Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Կապուտաչյա մարդկանց մոտ մաշկի քաղցկեղի առաջացման նշանակալիորեն բարձր ռիսկ է գործում. news.am

Կապուտաչյա մարդկանց մոտ մաշկի քաղցկեղի առաջացման նշանակալիորեն բարձր ռիսկ է գործում. news.am

Հետազոտությամբ պարզվել է, որ կապույտ աչքերի եւ կարմիր մազերի հետ առնչվող գեները մանկության տարիներին խալերի եւ պեպենների առաջացման նշանակալիորեն բարձր ռիսկի առկայություն են պայմանավորում, որոնք կյանքի հետագա տարիներին կարող են մաշկի քաղցկեղի՝ մելանոմայի վերածվել, հիշեցնում է NewsMax Health-ը:

Այդուհանդերձ, հետազոտության արդյունքները որեւէ կերպ չեն ակնարկում, թե արեւի՝ մաշկի քաղցկեղի առաջացման համար պատասխանատու ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության խելամիտ սահմանափակումը, հատկապես մանկության տարիներին, չի կարող ռիսկի նվազեցման հանգեցնել:

«Երեխաների՝ արեւի նկատմամբ վերաբերմունքի փոփոխման պարագայում կարելի է նրանց հետագա՝ մելանոմային առնչվող կեցության բարելավում ապահովել», - համոզված է Կոլորադոյի համալսարանի մաշկաբանության ամբիոնի դոցենտ, հետազոտության հեղինակ Նեյլ Բոքսը:

Նրա գլխավորությամբ գործող գիտնականները ԴՆԹ-ի նմուշներ եւ արեւի ազդեցությանը վերաբերող տվյալներ են հավաքագրել 6-10 տարեկան 477 սպիտակամորթ երեխաներից:

Գիտահետազոտական խմբի անդամները պարզել են, որ 2004-2008թթ. մասնակիցների մոտ, ծովափնյա հանգստին եւ արեւի քրոնիկ ազդեցությանը զուգահեռ, ինչպես արեւային այրվածք ստանալու դեպքերի, այնպես էլ մաշկին ի հայտ եկած խալերի եւ պեպենների թվի աճ է նկատվել:

«Արեւի ազդեցության աճը ուղիղ համեմատական է պեպենների թվի աճին», - մեկնաբանել է դոկտոր Բոքսը:

Սակայն նոր խալերի առաջացման նկատմամբ հակումը հատկապես կապույտ աչքերի հետ կապված գենային տարբերակը կրող երեխաների մոտ է նկատելի, եւ հատկապես, երբ հաճախ են ծովափնյա հանգստի մեկնում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. oboi-dlja-stola.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...

Փրփրոտ մեզ. urolog.am
Փրփրոտ մեզ. urolog.am

Փրփրոտ մեզը հաճախակի հանդիպող երևույթ է, որն իրավամբ համարվում է անվնաս, սակայն երբեմն կարող է վկայել որոշ առողջական խնդիրների մասին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ