Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Նախաամուսնական սեռական փորձը կանանց ամուսնության մեջ դժբախտ է դարձնում. news.am

Նախաամուսնական սեռական փորձը կանանց ամուսնության մեջ դժբախտ է դարձնում. news.am

Մինչեւ ամուսնությունը մի քանի սեռական զուգընկեր ունեցած կանայք ամուսնանալիս ավելի դժբախտ են լինում, քան նրանք, ովքեր պահպանում են կուսությունը: Այս է վկայում վերջերս անցկացված հետազոտության արդյունքները: Տղամարդկանց վրա այս օրինաչափությունը չի տարածվում:
 
Պարզվում է՝ ամուսնացած կանանց կեսից ավելին, ովքեր մինչ հարսանիքը սեռական հարաբերություն չեն ունեցել, կամ սահմանափակվել են ապագա ամուսնու հետ մերձեցմամբ, գոհ են իրենց ամուսնությունից: Առնվազն երկու զուգընկեր ունեցած կանանց պարագայում երջանիկների թիվը նվազում է մինչեւ 42 տոկոս: Իսկ այն կանայք, ովքեր մինչեւ հարսանիքը 10 եւ ավելի զուգընկերներ են ունեցել, ամուսնության ընթացքում երջանիկ են լինում 22 տոկոս դեպքերում: Այս մասին գրում է The Daily Mail-ը՝ վկայակոչելով Վիրջինիայի համալսարանի գիտնականների հետազոտությունների արդյունքները:
 
Դա խոսում է այն մասին, որ անցյալի մեր ապրումները, հատկապես, երբ խոսքը սիրո մասին է, ազդում են մեր ապագա ամուսնության վրա: Գիտնականների կարծիքով, նրանք, ովքեր շատ զուգընկերներ են ունենում, դժվարությամբ են համակերպվում իրենց ամուսինների եւ կանանց թերությունների հետ, քանի որ ծանոթ են այլընտրանքային տարբերակներին: Բացի այդ, NEWSru.com-ի փոխանցմամբ, բաժանումների մեծ փորձը կարող է սիրո հարցում կողմնակալ վերաբերմունքի հանգեցնել:
 
“YOLO”-ի շատ սերունդներ (you only live once – միայն մեկ անգամ եք ապրում») կարծում են, որ այն ինչ տեղի է ունենում երիտասարդության տարիներին, չի ազդում ապագայի վրա: Բայց կատարված հետազոտությունը բոլորովին այլ պատկեր է արձանագրում: Դա չի նշանակում, որ նախաամուսնական սեռական հարաբերությունը ամուսնությունը տանում է դեպի  բաժանման փակուղի:  
Մի քանի զուգընկերների հետ սեքսը լուրջ վտանգ է, եթե իսկական, ամուր ընտանիք եք ցանկանում,- ասված է գիտնականների զեկույցում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. sobitiy.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ