Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ապագա բժիշկ (1267-68) 10-11.2012 Հունիս

Մ. Հերացու անվան ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի 50-ամյակի առիթով ստացված շնորհավորական ուղերձներ

Որպես Եվրոպայում ատամնաբուժական կրթության ասոցիացիայի նախագահ` հաճույքով եմ գրում այս միջոցառման` ստոմատոլոգիական կրթություն և գիտություն ասոցիացիայի կողմից կազմակերպված 2-րդ միջազգային վեհաժողովի կապակցությամբ:

 

Եվրոպայում ատամնաբուժական կրթության ասոցիացիայի անունից ձեզ եմ փոխանցում շնորհավորանքներս և լավագույն ցանկություններս` Մ. Հերացու անվան ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի 50-ամյակի կապակցությամբ:

 

Եվրոպայում ատամնաբուժական կրթության ասոցիացիան որդեգրել է «Սովորել միասին` մարդկանց ստոմատոլոգիական առողջական կարգավիճակը և կյանքի որակը բարելավելու համար» կարգախոսը: Ձեր հավաքների ժամանակ քննարկվելիք թեմաները և քննարկումները լավագույն կերպով կխթանեն մասնակիցների «միասին սովորելու» հնարավորությունը:

 

Ես տեղյակ եմ, որ ձեր գիտաժողովի ծրագիրն անդրադառնում է ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի զարգացմանը և իրականացված բարեփոխումներին, տեխնոլոգիական վերջին զարգացումներին, ինչպես նաև գործնական և տեսական վերջին ձեռքբերումներին: Վստահ եմ, որ կլինի կարծիքների փոխանակման և քննարկումների խթանիչ միջավայր:

 

Եվրոպայում ատամնաբուժական կրթության ասոցիացիան այս տարի կազմակերպելու է 38-րդ ամենամյա հավաքը Լիոնում (Ֆրանսիա): Հավաքի թեման է «Ապացուցողական ատամնաբուժություն` աշխատասեղանից մինչև ստոմատոլոգիական կլինիկա»: Մենք նույնպես անդրադառնալու ենք ստոմատոլոգիական կրթության կարևորությանը, ինչպես նաև քննարկելու ենք այս հետազոտությունների հնարավոր ազդեցությունը պրակտիկ ոլորտի վրա: Մենք նունպես հուսով ենք նպաստելու մեր գաղափարի ի կատար ածմանը, այն է` «Սովորել միասին, բարելավելու համար մարդկանց ստոմատոլոգիական առողջական կարգավիճակը և կյանքի որակը»:  

 

Հաջողություն եմ մաղթում այս կարևոր իրադարձությանը` Մ. Հերացու անվան ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի 50-ամյակին նվիրված 2-րդ միջազգային վեհաժողովին, որը կազմակերպվել է Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն ասոցիացիայի, Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի, ՀՀ առողջապահության և կրթության ու գիտության նախարարությունների ջանքերով:

 

Վստահ եմ, որ կոնգրեսը կխթանի նորարարությունը և աճը` մասնագիտական ոլորտում և կակտիվացնի ինչպես փորձառու, այնպես էլ նորավարտ մասնագետների ջանքերը գիտական և պրակտիկ ոլորտներում:

Պրոֆեսոր Սեսիլլիա Քրիսթերսոն.

Եվրոպայում ատամնաբուժական կրթության  ասոցիացիայի նախագահ



Մեծարգո ռեկտոր, Մոսկվայի Ա. Ի. Եվդոկիմովի անվան բժշկական-ստոմատոլոգիական համալսարանը սրտանց շնորհավորում է Ձեզ, գիտական խորհրդին, պրոֆեսորա-դասախոսական անձնակազմին, բոլոր աշխատակիցներին, ուսանողներին և շրջանավարտներին` Մ. Հերացու անվան ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ:

 

Ընդունեք մեր լավագույն մաղթանքները` առողջության, բարեկեցության, բարգավաճման, նորանոր հաղթանակների և ամենահամարձակ գործնական ցանկությունների իրականացման տեսքով:

 

Միջազգային 2-րդ վեհաժողովին ցանկանում ենք հաջող ընթացք: Վստահ եմ, որ մեր փոխհամագործակցությունը կամրապնդվի և կստանա գործնական նոր զարգացում:

 Պրոֆեսոր Օ. Օ. Յանուշեվիչ 

Մոսկվայի Ա. Ի. Եվդոկիմովի անվան բժկական-ստոմատոլոգիական համալսարանի ռեկտոր,

ՌԴ ԱՆ գլխավոր ստոմատոլոգ, ՌԴ վաստակավոր բժիշկ 

 Պրոֆեսոր` Ա.Վ. Միտրոնին 

ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան

 

Վեհաժողովին ուղերձներ էին հղել նաև Օմսկի պետական բժշկական ակադեմիայի ռեկտոր, պրոֆեսոր Ա. Ի. Նովիկովը, Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Զուրաբ Վադաչկորիան և այլոք:

Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1267-68) 10-11.2012 Հունիս
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կյանք է մտնում համակարգչային քննությունը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում 2011-2012 ուստարվա առաջին կուրսի ամառային քննաշրջանը կանցկացվի համակարգչային ծրագրով...

Նորույթներ բժշկական կրթության համակարգում

Գիտխորհուրդը նախ միաձայն հաստատեց ռեկտորատի երաշխավորությունը ԵՊԲՀ-ի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 430 խմբի ուսանողուհի Ելենա Սարգսյանին և ստոմատոլոգիական ֆակուլտետի 337 խմբի ուսանողուհի...

Միջազգային գիտաժողովի մասնակիցները ԵՊԲՀ-ում
Միջազգային գիտաժողովի  մասնակիցները ԵՊԲՀ-ում

Օրերս Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ (նախագահ` պրոֆ. Ա.է. Հակոբյան) Ծաղկաձորում անցկացվեց «Սեքսուալ առողջության բժշկական և հոգեբանական ասպեկտները» թեմայով միջազգային գիտաժողով...

ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանի հղումը վեհաժողովի մասնակիցներին
ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանի հղումը վեհաժողովի մասնակիցներին

Ինձ համար հաճելի պարտականություն է ջերմորեն ողջունել բոլորիդ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի 50-ամյակին նվիրված միջազգային երկրորդ վեհաժողովի աշխատանքները սկսելու կապակցությամբ...

Մ. Հերացու անվան ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի 50-ամյակին նվիրված միջազգային երկրորդ վեհաժողովը:
Մ. Հերացու անվան ԵՊԲՀ  ստոմատոլոգիական ֆակուլտետի 50-ամյակին նվիրված միջազգային երկրորդ վեհաժողովը:

Մայիսի 24-ին մեկնարկեց  Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի  ստոմատոլոգիական ֆակուլտետի 50-ամյակին նվիրված միջազգային երկրորդ վեհաժողովը: Վեհաժողովի մասնակիցներին ողջունեց ԵՊԲՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը...

Հանձնվեցին DAAD-ի 2012-2013 ուստարվա կրթաթոշակները
Հանձնվեցին DAAD-ի  2012-2013 ուստարվա կրթաթոշակները

Գերմանական ակադեմիական փոխանակման ծրագրի` DAAD-ի կողմից 2012-2013 ուումնական տարում հայ գիտնականներին և տարբեր բուհերի ուսանողներին շնորհվել է 89 կրթաթոշակ (12-ը` բժշկական մասնագիտությամբ)` Գերմանիայում...

Վահան Արծրունի
Վահան Արծրունի

Գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Արծրունին ծնվել է 1857թ., Նոր Բայազետում...

Հայ բժիշկերի կյանքից
Օտարերկրացի ուսանողներին առնչվող հիմնահարցերն ու դրանց հնարավոր լուծումները
Օտարերկրացի ուսանողներին առնչվող հիմնահարցերն ու դրանց հնարավոր լուծումները

Մեր հարցերին պատասխանում է  օտարերկրացիների ուսուցման դեկան բ.գ.թ., դոցենտ Աննա Վլադիմիրի Սարգսյանը։

 

–   Նախ կխնդրեի ներկայացնեք ձեր ֆակուլտետը, ուսանողներին, հիմնականում ո՞ր երկրներից են նրանք և ի՞նչ կյանքով են ապրում...

ԵՊԲՀ ուսանողները մայիսյան հաղթանակները տոնեցին ճանաչողական արշավով
ԵՊԲՀ ուսանողները  մայիսյան հաղթանակները տոնեցին  ճանաչողական արշավով

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ուսանողական խորհրդարանը մայիսի 26-28-ը նախաձեռնեցին արշավ` Երևան-Թեղենիս լեռ-Մայմեխ-սար-Մարմարիկ գետ-Վանաձոր-Երևան երթուղով...

Եռագույնի ծփանքը
Եռագույնի ծփանքը

Հունիս ամիսն է: Շոգ է: Բայց ես հոգեպես զովացել եմ, քանի որ նորից քայլերս ինձ բերել են եռաբլուր: Շուտով մեր ազգային խորհրդանշանների տոնն է: Կարելի է մի քիչ խորհել այստեղ, քանի որ ես էլ այս դարի զավակների պես կրում եմ զանազան...

Նրանք արժանացել են անվանական կրթաթոշակի

Աննա Գևորգյան, ստոմատոլոգիական ֆակուլտետ, 3-րդ կուրս, Մխիթար Հերացու անվան կրթաթոշակառու. «Երջանիկ եմ և անչափ ուրախ, որ շնորհք եմ գտել երկնքից և հասել այս ամենին...»...

Ամբիոնական ՈՒԳԸ
Ամբիոնական ՈՒԳԸ

Գաղտնիք չէ, որ բուհական գիտությանը գնալով ավելի մեծ տեղ է հատկացվում: Եվ սա բնական է: Բուհում են գտնվում այն գիտնականները, ում հետազոտությունները, գիտական հայտնագործությունները մեծ կշիռ ունեն գիտության ասպարեզում...

Ցավալի է, բայց` փաստ. ավանդականի, ոչ ավանդականի և գիտական բժշկության մասին
Ցավալի է, բայց` փաստ. ավանդականի, ոչ ավանդականի և գիտական բժշկության մասին

Ցավալի է, բայց` փաստ, որ գնալով ավելի է խճճվում այն համակարգումը, որը վերաբերում է ժողովրդական, ավանդական և ոչ ավանդական բժշկությունների տարբերակմանը: Ժամանակին, երբ մամուլում և հեռուստատեսությամբ համարյա...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Հովհաննես Այվազովսկի
Հովհաննես Այվազովսկի

Համաշխարհային ճանաչման արժանացած մեծագույն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու առնչությամբ սովետական հանրագիտարանները լռության էին մատնում նրա ազգային պատկանելությունը, նրան անվանելով ռուս նկարիչ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ