Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Գինեկոլոգներին շարունակում է հուզել կանանց էյակուլյացիայի գաղտնիքը. news.am

Գինեկոլոգներին շարունակում է հուզել կանանց էյակուլյացիայի գաղտնիքը. news.am

Կանանց մոտ էյակուլացիան այնքան էլ հաճախ չի լինում: Երբեմն կնոջ էյակուլյացիան անմիզապահության հետ են շփոթում, սակայն դրանք միմյանց հետ կապ չունեն: Հեղուկը կանացի շագանակագեղձի նմանակի աշխատանքի արդյունքն է:

 

Դեռեւս հին Հռոմում մարդիկ կարծում էին, որ կանանց  էյակուլյացիայի արդյունքում առաջացած հեղուկը կախարդական հատկություններով է օժտված, գրում The Sydney Morning Herald-ը: Ինչեւէ, երեւույթին ավելի գիտական երանգ հաղորդելու համար ֆրանսիացի մասնագետները հետեւյալ փորձարկումն են իրականացրել:

 

Նրանք հեղուկի քիմիական անալիզ են կատարել եւ սկանավորել միզապարկը: Հետազոտությանը յոթ կին է մասնակցել, որոնց մոտ օրգազմի հասնելիս հաճախ է էյակուլյացիա տեղի ունեցել:

 

Կանանց խնդրել են դատարկել միզապարկը: Ուլտրաձայնային հետազոտությունը հաստատել է, որ այն դատարկ է: Այնուհետեւ լաբորատոր պայմաններում սեքսուալ ստիմուլյացիա են կատարել, որը հեշտանքով է ավարտվել (25-60 րոպե է պահանջվել): Մինչեւ հեշտանքի պահը կանայք երկրորդ անգամ են ուլտրաձայնային հետազոտություն անցել: Վերջնական սկանավորումը էյակուլյացիայից անմիջապես հետո է տեղի ունեցել:

 

Ուլտրաձայնային հետազոտությունը ցույց է տվել, որ զուգարան գնալուց հետո եւ փորձարկման սկզբում կանանց միզապարկը դատարկ է եղել: Երկրորդ անգամ սկանավորում կատարելուց հետո միզապարկը լիքն է եղել, իսկ հետո (վերջնական սկանավորումից հետո)՝ նորից դատարկ: Այսինքն՝ միզարտաթորում տեղի ունեցել է: Սակայն էյակուլյացիայի ընթացքում առաջացած հեղուկի անալիզը հակասական արդյունք է տվել: Այսպես, հինգ կնոջ հեղուկում մեզի հետքեր եւ  շագանակագեղձի հատուկ հակածին (բնորոշ է շագանակագեղձի աշխատանքի արտադրանքին)  են հայտնաբերվել: Մյուս կանանց մոտ մեզի եւ հեղուկի տարբերություններ չեն հայտնաբերվել, ուստի հետազոտողները վերջնական եզրահանգման դեռեւս չեն եկել:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. forwomen.su
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...

Փրփրոտ մեզ. urolog.am
Փրփրոտ մեզ. urolog.am

Փրփրոտ մեզը հաճախակի հանդիպող երևույթ է, որն իրավամբ համարվում է անվնաս, սակայն երբեմն կարող է վկայել որոշ առողջական խնդիրների մասին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ