Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Ջրի քլորացումը կարող է հակաբիոտիկների նկատմամբ կայունության պատճառ դառնալ. news.am

Ջրի քլորացումը կարող է հակաբիոտիկների նկատմամբ կայունության պատճառ դառնալ. news.am

Քլորով մշակած ջուրը կարող է հակաբիոտիկների նկատմամբ կայունության պատճառ դառնալ, հայտնում են ԱՄՆ առաջատար գիտաշխատողների խմբի մասնագետները:

 

Գիտնականները բացառիկ գիտափորձ են անցկացրել, որի արդյունքները ներկայացրել են Ամերիկայի քիմիական ասոցիացիայի 249-րդ նիստին: Պարզվեց, որ քլորացված ջրում կարող են ձեւավորվել նոր, դեռեւս անհայտ հակաբիոտիկներ, եւ դրանց օգտագործումը ջրի հետ միասին կարող է մարդկանց մոտ հակաբիոտիկների նկատմամբ կայունություն ձեւավորել: Այդ պատճառով պետք է ջուրը վարակազերծելու նոր միջոց գտնել:

 

Ինչպես նշում է Օլյա Կինը Հյուսիային Կարոլինայի համալսարանից, քլորացված ջուրը դեղամիջոցների եւ հակաբիոտիկների հիմնական աղբյուրն է, եւ ջրի վարակազերծումը չի կարող մաքրել ջուրն այս բոլոր նյութերից:

 

Բժիշկ Քինն ու նրա գործընկերները մի շարք լաբորատոր փորձարկումներ են իրականացրել քլորով եւ դոքսիցիկլինով մշակած ջրի հետ: Պարզվել է, որ դոքսիցիկլինի ավելացումը քլորացված ջրին ուժեղացնում էր վերջինիս հակաբիոտիկ հատկությունները:

 

Հիշեցնենք, որ հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը ժամանակակից գիտության լրջագույն խնդիրներից է: ԱՀԿ մասնագետների խոսքով՝ եթե չլուծվի կայունության հարցը, մոտ ապագայում հասարակ բակտերիաները կարող են մահաբեր դառնալ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. article.spbmy.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...

Փրփրոտ մեզ. urolog.am
Փրփրոտ մեզ. urolog.am

Փրփրոտ մեզը հաճախակի հանդիպող երևույթ է, որն իրավամբ համարվում է անվնաս, սակայն երբեմն կարող է վկայել որոշ առողջական խնդիրների մասին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ