Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Կանաչ աշխարհ

Սենպոլիա

Սենպոլիա

Սենպոլիան կամ աֆրիկյան մանուշակը իր մեջ ներառում է 20 ցեղ, որոնք միասին պարունակում են մոտ 1500 տեսակ: Հայրենիքը համարվում է Արևելյան Աֆրիկան, որտեղ այն հանդիպում է ծովի մակերևույթից 500-1800մ բարձրությամբ անտառներում:

Բույսն իր անունը ստացել է ի պատիվ Վալտեր Սեն-Պոլի, որը 1892թ. առաջին անգամ Ուզամբարի սարերով ճանապարհորդելիս նկարագրել է ծաղիկը: Տանզանիան, որտեղ էլ գտնվում է Ուզամբարի սարը, 19-րդ դարի վերջին, գերմանական գաղութ էր: Այնտեղ գերմանական ղեկավարությունը շրջանային ղեկավար էր նշանակել ծագումով շվեյցարացի Վալտեր Սեն-Պոլին, որն էլ իր ադմինիստրատիվ ծառայությունները կատարելու ընթացքում ուսումնասիրել է տեղանքն ու բուսական աշխարհը:

Բույսը բնական վիճակներում սիրում է ստվերոտ և խոնավ վայրեր` ոչ մեծ քարերի առկայությամբ, որոնք կարող են հանդիպել մանր գետակների ու առուների շրջակայքում:

Սենյակային պայմաններում դժվար է հանդիպել բնական սենպոլիայի, քանի որ տնային պայմաններում դրանք 2-3 տարի անց կորցնում են իրենց դեկորատիվությունը:

Մանուշակը բազմամյա թուփ է` խավոտ, հյութալի, բայց դյուրաբեկ տերևներով, որոնք փնջով դասավորված են արմատակիր ցողունի շուրջը: Տեսակից կախված` տերևները օվալ-սրտաձև են, երկարությունը հասնում է մինչև 10 սմ:

Բույսի ծաղիկները բազմերանգ են` մուգ կապույտ կամ թանձր մանուշակագույն, բալագույն, սպիտակ, վարդագույն: Ճիշտ խնամքի դեպքում և բավարար լուսավորության դեպքում` բույսը ծաղկում է կլոր տարին, բայց ծաղկառատ շրջան է համարվում գարնանային և աշնանային սեզոնները: Ծաղկակիր ցողունները դուրս են գալիս տերևների փնջաձև կենտրոնից և ձգվում են դեպի լույսը: Ծաղկակիր ցողունի երկարությւոնը կարող է ձգվել մինչև 10 սմ, ամեն ցողունի վրա կարող է նստել 3-8 կոկոն: Դրանք ապրում են մեկից-երկու շաբաթ, որից հետ մեռնում են և առաջ են գալիս երիտասարդ ծաղկակիրները:

Մանուշակի արմատային համակարգը շատ թույլ է զարգանում, այդ պատճառով այն պետք է տնկել ծանծաղ և խորություն չունեցող թաղարներում:

Բույսի հողը չի կարելի շատ պարարտացնել, որովհետև դրանից, թեպետ կարող են աճել հաստ և խոշոր տերևներ, սակայն դրա փոխարեն այն չի ծաղկի:

Սենպոլիան խոնավասեր բույս է, այդ պատճառով պահանջում է օրը մեջ առատ ջրում, իսկ ձմռանը` շաբաթը երկու անգամ: Ջրել պետք է շատ զգույշ, որպեսզի տերևների վրա ջուր չկաթա:

Ծաղիկը կարելի է տեղափոխել, սակայն դա պետք է կատարել վաղ գարնանը, երբ բույսը չի մտել ակտիվ աճի շրջան:

Սենպոլիան սիրում է մաքուր օդ, այդ պատճառով սենյակը պետք է հաճախակի օդափոխել, այդ թվում ձմռանը: Բույսը լուսասեր է և հարավային լուսաամուտներին լավ է զգում ձմռանը, սակայն գարնան գալու հետ նրան պետք է տեղափոխել ավելի ստվերոտ անկյուններում, որպեսզի տերևները չվառվեն: Ձմռանը սենյակի ջերմաստիճանը պետք է լինի 18-22 աստիճան:

Բույսը բազմացվում է տերևներով կամ թփի բաժանումով Տերևի ցողունը ջրով բաժակի մեջ շատ հեշտ արմատակալում է: Իսկ թփիկը պետք է առանձնացնել այն դեպքում, երբ արմատակիր ցողունի շուրջը մի քանի թփիկներ կան գոյացած:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ֆատսիա. ankakh.com
Ֆատսիա. ankakh.com

Ֆատսիա- Արալիա (Araliaceae) ընտանիքի գեղեցկագույն ներկայացուցիչն է: Նրա գլխավոր արժանիքը դեկորատիվ տերևներն են: Այս մշտադալար ծառի հայրենիքը Թայվանն ու Ճապոնիան են...

Մարանտա. ankakh.com
Մարանտա. ankakh.com

Մարանտաները բազմամյա բույսեր են ,երկար ուղիղ ցողուններով,կծիկաձև արմատներով: Տերևները ուղիղ նշտարաձև, երկարավուն էլիպսաձև, օվալաձև կլոր, կանաչ կամ գունավոր: Ծաղիկները սովորաբար...

Խոլորձ (орхидея)
Խոլորձ (орхидея)

Խոլորձը նման է նրբաճաշակ արվեստի գործի: Նա այնքան գեղեցիկ է, որ մի քանի երկրներ այն դարձրել են ազգային սիմվոլներ, օրինակ` Վենեսուելան, Հոնկոնգը: Խոլորձը տրոպիկական բույս է ...

Քրիզանթեմ (Chrysanthemum)
Քրիզանթեմ (Chrysanthemum)

Կիսաթփային բույս է ,ցողունը ճյուղավորված `փոքր կտրտված տերևներով: Քրիզանթեմը աստրաների ընտանիքից է և ունի ավելի քան 200 տեսակ: Քրիզանթեմը շատ է տարածված Ասիայի երկներում...

Գիտնականներին հաջողվել է տեսագրել բույսերի զրույցը. ankakh.com
Գիտնականներին հաջողվել է տեսագրել բույսերի զրույցը. ankakh.com

Բրիտանական Էկսետեր քաղաքի համալսարանի կենսաբաններին հաջողվել է ապացուցել, որ բույսերը, հատկապես բանջարեղեններն, իրար հետ շփվում են: Հետազոտողները ժապավենի վրա արձանագրել են...

Բաղրջուկ կամ չինական վարդ (Hibiscus). ankakh.com
Բաղրջուկ կամ չինական վարդ (Hibiscus). ankakh.com

Պատկանում է տուղտազգիների ընտանիքին: Հայրենիքը հարավային Չինաստանն է և հյուսիսային Հնդկաստանը: Բաղրջուկների ցեղը շատ մեծ է` 25տեսակից ավելի: Դրանք ցածր ծառեր են, թփեր, խոտաբույսեր: Իրենց հայրենիքում...

Խորդենի, Արագլախոտ՝ երեմ
Խորդենի, Արագլախոտ՝ երեմ

Առավել տարածված է երկու ցեղ՝ Խորդենի (Pelargonium) և Արագլախոտ՝ երեմ (Журавельник, Geranium): Պատկանում են խորդենազգիների ընտանիքին: Հայտնի է Խորդենու մոտ 400 տեսակ...

Մամիլարիա. ankakh.com
Մամիլարիա. ankakh.com

Մամիլարիաները ելունդավոր կակտուսներ են, որոնց ծաղիկներն աճում են խավապատ տերևանութներից: Ընտանիքը ներառում է 400 տեսակներ: Մամիլարիան փոքրիկ գնդաձե կակտուս է` ժամանակի ընթացքում փոքր-ինչ աճող ցողունով...

Էխինոկակտուս. ankakh.com
Էխինոկակտուս. ankakh.com

Պատկանում է կակտուսների ընտանիքին: Հայրենիքը Կենտրոնական Մեքսիկան է: Ընտանիքը ներկայացված է 91 տեսակով: Էխինոկակտուսները մեծ մասամբ փոքր բույսեր են, գնդաձև դուրս ցցված կողերով, որոնք բաժանված են լայնակի ակոսված ելունդներով...

Ինչպես կարելի է երկարացնել ծաղկի կյանքը
Ինչպես կարելի է երկարացնել ծաղկի կյանքը

Հոլանդիայի գիտնականները հետազոտություններ են կատարել` պարզելու, թե ինչպես կարելի է հատած, պոկած ծաղիկների կյանքը երկարացնել, որպեսզի շքեղ ծաղկեփնջերն ավելի ուշ թոշնեն...

Անթուրիում
Անթուրիում

Պատկանում է նվիկազգիների ընտանիքին: Ընտանիքում հաշվվում է մոտ 600 տեսակ: Սենյակային պայմաններում առավել տարածված է երկարացողուն տեսակները: Հայրենիքը Գվատեմալան է...

Ծոփոր (Մոնստերա). ankakh.com
Ծոփոր (Մոնստերա). ankakh.com

Պատկանում է նվիկազգիների ընտանիքին: Հայրենիքը Արևելյան Հնդկաստանն է և արևադարձային Ամերիկան: Ամենատարածված և գեղեցիկ սենյակային բույսերից է: Ունի մոտավորապես 220 տեսակ...

Պտերներ,ձարխոտ.
Պտերներ,ձարխոտ.

Պատկանում է բազմոտազգիների ընտանիքին: Ընտանիքն ընդգրկում է 3000-ից ավելի տեսակներ, որոնք մեծ մասամբ մշտադալար են: Բույսը լինում է խոտային կամ ծառանման տեսքով: Ծագումը հիմնականում արևադարձային է...

Օլեանդր. ankakh.com
Օլեանդր. ankakh.com

Օլեանդրը մշտադալար դեկորատիվ կիսաթուփ է, որը առատ ծաղկաբույլերով ծաղիկների շնորհիվ մեծ տարածում է գտել սենյակային ծաղկաբուծության մեջ: Ընտանիքը շատ աղքատ է. բաղկացած է 10 տեսակից...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ