Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Երկարատև քնի սիրահարների մոտ մեծ է կաթվածի ռիսկը. բժիշկներ. 1in.am

Երկարատև քնի սիրահարների մոտ մեծ է կաթվածի ռիսկը. բժիշկներ. 1in.am

Հետազոտողները պարզել են, որ օրական միջինը ավելի քան 8 ժամ քնող մարդիկ ավելի են հակված կաթվածի զոհ դառնալու ռիսկին։ Այս մասին հայտնում է Neurology ամսագիրը։

 

9.5 տարում բժիշկները հետևել են 9692 հիվանդի, որոնց միջին տարիքը եղել է 62։ Ուսումնասիրությունների ընթացքում 346 մարդիկ կաթված են տարել։ Հետազոտության մասնակիցները պարբերաբար պատասխանել են իրենց քնին առնչվող հարցերի։ Հետազոտության արդյունքները վկայում են այն մասին, որ կաթվածի զոհ դառնալու ռիսկին առավել քիչ հակված են այն մարդիկ, ովքեր օրական քնում են 6-8 ժամ։ Նրանք, ովքեր սովոր են քնել ավելի քան 8 ժամ, 46 տոկոսով բարձրացնում են կաթվածի հավանականությունը։ Մարդիկ, ում գիշերային հանգստի տևողությունը կազմում է 6 ժամից պակաս կամ 8 ժամից ավելի, քառակի մեծացնում են կաթված ստանալու հավանականությունը։

 

Գիտնականները վստահ են, որ իրենց հետազոտության արդյունքները մարդկանց կստիպեն հետևել իրենց օրվա ռեժիմին և իրենց առողջությունը չենթարկել ավելորդ վտանգի։

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. gpclub.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ