Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

5 ճարպոտ սննդամթերք, որոնք օգտակար են առողջության համար. med.news.am

5 ճարպոտ սննդամթերք, որոնք օգտակար են առողջության համար. med.news.am

Տասնամյակներ շարունակ փորձագետները խորհուրդ էին տալիս ճարպի ցածր բաղադրությամբ սննդակարգ ընտրել՝ առողջության եւ քաշի կարգավորման համար: Սննդաբանները պարբերաբար նշում էին, որ գերքաշությունից հրաժարվելու լավագույն եղանակը մսից հրաժարումն է:

Սակայն պարզվում է՝ վերոհիշյալ մոտեցումն այնքան էլ ճիշտ չէ: Վերջերս իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ ճարպի որոշ տեսակներ բոլորովին էլ չարիքի պատճառ չեն: Իսկ ահա այն սննդամթերքները, որոնք իրականում կարող են հավելյալ քաշ հրահրել (խոսքը շաքարով եւ ածխաջրատներով հարուստ, վերամշակում անցած ուտեստների մասին է), ճարպի բավականաչափ ցածր բաղադրություն ունեն:

Նյու-Յորքի համալսարանի բժշկական կենտրոնի սրտաբան Ռիչարդ Ստեյնը գտնում է, որ ի հակադրություն եփած եւ տապակած ուտեստներում առկա ճարպերի, որոնք զարկերակներում խցանումներ առաջացնելու սպառնալիք են պարունակում, ճարպաթթուների որոշ տեսակներ միանգամայն օգտակար են առողջության համար: Խոսքը, մասնավորապես, ձիթապտղի յուղի, ընդեղենի եւ ձկնեղենի մեջ առկա ճարպի մասին է, հաղորդում է NewsMax Health-ը:

«Դրանք երբեք աթերոսկլերոզ կամ սրտային հիվանդություն չեն առաջացնի եւ, որոշ առումներով, պաշտպանիչ գործառույթներ են իրականացնում», - համոզված է բժիշկ Ստեյնը:  

Նրա համոզմամբ, սրտանոթային հիվանդությունների առաջացման վտանգի տեսանկյունից, նույնիսկ կարագի, կաթնամթերքի այլ տեսակների, թռչնեղենի եւ կենդանական մսի մեջ առկա հարստացված ճարպերն այնքան մեծ խնդիր չեն ներկայացնում, որքան նախկինում էին կարծում:

«Աստիճանաբար պարզ է դառնում, որ լավ եւ վատ ճարպերի միջեւ միանշանակ սահմանագիծ դնել չի կարելի: Օրինակ՝ հարստացված ճարպերը, որոնք հիմնականում կաթնամթերքի եւ մսամթերքի մեջ են հանդիպում, չափավոր օգտագործման դեպքում անվնաս են սրտի առողջության համար», - նշում է բժիշկ Ստեյնը:

Իսկ ահա սննդամթերքի որոշ՝ ճարպերի ցածր բաղադրություն ունեցող տեսակներ, որոնք որպես առողջարար այլընտրանք էին առաջարկվում, մեծ ծավալներով սպառման դեպքում կարող են հավելյալ քաշ հրահրել: Արդյունքն առավել քան ակնհայտ է. ներկայումս երեք ամերիկացիներից երկուսի մոտ հավելյալ քաշ կամ գերքաշության նկատմամբ կլինիկական հակում է նկատվում:

"Նախորդ 15 տարիների ընթացքում, սննդակարգից ճարպի հեռացում նախաձեռնելով, իրականում սննդամթերքի կալորիականությունն ենք բարձրացրել եւ պայմաններ ստեղծել, որ ճարպի ցածր բաղադրությամբ սնունդ ընդունող ամերիկացին նույն այդ ճարպի մեծ պաշարներ կուտակի օրգանիզմում», - ափսոսանք է հայտնում սննդաբանը՝ հավելելով, որ արդյունքում ո՛չ միայն սրտային հիվանդությունները չեն նվազել, այլ նաեւ շաքարախտով եւ արյան բարձր ճնշմամբ տառապողների թիվն է ավելացել:

Սննդաբանի համոզմամբ, մարդիկ առավելապես պետք է այն սննդամթերքների վրա կենտրոնանան, որոնցով պետք է սնվել եւ ավելի քիչ մտածել նրանց մասին, որոնցից խուսափել է պետք:

«Իսկ պարտադիր սննդամթերքների շարքում նախ եւ առաջ մրգերն ու բանջարեղենը, ընդեղենն ու, հնարավորինս անմշակ, ուտեստներն են: Կարմրացրած սպիտակ հացի մեկ շերտ ուտելով ավելի շատ շաքար կարող եք ընդունել, քան երբ թեյի մեկ գդալ շաքարավազ կուլ տաք», - ասում է նա:

Բժիշկ Ստեյնը ճարպի 5 տեսակ է մատնանշել, որոնք մեծավ մասամբ, չափավոր օգտագործման պարագայում, վնասակար չեն առողջության համար: Ավելին՝ որոշները նույնիսկ օգտակար կարող են լինել:

Ձկնեղեն. չհագեցած կամ օգտակար օմեգա-3 ճարպաթթուները, որոնք, մասնավորապես, սաղմոնի օրգանիզմում են առկա, առողջարար սնուցիչներ են, որոնք, բազմաթիվ հետազոտությունների արդյունքների համաձայն, սրտային հիվանդությունների առաջացման ռիսկը նվազեցնելու, մտավոր կարողությունները խթանելու, նույնիսկ՝ արթրիտի ախտանշանները թուլացնելու եւ թուլամտության առաջացումը կանխարգելելու ներուժ ունեն:

Ընդեղեն. ընկույզի մեջ առկա ճարպաթթուները սրտի պսակաձեւ զարկերակների հիվանդության եւ երկրորդ տիպի շաքարախտի առաջացման վտանգը նվազեցնելու կարողություն ունեն:

Կաթնամթերք. կարագի, կաթի եւ պանրի մեջ առկա հագեցած ճարպի չափավոր օգտագործումը երբեք զարկերակների խցանման չի հանգեցնի եւ կարող է օգտակար լինել առողջության համար: Վերջերս իրականցված հետազոտությունները ցույց են տվել, որ մարդու օրգանիզմում առկա խոլեսթերինը երկու տեսակի է լինում՝ փոքր ու խիտ (որոնք սրտային հիվանդություններ առաջացնելու միտում ունեն) եւ մեծ ու փափուկ: Երկրորդ տեսակը, որ հագեցած ճարպերով հարուստ սննդամթերքի մարսման արդյունքում է ի հայտ գալիս, մասնագետների համոզմամբ, սրտանոթային հիվանդությունների առաջացման տեսանկյունից որեւէ վտանգ չի ներկայացնում:  Փոքր եւ խիտ խոլեսթերինի առաջացման պատճառը վերամշակում անցած ածխաջրատներն են:

Բանջարեղեն. ձիթապտղի յուղի մեջ եւ բուսայուղերի այլ տեսակներում առկա ճարպաթթուներն օմեգա-3-ի տարատեսակը՝ ընկույզի եւ ավոկադոյի մեջ առկա ալֆալինոլենաթթուն են ներկայացնում: Այն հատկապես երկրորդ տիպի շաքարախտով հիվանդ մարդկանց արյան մեջ շաքարի բաղադրությունը վերահսկելու եւ սրտային հիվանդությունների առաջացման ռիսկը նվազեցնելու տեսանկյունից է օգտակար:

Մսամթերք. չափավոր քանակությամբ մսամթերքն օրգանիզմի՝ բարձրորակ սպիտակուցներով եւ սնուցիչներով հարստացման միջոց է ծառայում: Ինչպես եւ կաթնամթերքի պարագայում, այստեղ եւս ճարպերը սրտային հիվանդությունների առաջացման հնարավորություն չեն ստեղծում եւ կարող են ածխաջրատներից առավել արդյունավետ կերպով քաղցը հագեցնել: Ընդ որում, տավարի մսի մեջ առկա ճարպերի գրեթե 50 տոկոսը օլեինաթթուներն են կազմում, ինչը սրտի համար առողջարար ձիթապտղի յուղի մեջ առկա ճարպի հիմնական բաղադրիչն է: Այն բազմաթիվ կարեւոր սնուցիչներով է հարուստ, ինչպիսիք են երկաթը, ցինկը եւ B խմի վիտամինները:

 

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. plavaem.info
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...

Փրփրոտ մեզ. urolog.am
Փրփրոտ մեզ. urolog.am

Փրփրոտ մեզը հաճախակի հանդիպող երևույթ է, որն իրավամբ համարվում է անվնաս, սակայն երբեմն կարող է վկայել որոշ առողջական խնդիրների մասին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ