Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Բժիշկները հղի կանանց խորհուրդ են տալիս շփվել ապագա երեխայի հետ. 1in.am

Բժիշկները հղի կանանց խորհուրդ են տալիս շփվել ապագա երեխայի հետ. 1in.am

Մոր ձայնը ամենաառաջին հնչյուններից է, որը երեխան լսում է արգանդում: Վաղուց հայտնի է, որ երեխաները մոր արգանդում լսում են նրա սրտի բաբախը և բառերը: Սակայն մինչև այժմ հայտնի չէր, թե ինչպես է դա ազդում երեխայի զարգացման վրա: Հարվարդի բժշկական դպրոցի ուսումնասիրողները պարզել են, որ մոր ձայնը երեխայի մոտ լեզվական հմտություններ է զարգացնում, փոխանցում է The Daily Mail-ը:

 

Գիտնականները վաղաժամ ծնված 40 նորածինների երկու խմբի են բաժանել: Մեկ ամիս շարունակ օրական երեք ժամ առաջին խմբի երեխաները լսել են մոր սրտի բաբախի և ձայնի ձայնագրությունները: Երկրորդ խումբը միայն հիվանդանոցի ֆոնային աղմուկն է լսել: 30 օր անց երեխաների ուղեղները սկանավորել են:

 

Մոր ձայնը լսած մասնակիցների մոտ լսողական կեղևն ավելի մեծ է եղել, քան նրանց մոտ, ովքեր ֆոնային աղմուկ են լսել: Ուսումնասիրողները պնդում են, որ մոր ձայնի ձայնագրությունը վաղաժամ ծնված երեխաների զարգացման համար հիանալի գործիք է: Որոշ մասնագետներ վաղուց մայրերին խորհուրդ են տալիս հղիության ժամանակ խոսել երեխայի հետ կամ երգել նրանց համար:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. ja-zdorov.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...

Փրփրոտ մեզ. urolog.am
Փրփրոտ մեզ. urolog.am

Փրփրոտ մեզը հաճախակի հանդիպող երևույթ է, որն իրավամբ համարվում է անվնաս, սակայն երբեմն կարող է վկայել որոշ առողջական խնդիրների մասին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ