Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժիշկներ

Միակ կին պրոկտոլոգ-վիրաբույժը Հայաստանում. մենք միշտ աշխատում ենք բարդացած դեպքերի հետ. izmirlianmedicalcenter.com

Միակ կին պրոկտոլոգ-վիրաբույժը Հայաստանում. մենք միշտ աշխատում ենք բարդացած դեպքերի հետ. izmirlianmedicalcenter.com

Անահիտ Գևորգյանը այսօրվա դրությամբ Հայաստանում միակ կին պրոկտոլոգ- վիրաբույժն է։ 1984-ին նա եկել է աշխատելու Պրոկտոլոգիայի նորաբաց ինստիտուտ, որը հետագայում դարձել է «Իզմիրլյան» բուժկենտրոն։ Բժշկի խոսքով՝  իր հիվանդների 80 տոկոսը կանայք են։ Նրանք հատուկ են փնտրում կին բժշկի, որպեսզի կարողանան նրա հետ կիսվել իրենց «նուրբ  խնդիրներով»։


NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Անաhիտ Գևորգյանը պատմել է, որ Երևանի բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո՝ 1980-ին, նա անցել է ինտերնատուրա «Մալաթիա» հիվանդանոցում, որտեղ մասնագիտացել է վիրաբուժության մեջ։ Որից հետո երեք տարի աշխատել է Կիրովականի (Վանաձորի) բուժկենտրոնում։

Անահիտ Գևորգյանին ժամանակին հրավիրել  էին աշխատելու «Էրեբունի» բուժկենտրոնում, էնդոկրին վիրաբուժության նոր բաժնում, սակայն նա ընտրել էր Պրոկտոլոգիայի ինստիտուտը, որտեղ նորաբաց ամբիոնին կին վիրաբույժներ էին պետք։ Նա այստեղ  կոլոպրոկտոլոգիայի գծով կլինօրդինատուրա է անցել, իսկ ավելի ուշ՝ 1992-ին, պաշտպանել է թեկնածուական թեզ, ու այդ ժամանակվանից ի վեր Հայաստանում միակ կին վիրաբույժ- պրոկտոլոգն է։

Բժշկուհու խոսքով՝ երբ ինքը ավարտեց ինստիտուտը,  Հայաստանում դեռ առհասարակ գործող կին – վիրաբույժներ չկային։ Այսինքն գինեկոլոգներ ու քիթ- կոկորդ- ականջի բժշկուհիներ կային, բայց մեծ որովայնային վիրաբուժության մասնագետներ չկային։ Այնպես որ Անահիտ Գևորգյանը Հայաստանում առաջին նման մասնագետն է։

«Մեր պրակտիկայում հիվանդների հիմնական մասը կոլոռեկտալ քաղցկեղով մարդիկ են։ Ես գիտեմ, որ ճիշտ եմ ընտրել իմ մասնագիտությունը՝ յուրաքանչյուր հիվանդի հետ դու ապրում ես նրա դժվարություններով ու նրա ձեռքբերումներով։ Ու յուրաքանչյուր հիվանդի հաջողությունները քո հաղթանակն է մահվան հանդեպ։ Ամբողջ աշխահում ապրելիության լավագույն ցուցանիշը 3-5 տարի է ։ Մենք ունենք հիվանդներ, որոնք վաղուց են հատել այդ շեմը»,- ասում է նա՝ հավելելով, որ եթե կոլոռեկտալ քաղցեղը չվիրահատվի, ապա մարդը դատապարտված է մահվան, նույնիսկ եթե մետաստազներ չունի։

Կոլոռեկտալ  քաղցկեղի բուժման վիրահատությունները բարդ են, աշխատատար ու ծավալուն։ Ընդ որում հաճախ ստիպված են լինում վիրահատությունն ավարտել  հաստ  աղին որովայնային խոռոչի պատի վրա հանելով ու կոլոստոմա դնելով։ Բայց, ինչպես ասում է վիրաբույժը, որոշ դեպքերում բժիշկները պարզապես այլ ելք չեն ունենում։ Նա նշեց, որ ժամանակին ձեռնարկվել են այլ օրգանների մկաններից արհեստական սֆինկտեր (սեղմամկան) ստեղծելու փորձեր, բայց այդ  սֆինկտերները «վատ էին աշխատում» ու արդյունքում էլ ավելի էին վատացնում հիվանդների կյանքի որակը, քան կղղանքընդունիչները։

Բժշկուհու խոսքով՝ ուռուցքաբանական հիվանդներից բացի իրեն հաճախ են դիմում խոցային կոլիտով, Կրոնի ու Գիրշպրունգի հիվանդություններով մարդիկ, որոնք երկար հաստ աղիով են ծնվել։ Այդ հիվանդներից շատերը երիտասարդներ են, բայց նույնիսկ նրանք են չափից ուշ դիմում բժշկի։ «Կարելի է ասել, որ մենք միշտ աշխատում ենք բարդացած դեպքերի հետ»,- ասում է նա։

Կոլոպրոկտոլոգ Անահիտ Գևորգյանը հիշեց, որ դոլիխոմեգասիգմայի  հիվանդությամբ իր ամենաերիտասարդ հիվանդը 14-ամյա տղա  էր (դա 1988-ին էր)։ 2016-ի դեկտեմբերին նա վիրահատել էր մի 22-ամյա երիտասարդ կնոջ։ Երկու հիվանդներն էլ ունեին մեծ կղղանքային քարեր, ու նրանց որովայնները նման էին հղիության վերջին ժամկետում գտնվող հղի կանանց փորերին։

Վիրաբույժը նշեց, որ «Իզմիրլյան» բուժկենտրոնը սարքավորված է պրոկտոլոգիական վիրահատությունների իրականացման համար բոլոր անհրաժեշտ գործիքներով՝ այդ թվում մեկանգամյա կարող, բերանակցող ապարատներով, որոնք զգալիորեն հեշտացնում են վիրաբույժի գործն ու կրճատում վիրահատության ժամանակը։

«Աշխատում եմ երկու սկզբունքով։ Առաջինը, որ միայն դու կարող ես օգնել այդ հիվանդին, և երկրորդը, որ դու ստանաս քեզ բավարարող արդյունք, որը կօգնի հիվանդին երկար ապրել»,- ասաց նա։

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության կազմակերպիչ Լեո Բոկերիան
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության  կազմակերպիչ Լեո Բոկերիան

Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հարցազրույց վիրաբույժ-պրոկտոլոգ Արարատ Սահակյանի հետ. izmirlianmedicalcenter.com
Հարցազրույց վիրաբույժ-պրոկտոլոգ Արարատ Սահակյանի հետ. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի պրոկտոլոգիայի բաժանմունքի գործունեության, առաջընթացների մասին զրուցեցինք վիրաբույժ- պրոկտոլոգ, Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի պրոկտոլոգիայի...

Բժշկի ընդունարանում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Հարցազրույց Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Սամվել Դանիելյանի հետ
Հարցազրույց Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Սամվել Դանիելյանի հետ

–   Ինչպիսի՞ն է արյունաբանության ոլորտն այսօր Հայաստանում:


–   Արյունաբանության ոլորտը Հայաստանում հետևում է միջազգային փորձին և ձեռքբերումներին: Մենք ունենք...

Բժշկի ընդունարանում
Հարցազրույց պրոկտոլոգ Անահիտ Գևորգյանի հետ. izmirlianmedicalcenter.com
Հարցազրույց պրոկտոլոգ Անահիտ Գևորգյանի հետ. izmirlianmedicalcenter.com

Գևորգյան Անահիտ Գեղամի - բժշկակական գիտությունների թեկնածու, դոցենտ, բժիշկ կոլոպրոկտոլոգ

Ինչպե՞ս որոշեցիք դառնալ բժիշկ-պրոկտոլոգ...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. Անվանի սրտաբան Կառլեն Ադամյանն արժանացել է ակադեմիկոս Միրախիմովի անվան մեդալի
ԵՊԲՀ. Անվանի սրտաբան Կառլեն Ադամյանն արժանացել է ակադեմիկոս Միրախիմովի անվան մեդալի

Ղրղզստանի Առողջապահության նախարարության ակադեմիկոս Միրսաիդ Միրախիմովի անվան սրտաբանության և թերապիայի ազգային կենտրոնի և Ներքին հիվանդություններով զբաղվող բժիշկների ասոցիացիայի կողմից ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի վարիչ...

Ես հասկացա, թե իրականում ինչ է անմարդկային զենքը. բժշկի հիշողությունները ապրիլյան պատերազմի մասին. izmirlianmedicalcenter.com
Ես հասկացա, թե իրականում ինչ է անմարդկային զենքը. բժշկի հիշողությունները ապրիլյան պատերազմի մասին. izmirlianmedicalcenter.com

Այնտեղ՝ Արցախում ես հասկացա, թե իրականում ինչ է անմարդկային զենքը: Այն նախատեսված է ոչ թե հակառակորդի չեզոքացման, այլ ոչնչացման համար: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ուրոլոգ...

Մարդու և բժշկի եզակի տեսակը. armeniamedicalcenter.am
Մարդու և բժշկի եզակի տեսակը. armeniamedicalcenter.am

Արցախյան պատերազմը մարդկային որակների ճշտման, հոգիների փորձության ժամանակ էր: Հայրենին կյանքի գնով պաշտպանելը, զինակից ընկերոջ կամ, պարզապես, զինվորի համար մարտադաշտում կյանքը վտանգելը, կամ, ոչ պակաս վտանգավոր...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ . «Մարմնի ճարտարապետ» Արտավազդ Սահակյանը համոզված է, որ հիվանդին պետք է վերաբերվել ինչպես հարազատ երեխային կամ ծնողին
ԵՊԲՀ . «Մարմնի ճարտարապետ» Արտավազդ Սահակյանը համոզված է, որ հիվանդին պետք է վերաբերվել ինչպես հարազատ երեխային կամ ծնողին

«Վիրահատությունը բարեհաջող է անցել»,- այս խոսքերը պացիենտի հարազատներին ասելու առիթներ բժիշկ Արտավազդ Սահակյանն ունեցել է մասնագիտական երկարամյա աշխատանքի ընթացքում կատարված շուրջ 45 հազար վիրահատություններից...

Շնորհակալագիր. izmirlianmedicalcenter.com
Շնորհակալագիր. izmirlianmedicalcenter.com

13 տարի ծանր Ալցհեյմերով հիվանդ մայր խնամելուն զուգահեռ, բժիշկները կոկորդի քաղցկեղ աշխորոշեցին այս անգամ ամուսնուս՝ Մարատի մոտ։ Անահիտ Հանեյանը՝ մայրս, վաստակաշատ գիտնական է, մեկն, ով իր կենդանության օրոք...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ.Ախտաֆիզիոլոգիան բժշկության տրամաբանությունն է, մայրենին
ԵՊԲՀ.Ախտաֆիզիոլոգիան բժշկության տրամաբանությունն է, մայրենին

Պրոֆեսոր Գրիզելդա Նավասարդյանը բժշկական համալսարանի ամենավառ անհատականություններից է: Կյանքի տարբեր իրավիճակներում, աշխատանքում իր սկզբունքայնությամբ միշտ աչքի ընկնող մասնագետը...

Բժշկի վարպետությունը կյանքեր է փրկում. Արամյանց ԲԿ-ում բարդ դեպքերը լուծում ունեն
Բժշկի վարպետությունը կյանքեր է փրկում. Արամյանց ԲԿ-ում բարդ դեպքերը լուծում ունեն

Մասնագիտական լուրջ ավանդույթներ ունեցող Արամյանց բժշկական կենտրոնի մասնագետների աշխատանքի սկզբունքն է՝ երբեք չմերժել պացիենտին, եթե անգամ պետք է կատարել ռիսկային ու շատ բարդ վիրահատություն...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Լորդերի պալատի միակ հայը՝ վիրաբույժ Արա Դարզի. Հայ ժողովուրդն առանձնահատուկ է
Լորդերի պալատի միակ հայը՝ վիրաբույժ Արա Դարզի. Հայ ժողովուրդն առանձնահատուկ է

Լորդ Արա Դարզի կամ Արա Վարդգեսի Թերզյան... Ականավոր բրիտանահայ վիրաբույժ, լապարասկոպիկ վիրաբուժության առաջամարտիկ, Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ...

ԵՊԲՀ. Կենսաքիմիան է մարդու օրգանիզմում կատարվող բոլոր գործընթացների հիմքում
ԵՊԲՀ. Կենսաքիմիան է մարդու օրգանիզմում կատարվող բոլոր գործընթացների հիմքում

Յուրաքանչյուր կառույց առաջին հերթին ամբողջական է այն մարդկանց, անհատների շնորհիվ, ովքեր ընդհանուր մեխանիզմի ընդամենը մեկ, բայց կարևոր մասն են: Բժշկական համալսարանը հարուստ է ոչ միայն իր...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ