Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահություն 2.2011

Սամվել Անուշավանի Խաչատրյան. սիրած գործի նվիրյալը

Սամվել Անուշավանի Խաչատրյան. սիրած գործի նվիրյալը

Սամվել Անուշավանի Խաչատրյան. ով թեկուզ մեկ անգամ գործ է ունեցել բժշկական տեխնոլոգիաների և տեխնիկայի հետ, կճանաչի այդ ոլորտում բացառիկ գիտելիքներ և փորձառություն ունեցող, կյանքի 32 տարիները սիրած գործին նվիրաբերած մարդուն: Նա ճանաչված մասնագետ է ոչ միայն մեր հանրապետությունում, այլև նրա սահմաններից դուրս: 

 

Դեռևս Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետում ուսանելու տարիներին տարվեց մագնիսական ռեզոնանսի ուսումնասիրմամբ: Այդ թեմայով գերազանցությամբ պաշտպանեց դիպլոմային աշխատանքը: Նրա անմիջական մասնակցությամբ Հայաստանում շահագործման հանձնվեց առաջին մագնիսառեզոնանսային տոմոգրաֆը: 

 

Աշխատանքային գործունեությունը սկսեց «Աստրո» hատուկ կոնստրուկտորական բյուրոյում, որտեղ նրա գիտական առաջին թեման վերաբերում էր ռենտգենյան աստղադիտակին: Այնուհետև կենտրոնական կոնստորկտորական տեխնիկանան բյուրոյի լենինգրադյան մասնաճյուղում զբաղվեց արտադրական պրոցեսների ու արտադրանքի հուսալիության ապահովման և ավտոմատ կառավարման համակարգերի ստեղծման հարցերով` կարճ ժամանակում ավագ ինժեներից հասնելով բաժնի վարիչի պաշտոնի:

 

1979-ին հրավիրվեց «Սոյուզմեդմոնտաժնալադկա» միութենական վարչության Երևանի բաժանմունք, սկզբում աշխատեց որպես պետի տեղակալ, ապա` գլխավոր ինժեներ: Բաժանմունքն ապահովում էր արտասահմանյան արտադրության բժշկական նորագույն տեխնիկայի ներդրումը ԽՍՀՄ տարբեր հանրապետություններում: 1988-ին ԽՍՀՄ առողջապահության նախարարության կողմից գործուղվեց Աֆղանստան` որպես բուժտեխնիկայի գծով գլխավոր ինժեներ, կատարած լավագույն աշխատանքի համար արժանանալով «От благодарного афганского народа» մեդալի: Հայաստան վերադարձավ երկրաշարժից անմիջապես հետո և իր գործընկերների հետ արեց ամեն ինչ, որպեսզի աշխարհի բազմաթիվ երկրներից ստացված բուժտեխնիկան ծառայի իր նպատակին: 

 

Արցախում զինադադար հայտարարվելուց անմիջապես հետո մի խումբ բժիշկներ և ինժեներներ Ս. Խաչատրյանի գլխավորությամբ մեկնեցին Ստեփանակերտ` բուժտեխնիկայի վերականգնման աշխատանքները կազմակերպելու համար: Այդ գործընթացը շարունակվում է մինչև օրս: Ս. Խաչատրյանը ԼՂՀ առողջապահության համակարգում ներդրած ավադնի և մատուցած ծառայությունների համար ԼՂՀ վարչապետի կողմից 2010թ. պարգևատրվել է հուշամեդալով: 

 

1998 թվականին նրա նախաձեռնությամբ և ակտիվ ջանքերի շնորհիվ ստեղծվեց «Մեդիտեք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որի գործունեության նպատակը մեր հանրապետություն բժշկական նորագույն սարքավորումներ և տեխնիկա ներկրելն ու տեղադրելն է, նորոգելն ու սպասարկելը, ինչպես նաև այդ սարքավորումների վերաբերյալ բժշկական խորհրդատվություն տարածելը:

 

Իր գործի նվիրյալ, եռանդուն կազմակերպիչ, նախաձեռնող, դժվարություններից չընկրկող, մարդկային հմայքով օժտված, անկոտրում կամքի տեր Սամվել Խաչատրյան հոր կերպարը օրինակ է որդու` Անուշավանի համար, ով այսօր էլ հոր ղեկավարությամբ ՙՄեդիտեքում՚ աշխատող իր ընտանիքի բոլոր անդամների հետ շարունակում է պրպտումները նոր, առաջավոր բժշկական տեխնիկան պրակտիկայում ներդնելու ուղղությամբ:

 

«Առողջապահություն» հանդեսի խմբագրությունը շնորհավորում է մեր գործընկեր ու լավ բարեկամ, իր գործի նվիրյալ և գերազանց գիտակ, հաջողակ գործարար Սամվել Անուշավանի Խաչատրյանին` ծննդյան 65-ամյակի կապակցությամբ, ցանկանում քաջառողջություն, հաջողություններ և աշխատանքային բեղմնավոր գործունեություն:

Սկզբնաղբյուր. Առողջապահություն 2.2011 (291)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Աշխարհասփյուռ հայ բժիշկների երրորդ համագումարը
Աշխարհասփյուռ հայ բժիշկների երրորդ համագումարը

 ՀՀ առողջապահության, կրթության և գիտության ու սփյուռքի նախարարությունների նախաձեռնությամբ վերջերս Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում կայացավ հայ բժիշկների միջազգային երրորդ համագումարը...

Իրադարձություններ Հայաստանում Միջոցառումներ
Նորը` Հայաստանի բժշկական գրադարանում
Նորը` Հայաստանի բժշկական գրադարանում

Երկու տարի առաջ էր, որ լրացավ ՀՀ ԱՆ հանրապետական գիտաբժշկական գրադարանի 70 տարին: Իր գոյատևման ընթացքում գործելով`«Առավելագույնս նպաստել Հայաստանի բժշկագիտության զարգացմանը»նշանաբանով...

Միջոցառումներ
Հայաստանի միջազգային բուժքույրական առաջին համագումարը
Հայաստանի միջազգային բուժքույրական առաջին համագումարը

Մեր հանրապետությունում բուժքույրերի շահերի և իրավունքների պաշտպանության, պրակտիկ գործունեություն և կրթական պատշաճ մակարդակ ապահովելու նպատակով «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի...

Իրադարձություններ Հայաստանում Միջոցառումներ
Համառոտ` ցողունային բջիջների մասին

Բանալի բառեր. ռեգեներատիվ բժշկություն, արյունաստեղծ, մեզենխիմային, սաղմնային ցողունայինբջիջներ

Դեռևս X դարի սկզբներին մեծն Ավիցեննան նշում էր, որ բժշկի գործիքներն են խոսքը, բույսը և դանակը...

Բուժման մեթոդներ
Ֆիտոբեզոարի առաջացրած բարակաղիքային անանցանելիության բուժման մեր փորձը

Բանալի բառեր. ֆիտոբեզոար, բարակաղիքային անանցանելիություն

Ներածություն: Բարակաղիքային մեխանիկական անանցանելիությունը բարակ աղիքի վիրաբուժական միջամտություն պահանջող և առավել հաճախ հանդիպող ախտաբանական վիճակ է...

Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն Վիրաբուժություն Բուժման մեթոդներ
Միզասեռական կանդիդոզի բուժումը միկոֆլու դեղամիջոցով

Բանալի բառեր. Միզասեռական կանդիդոզ, միկոֆլու, ֆլուկոնազոլ

Ներածություն: Մանկաբարձագինեկոլոգիական հիվանդությունների կառուցվածքում սնկային` կանդիդային վուլվովագինիտը (ԿՎՎ) շարունակում է զբաղեցնել առաջատար...

Վարակաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և գինեկոլոգիա Ուրոլոգիա Վեներաբանություն Դեղագիտություն
Աղիքների դիսբակտերիոզի (դիսբիոզ) բուժման նոր տարբերակ
Աղիքների դիսբակտերիոզի (դիսբիոզ) բուժման նոր տարբերակ

Մակրոօրգանիզմը` իր միկրոֆլորայի հետ միասին, ամբողջական էկոլոգիական համակարգ է, որը մշտապես գտնվում է հավասարակշռության վիճակում: Չնայած օրգանիզմի վրա արտաքին միջավայրի տարբեր գործոնների...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Լեյշմանիոզներ` մոռացված հիվանդություններ
Լեյշմանիոզներ` մոռացված հիվանդություններ

Առաջին անգամ «մոռացված, արհամարհված հիվանդություններ» (neglected diseases) տերմինն օգտագործվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից` 2001թ., ինֆեկցիոն և մակաբուծային բնույթի մի խումբ...

Վարակաբանություն
Սթրես

Սթրեսը վտանգի, մարտահրավերների և միջավայրի փոփոխությունների դեպքում առաջացած ընդհանուր հարմարվողական համախտանիշն է, որի հայեցակարգը մշակել և զարգացրել է կանադացի բնագետ...

Հոգեկան առողջություն
Այսպես պետք է լինի միշտ և ամենուր
Այսպես պետք է լինի միշտ և ամենուր

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը տարվա ամենաերկար օրվա նախօրեն մշտապես նվիրել է երկարօրյա աշխատանքին վարժված, այլոց հոգսերն իրենցը դարձնելու երդմանը հավատարիմ բուժաշխատողներին...

Միջոցառումներ
Սումամեդ` վերին շնչուղիների հիվանդությունների բուժման համար

Բակտերային ռինոսինուսիտների և տոնզիլոֆարինգիտների ժամանակ անհրաժեշտ է կիրառել ընդհանուր հակաբիոտիկոթերապիա: Մասնագետների մեծ մասի կարծիքով, մինչև 2 տարեկան երեխաներին ևս բոլոր դեպքերում հակաբիոտիկային...

Դեղամիջոցներ Շնչառական համակարգ
Երիկամաբորբ (նեֆրիտ)
Երիկամաբորբ (նեֆրիտ)

Մեզ խնդրել են գրել երիկամաբորբի մասին: Սակայն երիկամների` արտաթորության այս օրգանի մասին առանց տեղեկություններ տալու, դժվար կլինի պատկերացնել, թե ինչպիսի վնասակար ազդեցություն կարող են ունենալ հիվանդությունները...

Միզային համակարգ
Պարօդոնտ, պարօդոնտոզ
Պարօդոնտ,  պարօդոնտոզ

Այս երկու հիվանդությունների դեպքում ախտահարման օջախը նույնն է` պարօդոնտը (լատ. par-հար և odontos-ատամ): Խոսքը վերաբերում է հիմնականում ատամի արմատին հարող լնդոսկրային շերտին...

Ստոմատոլոգիա
Առաջին օգնությունը ուշագնացության ժամանակ
Առաջին օգնությունը ուշագնացության ժամանակ

Դժվար թե գտնվի մարդ, որն իր կյանքում ականատես եղած չլինի ինչ-որ մեկի ուշագնացությանը: Ըստ ամերիկյան վիճակագրական տվյալների, չափահաս մարդկանց մոտավորապես մեկ երրորդի կյանքում եղել է ուշագնացության գոնե մեկ դեպք...

Առաջին նախաբժշկական օգնություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ