Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Գիտնականները մարդու ցողունային բջիջները «վերբեռնելու» եղանակ են գտել. news.am

Գիտնականները մարդու ցողունային բջիջները «վերբեռնելու» եղանակ են գտել. news.am

Բրիտանացի եւ ճապոնացի գիտնականները մարդու ցողունային բջիջները «վերբեռնելու»՝ զարգացման նախնական տեսքի բերելու եղանակ են գտել, ինչը երկրագնդի բանական բնակիչների զարգացումն առավել մանրամասն ուսումնասիրելու եւ ռեգեներատիվ բժշկությանը նոր թափ հաղորդելու հեռանկարներ է խոստանում, հաղորդում է FoxNews-ը:

Հետազոտության մասնակիցներն իրենց աշխատանքի արդյունքը «մեկ հսկայական քայլ առաջ» են գնահատել, քանի որ նրանց հաջողվել է հասուն՝ պլյուրիպոտենտ ցողունային բջիջները 7-10 օրական՝ դեռեւս արգանդին չամրացված սաղմին համարժեք վիճակի հասցնել: Փորձագետները համոզմունք ունեն, որ «վերբեռնված» բջիջներն ուսումնասիրելով, հնարավոր է սաղմի զարգացման ընթացքում ի հայտ եկող խանգարումների եւ վիժման դեպքերի պատճառը գտնել:

«Այդ բջիջները մարդկային սաղմում հյուսվածքների առաջացման իրական ելակետն են», - նշել է Քեմբրիջի համալսարանին կից գործող ցողունային բջիջների ինստիտուտի տնօրեն, Cell ամսագրում հրապարակում գտած հետազոտության համահեղինակ Օսթին Սմիթը՝ հավելելով, թե բացահայտումը մարդու վաղ զարգացման՝ մինչ այժմ առեղծված համարվող հիմնարար կենսաբանությունը բացահայտելու հրաշալի հնարավորություն է ընձեռում։

Մարդու պլյուրիպոտենտ ցողունային բջիջները, որոնք օրգանիզմում առկա ցանկացած բջիջների եւ հյուսվածքների վերածվելու ներուժ ունեն, լաբորատոր պայմաններում կարող են զարգացման վաղ փուլում գտնվող սաղմերից կամ վաղ փուլի վերածրագրավորված չափահաս բջիջներից ստացվել, սակայն մինչ այժմ գիտնականներին չէր հաջողվում այդչափ վաղ՝ «կուսական» փուլում գտնվող, դեռեւս ոչ մի փոփոխություն չկրած պլյուրիպոտենտ բջիջներ ստանալ:

Փորձագետների գնահատմամբ, հյուսվածքների ռեգեներացիայի նոր մեթոդը ներկայում անբուժելի համարվող բազմաթիվ խանգարումների, մասնավորապես՝ սրտի եւ աչքի հետ կապված բարդությունների, ինսուլտի եւ Պարկինսոնի հիվանդության հաղթահարման հնարավորություն է ընձեռում:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ