Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժիշկներ

Մի պացիենտի հետքերով. Թիվ 1 համալսարանական կլինկիա, Հմայակ Սոսի Սիսակյան

Մի պացիենտի հետքերով. Թիվ 1 համալսարանական կլինկիա, Հմայակ Սոսի Սիսակյան

Մեդ-Պրակտիկ թիմը` լսելով թիմի անդամներից մեկի դրվատանքի խոսքերն` ուղղված Թիվ 1 համալսարանական կլինիկայի սրտաբանության բաժանմունքի ամբողջ անձնակազմին, որտեղ վերջին օրերին բուժվում էր իր ծեր մայրը, որոշեց պարզել` ո՞րն էր նրանց առնաձնահատուկի գաղտնիքը: Ավելին, մեր աշխատակցի չդադարող երախտագիտական խոսքերի տարափը և վարակիչ հուզումները միտք առաջացրեց  «Մի պացիենտի հետքերով» շարք ստեղծել և այն ներկայացնել հանրությանը «Շնորհակալ եմ, բժիշկ» ֆեյսբուքյան էջի և խմբի միջոցով: Այսպիսով` բացահայտել բարի, նվիրյալ, բժշկի իսկական կոչումով մասնագետներին` երախտապարտ պացիենտեների շնորհիվ:

 

Մի պացիենտի հետքերով


Առաջինը բացահայտված է. Հմայակ Սոսի Սիսակյան,
Թիվ 1 համալսարանական կլինկիա


Փորձեցինք պարզել Թիվ 1 համալսարանական կլինիկայի սրտաբանության բաժանմունքի անձնակազմի սիրված լինելու գաղտնիքը:


–   Հարգելի Հմայակ Սոսի, ժամանակն արժեքներ է փոխում, բայց Դուք, կարծես, Ձեր անձնային որակների հաշվին կարողացել եք ստեղծել թիմ, որը կարևորում է պացիենտի նկատմամբ վերաբերմունքը: Որպես թիմի ղեկավար, ինչո՞վ եք դա պայմանավորում:


–   Դրան որևէ հատուկ դեղատոմս չկա: Բժշկական ծառայությունները գրեթե միշտ լավ են աշխատում, եթե թիմային աշխատանք կա:


Արդեն 15 տարուց ավելի է, որ կլինիկայի ղեկավար և ամբիոնի վարիչ եմ: Վստահ եմ, որ լավ աշխատանքի համար կարևոր է բոլոր աշխատակիցների աշխատանքի նկատմամբ նվիրվածությունը: Պետք է ստեղծել մթնոլորտ, որ դա բոլորը ցանկանան, և որ առաջնային նպատակը լինի հիվանդին օգտակար լինելը: Որպես լոզունգ կարելի է այսպես ձևակերպել՝ «Առաջնայինը` հիվանդի համար». դրա մեջ պետք է հասկանալ և՛ սպասարկումը, և՛ բժիշկների աշխատանքը:

 

Մի պացիենտի հետքերով Մի պացիենտի հետքերով


Այդ տեսակետից, իհարկե՛, նեղ անձնային շահերը միշտ պետք է հետին պլան մղվեն բոլոր աշխատակիցների մոտ՝ սկսած ինձնից: Պետք է նաև միշտ ձգտել պրոֆեսիոնալ աշխատանքի առաջխաղացմանը, բարելավմանը, փորձառության մեծացմանը, գիտելիքների զարգացմանը՝ պրոֆեսոր ես, թե` սովորական շարքային բժիշկ:


Մենք Երևանի պետական բժշկական համալսարանի միջավայրում ենք, մի հզոր կազմակերպության, որն ակադեմիական հարթակ է, ինչը խիստ նպաստավոր է մեզ համար: Այստեղ հազարավոր ուսանողներ, կլինիկական օրդինատորներ են ուսանում: Մենք, առաջին հերթին, խստապահանջ ենք ինքներս մեր նկատմամբ, որովհետև շփվում ենք երիտասարդ բժիշկների, ուսանողների հետ:

 

Մի պացիենտի հետքերով Մի պացիենտի հետքերով


–   Ինչպե՞ս եք համատեղում կլինիկական օրդինատորի և արդեն կայացած մասնագետի համագործակցությունը:


Մեզ մոտ կլինիկական օրդինատորներն ընդունվում են մրցույթով: Այս աշխատաոճը որդեգրել ենք եվրոպական առաջատար բուհերից:

 

–   Կլինիկական օրդինատորները, որոնք ուսանողական շրջանում լավ առաջադիմություն չեն ունեցել, օտար լեզուների չեն տիրապետում, պատրաստ չեն ինքնուրույն հերթապահություններ ունենալ, հետազոտական աշխատանքների մեջ ներգրավվել, չեն ընդունվում:


Դա կարևոր է նաև կլինիկայի հեղինակության համար:


Մեր կլինօրդինատորներն, սկսած երկրորդ, երրորդ ամսից, ինքնուրույնություն ունեն: Ես ինքս, օրդինատոր եղած ժամանակ, զգացել եմ, որ սա ճիշտ մեթոդ է: Օրդինատորը որքան շուտ ներգրավված լինի կլինիկական աշխատանքներին, այնքան պատրաստված կլինի: Նրանք ունեն կլինիկական հմտությունների ցանկ, օրինակ, կատարել նվազագույնը 50 էխոսրտագրություն, վարել առնվազն 100 պացիենտ, հերթապահել կոնկրետ ժամաքանակ և այլն: Ծրագիրը վերցված է մեր միջազգային գործընկերներից, և փորձում ենք այն հետևողականորեն օգտագործել մեր կլինիկայում: Եվ պատահական չէ, որ ավարտելուց հետո նրանք գրեթե բոլորը աշխատանքի տեղ են գտնում Հայաստանի բժշկական կենտրոններում, ինչը ներկայում դժվար է:

 

Մի պացիենտի հետքերով

 

–   Խոսենք թիմի հնաբնակների մասին:


–   2004 թվականին, երբ առաջարկություն եղավ բժշկական համալսարանին կից համալսարանական կլինիկա ստեղծել, քչերն էին հավատում դրա իրականացմանը: Սակայն մի քանիսը չերկմտեցին: Առաջիններից էին «Էրեբունի» հիվանդանոցի դոցենտ Արմեն Օրդյանը, մեր ղեկավար բժիշկ Արամ Տերտերյանը: Մի քանի բուժքույրեր նույնպես միացան մեզ:


–   Հմայակ Սոսի, ո՞րն է Ձեր լոզունգը թիմի հետ շփվելիս, և որ Դուք, ընդհանրապես, առաջնորդվում եք:


–   Առաջինը՝ բոլոր հարցերը քննարկելիս լինել անաչառ և օբյեկտիվ, անկախ միջանձնային հարաբերություններից: Միշտ խրախուսել թիմային աշխատանքը, նորարարությունները, ինովացիոն մոտեցումները: Կարողանալ նկատել այն աշխատողներին, որոնք ավելի լավ են աշխատում և խրախուսել: Շատ կարևոր է նաև նախաձեռնության դրսևորումը ղեկավարի կողմից՝ նոր մեթոդների ներդրման, ժամանակակից պահանջներին համապատասխանության հարցերում:

 

Մի պացիենտի հետքերով

 
...Եվ պետք է մարդկանց ոգեշնչել, բոլորին ոգեշնչել…


–   Խոսենք ուսանողից-բժիշկ կայացման գործընթացների, քննական շրջանների իրականացման և օբյեկտիվության մասին:


–   Լինելով բժշկական համալսարանում կլինիկական ամբիոնի վարիչ, մասնակցելով քննական շրջաններին, պետք է ասեմ, որ այժմ կա գնահատման մեթոդների բավականին մեծ առաջընթաց: Մենք ներկայում քննությունն իրականացնում ենք մի քանի բաղադրիչներով. գործնական հմտություններ, էլեկտրոնային քննության թեստային եղանակ և բանավոր քննություն: Այս երեք բաղադրիչները հնարավորություն են տալիս առավել օբյեկտիվ գնահատել գիտելիքները:


Այն հանգամանքը, որ կան ուսանողներ, ովքեր չեն կարողանում ավարտել բժշկական համալսարանը` մոտավորապես 10-15 տոկոսը, խոսում է այն մասին, որ առկա է օբյեկտիվ մոտեցում: Մենք պետք է շատ ավելի խստապահանջ լինենք, որպեսզի որակյալ բժիշկներ ունենանք:


Ուսումնական և քննական գործընթացների այսկերպ մոտեցումն արժանացել է միջազգային աուդիտների դրական գնահատականին: Ամբողջ քննական գործընթացը տեսաձայնագրվում է, կարող է փաստացի ներկայացվել: Մենք բաց ենք մեր երկրի և արտերկրի անկախ էքսպերտների, միջազգային աուդիտների համար:


Կարևոր եմ համարում քննաշրջանների և որակյալ կադրերի պատրաստումն իրականացնել միջազգային գործող չափանիշներին համապատասխան, որպեսզի բժշկական համալսարանի հեղինակությունը տարեց-տարի է՛լ ավելի բարձրանա: Պատահական չէ, որ ուսանողների 25 տոկոսն արտասահմանցիներ են:


Զրուցեցինք անմիջապես ծեր պացիենտին վարող  և հաճախակի հերթապահող օրդինատորների հետ:


Մի պացիենտի հետքերով

 

Տաթև Գասպարյան, կլինիկական օրդինատուրայի երրորդ կուրս


–   Իմ կնքահայրը բժիշկ էր, և ես շատ տպավորված էի նրա աշխատանքով: Ու թեև դպրոցական տարիներից ինձ գրավում էին բնագիտական առարկաները, որոշեցի բժիշկ դառնալ:


Ավելի ուշ, սրտաբանության մասնագիտությունն ընտրելու հարցում շատ կարևոր դեր է խաղացել իմ դասախոսը, մեր բաժանմունքի լավագույն բժիշկներից` Արմեն Աշոտի Օրդյանը:


–   Եթե համեմատենք նոր և ավելի վաղ սերնդի բժիշկներին...…


–   Կարծում եմ, որ ավագ սերունդն ավելի պատասխանատու է, աշխատասեր: Սակայն մեր սերնդի գործը հեշտացած է՝ պայմանավորված գիտատեխնիկական առաջընթացով: Ցանկացած պահի կարող ենք ցանկացած հետազոտություն մեր ձեռքի տակ ունենալ: Եվ իմ սուբյեկտիվ կարծիքով, երիտասարդության մեջ ճկուն և ստեղծագործ ուղեղները շատ են, ովքեր ավելի նորովի մոտեցումներ ունեն, հեշտ են նորին հարմարվում, ազատ են պահպանողականությունից, իսկ այդ ամենն օգնում է առաջ գնալ:


Իմ կարծիքով բժիշկն, առաջին հերթին, պետք է զինված լինի մասնագիտական խորը գիտելիքներով, որովհետև շատ ենք խոսում խղճի, մարդասիրության, բարության մասին, բայց այդ ամենն առ ոչինչ է` առանց լուրջ մասնագիտական գիտելիքների: Միայն այդ պարագայում, նաև աշխատանքի և հիվանդների նկատմամբ պատասխանատվությամբ ու սրտացավությամբ հնարավոր է լավ բժիշկ լինել: Բժիշկը նաև պետք է լավատես լինի, քանի որ հիվանդին պետք է լավատեսություն ներշնչել: Լավատեսությունը և ժպիտը կարևոր գործոններ եմ համարում, որովհետև հիվանդ մարդն առանց այն էլ դեպրեսիայի մեջ է, և բժշկի լրջությունը, նրան ճնշելով, կարող է դեկոմպենսացիայի տանել:

 


Աստղիկ Սահակյան, կլինիկական օրդինատուրայի առաջին կուրս


–   Առաջին տարին է, որ ուսանողական խալաթը փոխարինում եմ բժշկական խալաթով: Եվ այն պատասխանատվությունը, որը այժմ զգում եմ հիվանդների հանդեպ, լիովին տարբերվում է ուսանողական վիճակից: Շատ հաճելի է տեսնել աշխատանքիդ արդյունքը: Գտնում եմ, որ պետք է բուժել հիվանդին, ոչ թե` հիվանդությունը:  Ցանկացած հիվանդ այս պատերի ներսում ունի աջակցության, էնպաթիայի, որոշ դեպքերում, նույնիսկ, բարեկամական հարբերության կարիք: Կարևորում եմ հիվանդին հոգեբանական աջակցություն ցույց տալը, նրա հետ այնպես վերաբերվել, որ տարիներ անց հիշի իր բժշկին: Դրա համար, առաջին հերթին, պետք է լինել լավ մարդ-տեսակ, ապա` լավ մարդ-բժիշկ:


Ուսանողական մոդուլն անցել եմ այս կլինիկայում, տեսել եմ այս թիմի աշխատանքը, որն, իրավամբ, թիմ է, ոչ` անձնակազմ, որտեղ միմյանց աջակցում են:

 

Մի պացիենտի հետքերով Մի պացիենտի հետքերով


Մեր կլինիկայի ղեկավարն է Հմայակ Սոսի Սիսակյանը, իսկ ինտենսիվ թերապիայի բաժնի ղեկավարը` Արամ Մկրտչի Տերտերյանը: Մեր հարգարժան ղեկավարները և բաժանմունքի մյուս բժիշկները մեզ են փոխանցում տարիների մեջ արժեքներ վաստակելու գաղտնիքը, սովորեցնում հմտություններ: Ամիսների ընթացքում զգացել եմ, թե ինչպես է ինձ փոխում թիմային աշխատանքը, աշխատակազմի մշակույթը` օգնել մեկ-մեկու, մեկս մյուսին նեցուկ լինել: Հրաշալի թիմ է, որն աշխատում է օրնիբուն, աշխատանքային ժամեր գոյություն չունեն:


Անշահախնդիր նվիրվածությունը պացիենտին, և վճարովի ծառայության պահանջները միշտ հակասող են: Մենք միշտ լսել ենք. «Առողջությունը շատ թանկ է» արտահայտությունը: Մեր օրերում այն գործում է բառացի, ցանկացած բժշկական ծառայության համար ստիպված ենք երբեմն շատ թանկ վճարել, թեև որակյալ բուժօգնությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուրիս:

 

Մի պացիենտի հետքերով Մի պացիենտի հետքերով


Շատ կլինօրդինատորներ ձգտում են արտերկրում շարունակել իրենց ուսումը՝ այնտեղ աշխատելու համար: Բայց կան նաև ինձ նման մտածողները, որ «իմ սիրտը մեր լեռներում է» և ինձ չեմ տեսնում Հայաստանից դուրս, որ կարող ենք դրսի որակը բերել մեր երկիր: 

 

Լատինական ասացվածք կա. «Դժվարությունների միջով՝ դեպի աստղերը»: Գերադասում եմ թեկուզ դժվար, երկար ճանապարհով հասնել նրան, որ յուրաքանյուր հիվանդի համար ունենանք լավ և մատչելի բուօգնություն:


Ոչ-ոք ավելի լավը չէ մեզանից, և ազգն արժանի է լավ բուժօգնության, որակյալ ծառայության ու լավ վերաբերմունքի:  Քանի որ կենցաղը դժվար է մեզ մոտ, մի ժպիտն անգամ, մի լավ խոսքը, և նաև մեր մասնագիտական աճը կօգնի մարդկանց:

 

Մի պացիենտի հետքերով

 

Մեդ-Պրակտիկ թիմի անունից` խորին շնորհակալություն նաև բոլոր բուժքույրերին և մայրապետներին: 

 

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Ձեռք մեկնիր ընկածին». armeniamedicalcenter.am
«Ձեռք մեկնիր ընկածին». armeniamedicalcenter.am

«Արմենիա» բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Դավիթ Պատրիկյանը պարգևատրվել է ՊՆ «Ռազմական համագործակցության համար» մեդալով...

ԵՊԲՀ. Նյարդավիրաբուժությունը մեծ ջանքեր է պահանջում ուսման և մասնագիտական գործունեության ընթացքում. Սևակ Բադալյան
ԵՊԲՀ. Նյարդավիրաբուժությունը մեծ ջանքեր է պահանջում ուսման և մասնագիտական գործունեության ընթացքում. Սևակ Բադալյան

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնի նյարդավիրաբույժ Սևակ Բադալյանը շատերին է հայտնի որպես երիտասարդ և փորձառու բժիշկ...

Մասնագիտությունը՝ բժիշկ, շարքից. Արթուր Սոխակյան. armeniamedicalcenter.am
Մասնագիտությունը՝ բժիշկ, շարքից. Արթուր Սոխակյան. armeniamedicalcenter.am

Արթուր Ռոբերտի Սոխակյան, բժշկական գիտությունների թեկնածու, «Արմենիա» ՀԲԿ վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ...

Մասնագիտությունը՝ բժիշկ, շարքից. Խաչատուր Տիգրանի Էյրամջյան. armeniamedicalcenter.am
Մասնագիտությունը՝ բժիշկ, շարքից. Խաչատուր Տիգրանի Էյրամջյան. armeniamedicalcenter.am

Խաչատուր Տիգրանի Էյրամջյան, «Արմենիա» ՀԲԿ վիրաբուժական բաժանմունքի վարիչ

Խաչատուր Էյրամջյանը ծնվել է 1969թ. մարտի 7-ին, ք. Երևանում: Նախնական կրթությունը ստացել է...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. Մեզանից յուրաքանչյուրը ԵՊԲՀ-ի պատմության լույսի մի ճառագայթն է. Սուրեն Ստեփանյան
ԵՊԲՀ. Մեզանից յուրաքանչյուրը ԵՊԲՀ-ի պատմության լույսի մի ճառագայթն է. Սուրեն Ստեփանյան

Վիրաբուժության բնագավառը ինչ-որ չափով խորհրդավոր է, նրա մասին հաճախ հնչում են իրարամերժ կարծիքներ, նույն վիրաբույժի մասին կարող են գրվել գովերգող գրական ստեղծագործություններ և լսվել խիստ քննադատություններ...

Հայաստանում մասնագիտական վերապատրաստման տեսլականը. զրույց Րաֆֆի Ավետիսյանի հետ
Հայաստանում մասնագիտական վերապատրաստման տեսլականը. զրույց Րաֆֆի Ավետիսյանի հետ

Մեր զրուցակիցն է ԱՄՆ-ի հայտնի «Քլիվլենդ» կլինիկայի պրոֆեսոր, անեսթեզիոլոգ Րաֆֆի Ավետիսյանը, ում հետ խոսեցինք նեյրոանեսթեզիոլոգիայի, դրա հրատապության, պրոֆեսորի կողմից իրականացված մի շարք ծրագրերի և հետագա պլանների մասին...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. Ֆանարջյանների ընտանիքում պահպանվում է բժիշկ դառնալու ավանդույթը
ԵՊԲՀ. Ֆանարջյանների ընտանիքում պահպանվում է բժիշկ դառնալու ավանդույթը

«Ֆանարջյան» ազգանունը մեր երկրում նույնացվում  է բժշկագիտության  հետ։ Ֆանարջյանների ընտանիքը Հայաստանի բժշկական ամենամեծ գերդաստաններից է, որի վառ ներկայացուցիչ՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի...

ՀՀ ԱՆ. Պատվոգիր է շնորհվել անմնացորդ աշխատանքի համար
ՀՀ ԱՆ. Պատվոգիր է շնորհվել անմնացորդ աշխատանքի համար

Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանն ընդունել է Իտալիայի Սուրբ Կամիլլո Միաբանության Հայր Մարիո Կուկարոլլոյին: Վերջինս Շիրակի մարզի Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցում երկարատև...

ԵՊԲՀ. «Եղնիկների» բժշկուհին
ԵՊԲՀ. «Եղնիկների» բժշկուհին

Արցախյան պատերազմին իր մասնակցության մասին Արմինա Նալբանդյանը խոսել չի սիրում: Հարցերի միջոցով փորձում ենք «գաղտնազերծել» բժշկուհու կյանքի կարևոր այդ փուլի մանրամասները: Աշխատում է «Արմենիա» բժշկական կենտրոնում, վիրաբույժ է...

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հարցազրույց վիրաբույժ-պրոկտոլոգ Արարատ Սահակյանի հետ. izmirlianmedicalcenter.com
Հարցազրույց վիրաբույժ-պրոկտոլոգ Արարատ Սահակյանի հետ. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի պրոկտոլոգիայի բաժանմունքի գործունեության, առաջընթացների մասին զրուցեցինք վիրաբույժ- պրոկտոլոգ, Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի պրոկտոլոգիայի...

Բժշկի ընդունարանում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Հարցազրույց Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Սամվել Դանիելյանի հետ
Հարցազրույց Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Սամվել Դանիելյանի հետ

–   Ինչպիսի՞ն է արյունաբանության ոլորտն այսօր Հայաստանում:


–   Արյունաբանության ոլորտը Հայաստանում հետևում է միջազգային փորձին և ձեռքբերումներին: Մենք ունենք...

Բժշկի ընդունարանում
Հարցազրույց պրոկտոլոգ Անահիտ Գևորգյանի հետ. izmirlianmedicalcenter.com
Հարցազրույց պրոկտոլոգ Անահիտ Գևորգյանի հետ. izmirlianmedicalcenter.com

Գևորգյան Անահիտ Գեղամի - բժշկակական գիտությունների թեկնածու, դոցենտ, բժիշկ կոլոպրոկտոլոգ

Ինչպե՞ս որոշեցիք դառնալ բժիշկ-պրոկտոլոգ...

Բժշկի ընդունարանում
Միակ կին պրոկտոլոգ-վիրաբույժը Հայաստանում. մենք միշտ աշխատում ենք բարդացած դեպքերի հետ. izmirlianmedicalcenter.com
Միակ կին պրոկտոլոգ-վիրաբույժը Հայաստանում. մենք միշտ աշխատում ենք բարդացած դեպքերի հետ. izmirlianmedicalcenter.com

Անահիտ Գևորգյանը այսօրվա դրությամբ Հայաստանում միակ կին պրոկտոլոգ- վիրաբույժն է։ 1984-ին նա եկել է աշխատելու Պրոկտոլոգիայի նորաբաց ինստիտուտ, որը հետագայում դարձել է «Իզմիրլյան» բուժկենտրոն։ Բժշկի խոսքով՝  իր հիվանդների 80 տոկոսը...

Բժշկի ընդունարանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ