Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահություն 2.2011

Սթրես

Սթրեսը վտանգի, մարտահրավերների և միջավայրի փոփոխությունների դեպքում առաջացած ընդհանուր հարմարվողական համախտանիշն է, որի հայեցակարգը մշակել և զարգացրել է կանադացի բնագետ, կենսաբան Հանս Սելյեն:

 

Նա տարբերակում էր էուսթրեսը (eustress) դիսթրեսից (distress): Ըստ Սելյեի, սթրեսն օրգանիզմի ոչ յուրահատուկ պատասխան ռեակցիան է միջավայրի ցանկացած փոփոխության` յուրահատուկ ազդակների: Սթրես առաջացնող պատճառը համարվում է «սթրեսոր»:

 

Հարմարվելու պահանջ առաջացնում են օրգանիզմի վրա ազդող բոլոր ազդակները և, անկախ իրենց արդյունքից, վերականգնում են օրգանիզմի նորմալ վիճակը` հավասարակշռությունը (հոմեոստազը), որը խախտվում է ազդակի պատճառով: Հենց այդ ոչ յուրահատուկ պահանջը, ըստ Սելյեի, սթրեսի էությունն է:

 

Ավելի հետաքրքիր կլինի ճանաչել սթրեսի հետևանքով առաջացած հակազդեցությունները, քան ծանոթանալ նրա շուրջը ծավալվող տեսական բանավեճերին: 

 

Առաջարկում ենք ժամանակ տրամադրել և փորձել գնահատել Ձեր` սթրեսի ենթարկվելու աստիճանը:

 

1.Ֆիզիկականի հետ կապված մարմնական հակազդեցություններ

 

2.Վարքային, որը կարող է կապված լինել գործողությունների հետ


3.Հուզական, որը կարող է կապված լինել զգացմունքների հետ

 

4.Ճանաչողական, որը կարող է կապված լինել գիտենալու և հասկանալու հետ

 

5.Հոգևոր, որը կարող է կապված լինել համոզմունքների և արժեքների հետ

 

Թեստի բանալին


Միավորները. այո` 1 միավոր, երբեմն` 2 միավոր, ոչ` 0 միավոր:

 

Վերլուծության ժամանակ ուշադրություն դարձրեք «այո» և «երբեմն» պատասխաններին: 

 

  • Ա. Նկատի ունեցեք, որ եթե նշված 5 ուղղություններից որևէ մեկի ընդհանուր արդյունքը 10 և ավելի միավոր է, ապա փորձեք հասկանալ, թե ինչը կարող էր դրան նպաստել: 

  • Բ. Այն դեպքում, երբ ստացված միավորների թիվը գերազանցում է 25-ը, ապա կարելի է ասել, որ սթրեսի մեղմ ազդեցություն դուք արդեն կրում եք: 

  • Գ. Եթե ստացված միավորների թիվը գերազանցում է 50-ը, ապա կարելի է ասել, որ դուք կրում եք սթրեսի միջին ազդեցություն: 

  • Դ. Եթե ստացված միավորների թիվը գերազանցում է 65-ը, ուրեմն սթրեսի ազդեցությունը ձեզ վրա միջինից բարձր է: 

  • Ե. Եթե ստացված միավորների թիվը գերազանցում է 80-ը, ապա կարելի է ասել, որ սթրեսի ազդեցությունը ձեզ վրա բարձր է: 

 

Վերջին երեք տարբերակներում, այսինքն, եթե միավորների թիվը ստացվել է ավելի քան 50, խորհուրդ է տրվում անպայման դիմել հոգեբանի և ստանալ նրա գնահատականը: 

 

Ամփոփելով սթրեսին վերաբերող առաջին մասը, հատկապես ուզում ենք ընդգծել, որ սթրեսը մարդուն վերահաս վտանգից պաշտպանելու բնական պատասխանն է: 

 

 

Որոշ դեպքերում սթրեսը կարելի է անտեսել, սակայն ցանկալի կլինի այն պակասեցնել կամ, ընդհակառակն, վերահսկել, կառավարել: 

 

Սթրեսի կառավարման երկու հիմնական ճանապարհներ կան` առողջ և անառողջ: Սակայն ամենակարևորն այն է, որ կարողանաք դրանք իրարից տարբերել: Վատ կամ անառողջ կառավարվող սթրեսը սովորաբար հանգեցնում է դիսթրեսի:

Հեղինակ. Խաչատուր Գասպարյան Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 2.2011 (291)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Aram Avetisyan

18.10.2013

դեղամիջոցի մասին կարող եք կարդալ և դիտել այստեղ՝ http://www.tm.org/stress-relief http://youtu.be/ahWYD39ElIg

Կարդացեք նաև

Աշխարհասփյուռ հայ բժիշկների երրորդ համագումարը
Աշխարհասփյուռ հայ բժիշկների երրորդ համագումարը

 ՀՀ առողջապահության, կրթության և գիտության ու սփյուռքի նախարարությունների նախաձեռնությամբ վերջերս Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում կայացավ հայ բժիշկների միջազգային երրորդ համագումարը...

Իրադարձություններ Հայաստանում Միջոցառումներ
Նորը` Հայաստանի բժշկական գրադարանում
Նորը` Հայաստանի բժշկական գրադարանում

Երկու տարի առաջ էր, որ լրացավ ՀՀ ԱՆ հանրապետական գիտաբժշկական գրադարանի 70 տարին: Իր գոյատևման ընթացքում գործելով`«Առավելագույնս նպաստել Հայաստանի բժշկագիտության զարգացմանը»նշանաբանով...

Միջոցառումներ
Հայաստանի միջազգային բուժքույրական առաջին համագումարը
Հայաստանի միջազգային բուժքույրական առաջին համագումարը

Մեր հանրապետությունում բուժքույրերի շահերի և իրավունքների պաշտպանության, պրակտիկ գործունեություն և կրթական պատշաճ մակարդակ ապահովելու նպատակով «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի...

Իրադարձություններ Հայաստանում Միջոցառումներ
Համառոտ` ցողունային բջիջների մասին

Բանալի բառեր. ռեգեներատիվ բժշկություն, արյունաստեղծ, մեզենխիմային, սաղմնային ցողունայինբջիջներ

Դեռևս X դարի սկզբներին մեծն Ավիցեննան նշում էր, որ բժշկի գործիքներն են խոսքը, բույսը և դանակը...

Բուժման մեթոդներ
Ֆիտոբեզոարի առաջացրած բարակաղիքային անանցանելիության բուժման մեր փորձը

Բանալի բառեր. ֆիտոբեզոար, բարակաղիքային անանցանելիություն

Ներածություն: Բարակաղիքային մեխանիկական անանցանելիությունը բարակ աղիքի վիրաբուժական միջամտություն պահանջող և առավել հաճախ հանդիպող ախտաբանական վիճակ է...

Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն Վիրաբուժություն Բուժման մեթոդներ
Միզասեռական կանդիդոզի բուժումը միկոֆլու դեղամիջոցով

Բանալի բառեր. Միզասեռական կանդիդոզ, միկոֆլու, ֆլուկոնազոլ

Ներածություն: Մանկաբարձագինեկոլոգիական հիվանդությունների կառուցվածքում սնկային` կանդիդային վուլվովագինիտը (ԿՎՎ) շարունակում է զբաղեցնել առաջատար...

Վարակաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և գինեկոլոգիա Ուրոլոգիա Վեներաբանություն Դեղագիտություն
Աղիքների դիսբակտերիոզի (դիսբիոզ) բուժման նոր տարբերակ
Աղիքների դիսբակտերիոզի (դիսբիոզ) բուժման նոր տարբերակ

Մակրոօրգանիզմը` իր միկրոֆլորայի հետ միասին, ամբողջական էկոլոգիական համակարգ է, որը մշտապես գտնվում է հավասարակշռության վիճակում: Չնայած օրգանիզմի վրա արտաքին միջավայրի տարբեր գործոնների...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Լեյշմանիոզներ` մոռացված հիվանդություններ
Լեյշմանիոզներ` մոռացված հիվանդություններ

Առաջին անգամ «մոռացված, արհամարհված հիվանդություններ» (neglected diseases) տերմինն օգտագործվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից` 2001թ., ինֆեկցիոն և մակաբուծային բնույթի մի խումբ...

Վարակաբանություն
Այսպես պետք է լինի միշտ և ամենուր
Այսպես պետք է լինի միշտ և ամենուր

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը տարվա ամենաերկար օրվա նախօրեն մշտապես նվիրել է երկարօրյա աշխատանքին վարժված, այլոց հոգսերն իրենցը դարձնելու երդմանը հավատարիմ բուժաշխատողներին...

Միջոցառումներ
Սամվել Անուշավանի Խաչատրյան. սիրած գործի նվիրյալը
Սամվել Անուշավանի Խաչատրյան. սիրած գործի նվիրյալը

Սամվել Անուշավանի Խաչատրյան. ով թեկուզ մեկ անգամ գործ է ունեցել բժշկական տեխնոլոգիաների և տեխնիկայի հետ, կճանաչի այդ ոլորտում բացառիկ գիտելիքներ և փորձառություն ունեցող...

Բժիշկներ
Սումամեդ` վերին շնչուղիների հիվանդությունների բուժման համար

Բակտերային ռինոսինուսիտների և տոնզիլոֆարինգիտների ժամանակ անհրաժեշտ է կիրառել ընդհանուր հակաբիոտիկոթերապիա: Մասնագետների մեծ մասի կարծիքով, մինչև 2 տարեկան երեխաներին ևս բոլոր դեպքերում հակաբիոտիկային...

Դեղամիջոցներ Շնչառական համակարգ
Երիկամաբորբ (նեֆրիտ)
Երիկամաբորբ (նեֆրիտ)

Մեզ խնդրել են գրել երիկամաբորբի մասին: Սակայն երիկամների` արտաթորության այս օրգանի մասին առանց տեղեկություններ տալու, դժվար կլինի պատկերացնել, թե ինչպիսի վնասակար ազդեցություն կարող են ունենալ հիվանդությունները...

Միզային համակարգ
Պարօդոնտ, պարօդոնտոզ
Պարօդոնտ,  պարօդոնտոզ

Այս երկու հիվանդությունների դեպքում ախտահարման օջախը նույնն է` պարօդոնտը (լատ. par-հար և odontos-ատամ): Խոսքը վերաբերում է հիմնականում ատամի արմատին հարող լնդոսկրային շերտին...

Ստոմատոլոգիա
Առաջին օգնությունը ուշագնացության ժամանակ
Առաջին օգնությունը ուշագնացության ժամանակ

Դժվար թե գտնվի մարդ, որն իր կյանքում ականատես եղած չլինի ինչ-որ մեկի ուշագնացությանը: Ըստ ամերիկյան վիճակագրական տվյալների, չափահաս մարդկանց մոտավորապես մեկ երրորդի կյանքում եղել է ուշագնացության գոնե մեկ դեպք...

Առաջին նախաբժշկական օգնություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ