Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Վաղաժամ սերմնաժայթքման խնդիրը կարող է վերջնական լուժում ստանալ. news.am

Վաղաժամ սերմնաժայթքման խնդիրը կարող է վերջնական լուժում ստանալ. news.am

Ixchelsis ընկերության կողմից ներկայացված դեղահաբը, որը «սիրո հորմոնի»՝ օքսիտոցինի աշխատանքը արգելափակելու հատկություն ունի, կարող է վաղաժամ սերմնաժայթքման խնդիրը պատմության գիրկն ուղարկել, հաղորդում է The Daily Mail-ը:

 

Դեղամիջոցի կլինիկական փորձարկումները ընթացիկ ամսին են մեկնարկելու: Օքսիտոցինը ո՛չ միայն էմոցիոնալ կապվածության համար է պատասխանատու, այլ կարող է նաեւ գրգռման մակարդակի աճ եւ սերմնաժայթքում հրահրել: 

 

Նորահայտ դեղամիջոցը վերոհիշյալ հորմոնին օրգանիզմի բջիջներին կապվելու հնարավորությունից է զրկում, ինչն էլ սերմնաժայթքման հասունացման գործընթացի երկարաձգման կարող է հանգեցնել: Վաղաժամ սերմնաժայթքումը երբեմն շաքարախտի, ցրված սկլերոզի, արյան բարձր ճնշման, շագանակագեղձի հիվանդության, ինչպես նաեւ վահանաձեւ գեղձի գերակտիվ կամ անբավարար ակտիվ աշխատանքի արդյունք կարող է լինել: Խանգարումը հոգեբանի ծառայության, ցավազրկողների եւ հակադեպրեսանտների օգնությամբ է բուժվում, սակայն թերապիայի այս միջոցները ոչ միշտ են արդյունավետ եւ կարող են կողմնակի ազդեցություններ առաջացնել: 

 

Դեղամիջոցի՝ մեկ տարի տեւողությամբ նախանշված փորձարկմանը 18-60 տարեկան 90 տղամարդիկ են մասնակցելու: Կամավորներն այդ ընթացում սեռական ակտից 1-7 ժամ առաջ դեղամիջոցի տարբեր չափաբաժիններ ընդունելու հանձնարարություն կստանան: Այդուհանդերձ, մասնագետները չեն մոռանում, որ դեղորայքային բուժումից զատ, հարկավոր է նաեւ խնդրի հոգեբանական գործոնները հաշվի առնել:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. super-p-force1.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...

Փրփրոտ մեզ. urolog.am
Փրփրոտ մեզ. urolog.am

Փրփրոտ մեզը հաճախակի հանդիպող երևույթ է, որն իրավամբ համարվում է անվնաս, սակայն երբեմն կարող է վկայել որոշ առողջական խնդիրների մասին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ