտագործում այս տղամարդիկ, ծխու՞մ են արդյոք, ինչքան հաճախ են ալկոհոլ օգտագործում, աճուկի շրջաների վնասվածքներ ունեցել են, թե՝ ոչ: Գիտնականները ուշադրություն էին դարձնում նաեւ ընտանեկան անամնեզի վրա: Ռիսկի այլ գործոնների հետ մեկտեղ՝ պարզվեց, որ մկանային զարգացման համար նախատեսված սննդային հավելումները 65 տոկոսով բարձրացնում են քաղցկեղի զարգացման հավանականությունը:

 

Հետազոտության հեղինակ պրոֆեսոր Տոնգժանգ Շենգը, նշում է, որ այս հավելումների օգտագործման ժամկետը, տղամարդու տարիքը, ինչպես նաեւ օգտագործվող դեղորայքի քանակը նույնպես կարեւոր դեր են խաղում: Այն տղամարդկանց մոտ, ովքեր սկսել են սննդային հավելումներ օգտագործել մինչեւ 25 տարեկան դառնալը, ամորձիների քաղցկեղի զարգացման հավանականությունը 2.21 անգամ ավելի իրական էր՝ հավելումներ չընդունածների համեմատ: Այս հավելումները երեք տարուց ավելի օգտագործողների մոտ նշյալ վտանգն աճում էր երկու անգամ, իսկ երկու եւ ավելի տեսակ օգտագործողների մոտ քաղցկեղի զարգացման հավանականությունն աճում է մոտ 177 տոկոսով:

 

Հետազոտության արդյունքներն արտացոլող հոդվածը լույս է տեսել British Journal of Cancer ամսագրում: 

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. unitworld.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...

Փրփրոտ մեզ. urolog.am
Փրփրոտ մեզ. urolog.am

Փրփրոտ մեզը հաճախակի հանդիպող երևույթ է, որն իրավամբ համարվում է անվնաս, սակայն երբեմն կարող է վկայել որոշ առողջական խնդիրների մասին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ