Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Ինսուլտից հետո մարդու մոտ արժեքների վերագնահատում է տեղի ունենում. news.am

Ինսուլտից հետո մարդու մոտ արժեքների վերագնահատում է տեղի ունենում. news.am

Ինսուլտի ենթարկված բազմաթիվ հիվանդների մոտ արժեքների վերագնահատում է տեղի ունենում: Մասնավորապես, նրանք որոշ իրադարձությունների եւ մարդկանց գործողությունների վերաբերյալ իրենց սկզբնական դիրքորոշումը փոխելու միտում են դրսեւորում:

 

Եզրահանգման հեղինակները Արգենտինայի մայրաքաղաքում՝ Բուենոս-Այրեսում գործող կոգնիտիվ նյարդաբանության ինստիտուտի մասնագետներն են: Նրանց նախաձեռնությամբ իրականացված ինսուլտի՝ աշխարհընկալման եւ բարոյական սկզբունքների վրա ունեցած ազդեցության բացահայտմանը միտված փորձարկումն, ըստ էության, աննախադեպ է, հավաստիացնում է Daily Mail-ը:

Արգենտինացի գիտնականները, մասնավորապես, պարզել են, որ ուղեղի խանգարումը մարդու դիրքորոշման վրա անդրադառնալու հատկություն ունի: Հատկապես գլխուղեղի ճակատային մասին վնաս հասցրած ինսուլտից հետո հիվանդները սկսում են առավել հաճախ այլոց սխալները ներել՝ պայմանով, որ դրանց արդյունքում որեւէ վնաս չի հասցվել: Ասել է, թե՝ շեշտն առավելապես արդյունքի վրա են դնում եւ գործողությունների համար պատասխանատու մտադրություններն անտեսված թողնում: Ի դեպ, նույնպիսի մեխանիզմներ են նկատվում նաեւ այն մարդկանց մոտ, որոնց մոտ ճակատա-քունքային դեմենցիա է ախտորոշվել:

Գործողությունների գնահատման նմանությունը որոշելու համար մասնագետները ճակատա-քունքային դեմենցիայով տառապող 19 եւ ինսուլտի ենթարկված 8 հիվանդների կողմից դրսեւորվող ռեակցիաներն են համեմատել: Ընդ որում, մասնակիցների եւ ոչ մեկի մոտ որեւէ հոգեկան բնույթի խանգարումներ, ուղեղի վնասվածքներ կամ նյարդաբանական հիվանդություններ չեն հայտնաբերվել: Համեմատական վերլուծության նպատակով փորձարկմանը նաեւ միանգամայն առողջ մարդիկ են մասնակցել:

Փորձարկման պայմանների համաձայն, մասնակիցները պետք է 4 առաջարկվող սցենարների վերաբերյալ իրենց դիրքորոշումը հայտնեին: Դրանցից առաջինը գործողությունների արդյունքում չկանխամտածված վնասի հանգեցում էր ենթադրում, երկրորդում վնասը կարող էր գիտակցաբար հասցվել, երրորդ սցենարի զարգացումը նախապես պլանավորված, բայց անհաջող վնասի փորձ էր ենթադրում, իսկ չորրորդ դեպքում հիվանդի գործողությունները որեւէ բացասական ազդեցության չէին հանգեցնում:

Դեմենցիայով տառապող եւ ինսուլտ տարած մասնակիցները, «վերահսկիչ» խմբում ներգրավված՝ առողջ մարդկանց հետ համեմատությամբ, առավել ընդունելի են համարել այն տարբերակը, երբ վնասի հատուցումը գիտակցաբար է ձեռնարկվում, բայց եւ ոչ մի բացասական հետեւանքների չի հանգեցնում:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. healthport.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ