Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Ինտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտ

Ինտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտ

 

Ինտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտ. այսօր «Երկու երես» մամլո ակումբում հրավրված ասուլիսի ընթացքում նման կարծիք հայտնեց հոգեբան Միհրդատ Մադաթյանը։  «Համակարգչի և ինտերնետի օգտագործումը որոշակի դեպքերում երեխայի մոտ բթացում է առաջացնում, կարելի է ասել՝ սահմանափակման մեջ է դնում: Այդ շփումը չունի հոտ, դեմք: Եթե անգամ լուսանկար է դրված, շատ դեպքերում դրված է լինում մարդու լավագույն լուսանկարը, և երեխայի մոտ դա է միայն ամրապնդվում, առերես շփումը արդեն անհետաքրքիր է դառնում»,- նշեց հոգեբանը: 

 

Ասուլիսի մյուս բանախոսը՝ թիվ 115 ավագ դպրոցի ուսուցչուհի Տիգրանուհի Ղազարյանն էլ նշեց, որ ինտերնետը խիստ բացասկան ազդեցություն է թողնում երեխաների վրա. «Դասն ավարտվելուց անմիջապես հետո երեխան շտապում է իր ամենամոտ ընկերոջ՝ համակարգչի մոտ: Առաջ նման բան չկար, երեխաները խաղում էին բակում: Վերանում է բանավոր խոսքը, մոռացվում են կետադրական նշանները: Երեխան պարփակվում է ինքն իր մեջ»: 

 

Հոգեբան Մ. Մադաթյանը հավելեց նաև, որ շատ դեպքերում մեղավրը հենց ծնողն է, որ երեխային փոքր տարիքից թույլատրում է ժամերով նստել համակարգչի առաջ. «Եթե հայրը աշխատանքից վերադառնում է տուն, առանց հաց ուտելու՝ նստում համակարգչի առաջ, բնական է, որ երեխան էլ կկրկնօրինակի հորը՝ մտածելով, որ համակարգիչը շատ լավ բան է, կարելի է հաց չուտել, ոչ մեկի հետ չշփվել և ամբողջ օրն անցկացնել համակարգչի առաջ՝ վիրտուալ աշխարհում»:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ