Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Ցավազրկող միջոցները կարող են պտղի բնածին արատների պատճառ դառնալ. news.am

Ցավազրկող միջոցները կարող են պտղի բնածին արատների պատճառ դառնալ. news.am

Կոդեինի եւ մորֆինի հիմքով ցավազրկող դեղամիջոցները կարող են պտղի բնածին արատների պատճառ դառնալ, պնդում են Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնի գիտնականները: Նրանց խոսքով, օփիոիդների հիմքով դեղամիջոցները կարող են պտղի ուղեղին, ողնաշարին եւ սրտին լուրջ վնաս հասցնել, եթե կինը դրանք հղիության ժամանակ ընդունի:

 

Վերը թվարկված նյութերի հիմքով ուժեղ ցավազրկողները սովորաբար այն դեպքում են նշանակում, երբ առանց դեղատոմսի վաճառվող ցավազրկողները, ինչպիսիք են ասպիրինը կամ պարացետամոլը, չեն օգնում: Երբեմն այդպիսի ցավազրկող միջոցներն իսկապես անհրաժեշտ են հիվանդներին, սակայն խնդիրն այն է, որ հղիությունների մեծամասնությունը (համենայն դեպս, ԱՄՆ-ում) չպլանավորված է, եւ կանայք կարող են հղիանալ դեղամիջոցն ընդունելու ժամանակ կամ էլ սկսել ընդունել այն, իսկ հետո իմանալ հղիության մասին:

 

«Հղիության սկզբում ընդունված օփիոիդային դեղամիջոցները կարող են բնածին արատների պատճառ դառնալ եւ լուրջ խնդիրներ ստեղծել ինչպես երեխայի, այնպես էլ մոր համար,-ասել է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնի տնօրեն Թոմ Ֆրիդենը:- Վերարտադրողական տարիքի շատ կանայք են այդպիսի դեղամիջոցներ ընդունում՝ չիմանալով, որ հղի են եւ, այդպիսով, մեծ ռիսկի ենթարկելով սեփական դեռ չծնված երեխային»:

 

 

Ամերիկացի մանկաբույժ Խոսե Կորդերոն այդպիսի ցավազրկող միջոցներ ընդունող կանանց խորհուրդ է տալիս անպայման պաշտպանվել: Բժիշկներին էլ խորհուրդ է տալիս հղիանալու շանսեր ունեցող երիտասարդ կանանց օփիոիդային ցավազրկող միջոցներ չնշանակաել, իսկ եթե ավելի անվտանգ դեղամիջոցներ չկան, իսկ օփիոիդային ցավազրկող միջոցների նշանակելուց էլ հնարավոր չէ խուսափել, հարկավոր է կնոջ հետ քննարկել բոլոր այն վտանգները, որոնք այդպիսի դեղամիջոցն է կրում:

 

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. syl.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...

Փրփրոտ մեզ. urolog.am
Փրփրոտ մեզ. urolog.am

Փրփրոտ մեզը հաճախակի հանդիպող երևույթ է, որն իրավամբ համարվում է անվնաս, սակայն երբեմն կարող է վկայել որոշ առողջական խնդիրների մասին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ