Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Սա պետք է իմանան բոլորը. ինչի՞ վրա ուշադրություն դարձնել երեխային պատվաստելիս. med.news.am

Սա պետք է իմանան բոլորը. ինչի՞ վրա ուշադրություն դարձնել երեխային պատվաստելիս. med.news.am

Որոշել եք, որ Ձեր երեխան պետք է պատվաստու՞մ ստանա: ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մանրէային պատրաստուկների բաժնի վարիչ Ալմաստ Հարոյանը պատմեց NEWS.am Medicine-ի թղթակցին, թե ինչին է պետք անպայման ուշադրություն դարձնել  պոլիկլինիկայում՝ երեխային պատվաստելիս:

 

Նախեւառաջ խնդրեք բուժաշխատողին ցույց տալ պատվաստանյութը եւ ներարկիչը:

 

Ուշադիր զննեք պատվաստանյութը եւ առաջին հերթին ուշադրություն դարձրեք սրվակի վրա նշված սերիային եւ պիտանելիության ժամկետին: Պարզ է, որ այն չպետք է ժամկետն անց լինի:

 

Ուշադրություն դարձրեք սրվակի վրայի հատուկ ինդիկատորին, որը ցույց է տալիս, որ պատվաստանյութը պահվել է ճիշտ ջերմաստիճանում: Բանն այն է, որ պատվաստանյութը պետք է պահել հատուկ սառնարաններում՝ +8 աստիճանից ոչ բարձր ջերմաստիճանում: Ինդիկատորը սովորաբար բաց մանուշակագույն է, բայց եթե պատվաստանյութը պահել ավելի բարձր ջերմաստիճանում, ինդիկատորի գույնը կմգանա, հասկացնելով բժիշկներին եւ Ձեզ, որ այս պատվաստանյութն այլեւս օգտագործել չի կարելի:

 

Եթե պատվաստանյութի հետ ամեն ինչ կարգին է, զննեք ներարկիչը:

 

Այն, բնականաբար, պետք է լինի մեկանգամյա օգտագործման: Ալմաստ Հարոյանն ասաց, որ իրենք բոլոր պոլիկլինիկաներին մատակարարում են հատուկ «ինքնաոչնչացվող» ներարկիչներ, որոնք ցանկության դեպքում էլ հնարավոր չէ մեկ անգամից ավել օգտագործել՝ այն ուղղակի կոտրվում է: Ուշադիր եղեք, որ բժիշկը հենց այդպիսի ներարկիչ օգտագործի:

 

Ստուգեք նաեւ ներարկիչի տուփը եւ պիտանելիության ժամկետը: Ցանկալի է, որ տուփը հենց Ձեր աչքի առաջ բացեն: «Եթե ամբողջականությունը խախտված է եւ պիտանելիության ժամկետը չի երեւում, ջնջված է, հստակ ընթեռնելի չի, ավելի լավ է այդ ներարկիչը գցել արկղի մեջ», - ասաց Ալմաստ Հարոյանը NEWS.am Medicine-ի թղթակցին:

 

Եթե պատվաստանյութի, ներարկիչի եւ այդ ամենը Ձեզ ցույց տվող բժշկի համբերատարության հետ ամեն բան կարգին է, կարելի է արդեն պատվաստել երեխային:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. epidemiolog.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...

Փրփրոտ մեզ. urolog.am
Փրփրոտ մեզ. urolog.am

Փրփրոտ մեզը հաճախակի հանդիպող երևույթ է, որն իրավամբ համարվում է անվնաս, սակայն երբեմն կարող է վկայել որոշ առողջական խնդիրների մասին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ