Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Նորահայտ վիրուսը յուրաքանչյուր երկրորդ մարդու օրգանիզմում կարելի է գտնել. med.news.am

Նորահայտ վիրուսը յուրաքանչյուր երկրորդ մարդու օրգանիզմում կարելի է գտնել. med.news.am

Վերջերս Սան Դիեգոյի պետական համալսարանի գիտահետազոտական խմբի անդամները վիրուսի նոր տեսակ են հայտնաբերել եւ մեծ զարմանք ապրել՝ հասկանալով, որ այն կարող է գտնել յուրաքանչյուր երկրորդ մարդու աղիներում :

Այդուհանդերձ, դեռեւս պարզ չէ, թե ինչ գործառույթների համար է այն պատասխանատու. արդյո՞ք առողջություն է խթանում, թե՞ այս կամ այն հիվանդության նկատմամբ զգայունություն հաղորդում:

Գիտնականները 12 մարդկանցից վերցված կղանքի նմուշների ԴՆԹ-ի վերլուծության ընթացքում են վիրուսի առկայության մասին հուշում ստացել: Բոլոր նմուշները վիրուսին հատուկ ԴՆԹ-ի կլաստերներ են պարունակել, հաղորդում է FoxNews-ը:

Հետազոտական խմի անդամները բացահայտված գենետիկ հերթականության նկարագիրը տարբեր մայրցամաքներում բնակվող մարդկանց ԴՆԹ-ի տվյալների բազա են ներմուծել եւ պարզել, որ նորահայտ վիրուսը կարելի է կղանքի նմուշների 75 տոկոսի մեջ գտնել: Այդուհանդերձ, քանի որ դրանց որոշ մասը նույն մարդուց են վերցվել, գիտնականները հաշվարկել են, որ խոսքը երկրագնդի յուրաքանչյուր երկրորդ բնակչի մասին կարող է լինել:

Բայց ինչպե՞ս է այդքան լայն տարածում ունեցող վիրուսը երկար տարիներ աննկատ մնացել: Բանն այն է, որ ԴՆԹ-ի հետազոտություններով զբաղվող գիտնականները նախկինում ընթացիկ նմուշներում առկա օրինաչափությունները միայն բացահայտված հերթականությունների հետ էին համեմատում: Հետազոտության հեղինակներն առաջին անգամ փորձել են ձեռք բերված նմուշների մեջ առկա ԴՆԹ-ի տվյալները միմյանց հետ համեմատել:

Նորահայտ վիրուսը, որ crAssphage անունն է ստացել, բակտերիոֆագ է, այսինքն՝ մանրէներն ախտահարող վիրուսների շարքին է դասվում: Ամենայն հավանականությամբ, crAssphage-ի զոհը Բակտերոիդետ անունը կրող աղիքային լայն տարածում գտած մանրէն է:

Այդուհանդերձ, գիտնականներին չի հաջողվել լաբորատոր պայմաններում վիրուսի կրկնօրինակը ստանալ՝ դրա կողմից իրականացվող գործառույթների մասին ավելի լայն պատկերացում կազմելու համար:

«Միանշանակ պարզ է, որ այն գոյություն ունի, բայց լաբորատոր պայմաններում «բռնել» չի հաջողվում», - նշել է հետազոտական խմբի անդամ, համալսարանի բիոնինֆորմատիկայի պրոֆեսոր Ռոբերտ Էդվարդսը՝ հավելելով, թե այն, ամենայն հավանականությամբ, մարդու աղիներում առկա Բակտերոիդետների քանակն է վերահսկում:

Փիթսբուրգի համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների մասնագետ, ազգային մասնագիտական ասոցիացիայի ներկայացուցիչ դոկտոր Ամեշ Ադալջայի խոսքով, եթե վիրուսը լայն տարածում ունի, դեռ չի նշանակում, որ բարորակ է: Հակառակը՝ փաստը, որ այն մարդկության զգալի մասի օրգանիզմում է առկա, կարող է վկայություն համարվել առ այն, որ բոլորովին էլ հազվադեպ բնութ կրող հիվանդության պատճառ չէ: Օրինակ, խոսքը կարող է քաղցկեղի կամ ճարպակալման մասին լինել:

Այդուհանդերձ, վերհանված հարցերի հստակ պատասխանը ստանալու նպատակով տեւական հետազոտությունների կարիք է զգացվում:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...

Փրփրոտ մեզ. urolog.am
Փրփրոտ մեզ. urolog.am

Փրփրոտ մեզը հաճախակի հանդիպող երևույթ է, որն իրավամբ համարվում է անվնաս, սակայն երբեմն կարող է վկայել որոշ առողջական խնդիրների մասին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ