Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Կծու համեմունքների 4 օգտակար հատկությունների մասին. news.am

Կծու համեմունքների 4 օգտակար հատկությունների մասին. news.am

Համեմունքները միայն ուտեստներին համ հաղորդելու նպատակ չեն հետապնդում: Դրանց հատկապես կծու տեսակները՝ չիլի պղպեղը, հալապենյոն եւ կայնեյան  (կարմիր պատիճապղպեղ) մի շարք առողջարար հատկություններ ունեն.

 

Հավելյալ քաշի կորուստ

 

Կծու համեմունքների հրահրմամբ ի հայտ եկող սուր զգացողության պատասխանատուն դրանց բաղադրության մեջ առկա միացություններից մեկը՝ կապսաիցինն է: Հետազոտությամբ ապացուցվել է, որ վերջինս նյութափոխանակության արագությանը 8 տոկոսի չափով աճ հաղորդելու եւ, բնականաբար, նույնքանով էլ ավելի կալորիաներ այրելու հատկություն է դրսեւորում: Բացի այդ, կծու համեմունքներ օգտագործող մարդիկ առավել քիչ ծավալի սննդով են բավարարվում, ինչն էլ կարող է նվազ քանակով կալորիաների սպառում ենթադրել: Մասնավորապես, կանադացի գիտնականները պարզել են, որ կծու սոուսով նախուտեստներին նախապատվություն տվող մարդիկ, մյուսների համեմատ, ընդհանուր առմամբ, 200 կալորիայով նվազ էներգետիկական արժեք ունեցող սնունդ են ընդունում, հաղորդում է FoxNews-ը: 

 

Առողջ սիրտ

 

Կծու համեմունքները նաեւ սրտի աշխատանքի բարելավման են հանգեցնում: Լեզվի վրա այրող ազդեցությամբ հայտնի նույն այդ կապսաիցինը կարող է օրգանիզմում առկա «վատ» խոլեսթերինի մակարդակի նվազեցման հանգեցնել: American Chemical Society ամսագրում հրապարակում գտած հետազոտության տվյալների համաձայն, այն զարկերակների նեղացում հրահրող գենի աշխատանքն արգելափակելու եւ արյան հոսքի շրջանառությանն արագացում հաղորդելու հատկություն ունի:

 

Քաղցկեղի կանխարգելում

 

Հետազոտությամբ պարզվել է, որ որոշ կծու համեմունքներ քաղցկեղի դեմ պայքարի արդյունավետ միջոց են: Մասնվարորապես, կապսաիցինը շագանակագեղձի քաղցկեղի աճի տեմպերը նվազեցնելու հատկությամբ է աչքի ընկնում: Իսկ Հնդկաստանից ներմուծվող քրքումի բաղադրության մեջ առկա՝ քուրքումին անվամբ հայտնի հակաօքսիդանտը կարող է, ընդհանրապես, քաղցկեղի առաջացումը կանխարգելել: 

 

Արյան ճնշման կարգավորում

 

Մի շարք հետազոտությունների արդյունքներն այն մասին են վկայում, որ կապսաիցինը արյան շրջանառության մեջ առկա ազոտի օքսիդի բաղադրությանն աճ հաղորդելու, արդյունքում էլ՝ օրգանիզմը բորբոքումներից պաշտպանելու եւ արյան ճնշումը կարգավորելու հատկությամբ է աչքի ընկնում: Արյան ճնշման կարգավորման տեսանկյունից ամենաարագն ու արդյունավետը կարմիր պատիճապղպեղն է գործում:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. stgetman.narod.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...

Փրփրոտ մեզ. urolog.am
Փրփրոտ մեզ. urolog.am

Փրփրոտ մեզը հաճախակի հանդիպող երևույթ է, որն իրավամբ համարվում է անվնաս, սակայն երբեմն կարող է վկայել որոշ առողջական խնդիրների մասին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ