Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Մթերքի տեսակներ, որ կօգնեն ձեզ մոռանալու հոգնածության մասին. crossnews.am

Մթերքի տեսակներ, որ կօգնեն ձեզ մոռանալու հոգնածության մասին. crossnews.am

Սովորաբար երբ հոգնած ենք զգում, միանգամից խոհանոց ենք վազում՝ սուրճ եփելու: Չեմ ժխտի, որ կոֆեինն իրապես առույգություն է հաղորդում, սակայն կան առավել վստահելի միջոցներ, որոնք բացի այն, որ բնական են ու անվնաս, նաև կարող են օգնել մեզ առույգ զգալու առանց կոֆեինի օգտագործման: Բացի այդ, դրանք ո՛չ միայն էներգիայով են լցնում, այլև բարձրացնում են տրամադրությունը:

TakProsto.cc կայքը խորհուրդ է տալիս օգտագործել մթերքի մի քանի տեսակ, որոնք կարող են մեզ էներգիա հաղորդել և օգնել առույգ մնալ ամբողջ օրվա ընթացքում:

1. Նուշ: Ընկույզի այս տեսակը պարունակում է վիտամին E և մագնեզիում: Նուշի օգտագործումը տալիս է ուժ ամբողջ օրվա համար:

2. Սև շոկոլադ: Կոֆեինը, որ պարունակվում է շոկոլադի մեջ, ունի մի փոքր այլ կազմություն, քան սուրճինը: Այն նպաստում է մտային աշխատանքի բարելավմանը և էներգիա տալիս ամբողջ օրվա համար:

3. Նուռ: Նուռը պարունակում է հանքանյութեր, ինչպես նաև վիտամինների բազմություն՝ A, B, C, E, կալցիում, մագնեզիում, կալիում, մարգան, կոբալտ: Այն ո՛չ միայն առույգ է պահում, այլև բարձրացնում է մեր դիմադրողականությունը տարբեր վարակների հանդեպ:

4. Կարմիր պղպեղ: Կծու համեմունքները, իսկ հատկապես՝ կարմիր պղպեղը, արագացնում են նյութափոխանակությունը:

5. Եգիպտացորենի բոված հատիկներ (ադիբուդի): Հատկապես երեխաների համար սա էներգիայի մեծ աղբյուր է, այնպես որ մի տվեք երեխային ուտել դա՝ նախքան քնելը:

6. Սպանախ: Այն պարունակում է մեծ քանակությամբ երկաթ, որը կտա ակտիվություն և ուժ:

7. Հացահատիկային բույսեր: Նախաճաշին օգտագործելով նման մթերք, դուք կզգաք ձեզ թարմ՝ ամբողջ օրվա ընթացքում:

8. Հապալաս: Այս հատապտղի մեջ կան օքսիդանտներ, որոնք նպաստում են ուղեղի ակտիվ գործունեությանը: Դրանք նաև լավացնում են տեսողությունը:

 

Սկզբնաղբյուր. crossnews.am
Լուսանկարը. glavchudo.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...

Փրփրոտ մեզ. urolog.am
Փրփրոտ մեզ. urolog.am

Փրփրոտ մեզը հաճախակի հանդիպող երևույթ է, որն իրավամբ համարվում է անվնաս, սակայն երբեմն կարող է վկայել որոշ առողջական խնդիրների մասին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ