Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Քնի պակասը կարող է բերել կեղծ հիշողությունների առաջացման. news.am

Քնի պակասը կարող է բերել կեղծ հիշողությունների առաջացման. news.am

Քալիֆորնիական համալսարանի գիտնականները պարզել են, որ քնի խանգարումներով տառապող մարդիկ ո՛չ միայն ավելի մոռացկոտ են դառնում, այլեւ կարող են այնպիսի բաներ «հիշել», որոնք իրականում նրանց կյանքում տեղի չեն ունեցել:

Հետազոտողները գիտափորձ են անցկացրել՝ կամավորներին բաժանելով երկու խմբի: Մի խմբին թույլ են տվել բավականաչափ քնել, իսկ ահա մյուս խմբում ընդգրկվածները քնել են 5-6 ժամ:

Վերջինները մասամբ վատ են հիշել նույնիսկ նախորդ օրն իրենց հետ տեղի ունեցածը, իսկ ոմանք էլ գոյություն չունեցող փաստեր են հորինել:

Ըստ Informing-ի, այս հետազոտությունը հաստատում է լիարժեք քնի անհրաժեշտությունը, որի պարբերական բացակայությունը բերում է մի շարք հիվանդությունների, օրինակ՝ շաքարախտ, հիպերտոնիա, Այլհեյմերի հիվանդության եւ նույնիսկ՝ հիշողության կորստի:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. 4mylady.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ