Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

2 հիմնավոր պատճառ՝ աղը պատրաստի կերակուրների վրա ցանելու համար. med.news.am

2 հիմնավոր պատճառ՝ աղը պատրաստի կերակուրների վրա ցանելու համար. med.news.am

Աղը՝ հատկապես յոդացված, ցանկալի է միայն պատրաստի կերակուրների վրա ցանել, խորհուրդ է տալիս դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում մասնագետը նշել է, որ կերակրի պատրաստման ընթացքում աղի ավելացումը ծայրահեղ անցանկալի երեւույթ է հետեւյալ երկու պատճառներով.

 

Յոդը ուտեստի եփման ընթացքում գոլորշիանում է

 

Յոդացված աղը մի շարք երկրներում՝ այդ թվում նաեւ Հայաստանում, վահանաձեւ գեղձի նորմալ գործունեության համար անհրաժեշտ յոդի սահմանափակ թվով աղբյուրներից մեկն է, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս հատկապես յոդացված աղ օգտագործել: Սակայն խնդիրն այն է, որ ջերմային մշակման ընթացքում (եփում, տապակում եւ այլն) աղի մեջ առկա յոդը գոլորշիանում է: Այսինքն՝ եփված կամ տապակած ուտեստի պատրաստման ընթացքում ավելացվելիս՝ այն, ի վերջո, մարդու օրգանիզմ չի անցնում:

 

Հենց դա է գլխավոր պատճառներից մեկը, թե ինչու են մասնագետները խորհուրդ տալիս աղը միայն պատրաստի ուտեստի վրա ցանել: Չէ՞ որ այդ պարագայում յոդի գոլորշիացում տեղի չի ունենում: Թեեւ որոշ մասնագետներ էլ գտնում են, որ աղի ավելացումը միայն ուտեստը սառեցնելուց հետո պետք է ձեռնարկել, քանի որ կարծիք կա, թե յոդը նույնիսկ տաք կերակրի ազդեցությամբ կարող է գոլորշիանալ:

 

Նույն համը՝ աղի առավել ցածր բաղադրությամբ

 

Աղն, իհարկե, բարձր օգտակարություն ունի, թեկուզ այն առումով, որ կարող է յոդի կլանման աղբյուր լինել, բայց չարաշահման պարագայում հղի է մի շարք բարդությունների առաջացմամբ: Այն, մասնավորապես, օրգանիզմում ավելորդ հեղուկ պահելու արդյունքում՝ զարկերակային ճնշումն ավելացնելու եւ սրտանոթային համակարգի մի շարք խանգարումներ հրահրելու հատկությամբ է աչքի ընկնում: Այդ իսկ պատճառով Հասմիկ Աբովյանը խորհուրդ է տալիս, հնարավորության սահմաններում, սահմանափակ ծավալով աղ օգտագործել:

 

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում մասնագետը նշել է, որ եփված ուտեստների վրա ցանկալի է նույնիսկ աղ չավելացնել, կամ էլ՝ պատրաստի վիճակում աղը ցանել. վերջին դեպքում անհրաժեշը համը ստանալու համար նշանակալիորեն ավելի քիչ աղ կօգտագործեք, քան, եթե պատրաստման ընթացքում ավելացնեք: Իսկ դա արդեն սննդակարգում աղի օգտագործման ծավալների կրճատում է ենթադրում:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...

Փրփրոտ մեզ. urolog.am
Փրփրոտ մեզ. urolog.am

Փրփրոտ մեզը հաճախակի հանդիպող երևույթ է, որն իրավամբ համարվում է անվնաս, սակայն երբեմն կարող է վկայել որոշ առողջական խնդիրների մասին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ