Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժիշկներ

ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». Ավագյաններ

ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». Ավագյաններ

Ավագյան ընտանիքի բժշկական գիծը սկիզբ է առնում Մկրտիչ Սաղաթելի Ավագյանից, ով երկար տարիներ ղեկավարել է Հայաստանի Հանրապետության առողջապահության դեղատնային գլխավոր վարչությունը: Նրա որդին` պաթոլոգանատոմիայի ոլորտի մասնագետ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նորայր Մկրտչի Ավագյանը (1920-1989թթ.) 1942թ. ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժ-պրոֆիլակտիկայի ֆակուլտետը և նշանակվել դատական բժշկության ամբիոնի ասիստենտ:

ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». Ավագյաններ«Թե՛ հորս, թե՛ մորս կողմից պապիկներս բժիշկներ են եղել: Եվ մորս` Շաքե Փափազյանի և հորս` Նորայր Ավագյանի ամուսնությամբ, փաստորեն երկու բժշկական ճյուղեր են միավորվել», - ընտանիքի պատմությունը ներկայացնելիս նշում է բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, Ռուսաստանի բժշկա-տեխնիկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր Մկրտիչ Նորայրի Ավագյանը:

Նրա գնահատմամբ` երբ Խորհրդային Միության տարիներին ընտանիքներիում հատկապես բժշկական սերունդների ձևավորումն այնքան էլ խրախուսելի չէր, իրենց հաջողվեց շարունակել արդեն անվանի բժիշկների սկիզբ դրած լավագույն ավանդույթները:

Նորայր Ավագյանը 1942թ. Երևանի բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո հաշվի առնելով հանրապետությունում մալարիայի տարածվածությունը և դրանով պայմանավորված մահացության բարձր ցուցանիշները զբաղվել է հանկարծամահության խնդիրներով: Ամփոփելով իր ուսումնասիրությունների արդյունքները նա 1950թ. պաշտպանել է «Մալարիկ կոմայից հանկարծամահության ժամանակ շնչահեղձության պատճառը դատաբժշկական տեսնանկյունով» թեմայով թեկնածուական ատենախոսությունը:

ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». Ավագյաններ1951-1953թթ. դոցենտ էր, 1953թ. Երևանի բժշկական ինստիտուտի դատական բժշկության ամբիոնի վարիչ: Նորայր Ավագյանը դատական բժշկության թեմաներով դասախոսել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում և Երևանի բժիշկների կատարելագործման պետական ինստիտուտում: 1944-1946թթ. զբաղեցրել է Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետի դեկանի տեղակալի պաշտոնը:

 

1953-1976թթ. ղեկավարել է դատաբժշկական փորձաքննության գլխավոր բյուրոն, եղել է Հայկական ԽՍՀ ԱՆ գլխավոր դատաբժշկական փորձագետը:

1953թ. Ն.Մ.Ավագյանի ղեկավարությամբ վերակազմավորվել է Խորհրդային Հայաստանի դատաբժշկական փորձաքննության համակարգը: Դատաբժշկական փորձաքննության գլխավոր բյուրոյի կազմում, երեք բաժինների հետ զուգընթաց ստեղծվեցին պաթոլոգանատոմիայի և ֆիզիկա-տեխնիկական լաբորատորիաներ. հանրապետությունում աշխատում էին 20 քաղաքային և տարածաշրջանային դատաբժշկական փորձագետներ:

1954թ. անվանի մասնագետն ընտրվել է Համամիութենական դատաբժշկական փորձաքննության ընկերության հայկական բաժանմունքի նախագահ: ԽՍՀՄ դատա-բժշկական փորձագետների կազմակերպության վարչության և համամիութենական «Դատական բժշկություն» հանդեսի խմբագրական խորհրդի անդամ էր:

Նորայր Ավագյանի գիտական գործունեության առանցքում էր վաղ մանկական հասակում հանկարծահաս մահվան հյուսվածաձևաբանության և էթիոպաթոգենեզի ուսումնասիրությունը: Դատաբժշկության պրակտիկայում առաջին անգամ դիակների ողնուղեղի և արյան մորֆոլոգիական բաղադրակազմի հետազոտություններ է կատարել:

ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». ԱվագյաններԴատական բժշկի գիտամանկավարժական գործունեության վերելքը սկսվել է 1953թ., երբ ստանձնել է Երևանի բժշկական ինստիտուտի դատական բժշկության ամբիոնի վարիչի պաշտոնը: Զգալի է ներդրումը բժշկական կադրեր` մասնավորապես դատաբժշկական փորձագետների պատրաստման, ինչպես նաև դատական բժշկության վերաբերյալ գիտահետազոտական աշխատանքների որակի բարձրացման և ծավալների ընդարձակման գործում: Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նորայր Ավագյանը երկար տարիներ ղեկավարել է դատաբժշկական փորձաքննությունների բյուրոն: Նա 1962թ. պաշտպանել է նաև «Վաղ մանկական տարիքում հանկարծահաս մահը» ատենախոսությունը: Նորայր Ավագյանը ստացել է նաև հեռակա իրավաբանական բարձրագույն կրթություն, դատական բժշկություն է դասավանդել իրավաբանների երկամյա դպրոցում, համամիութենական իրավաբանական հեռակա ինստիտուտի հայկական մասնաճյուղում և պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:

Գիտնականը թողել է դատական բժշկության վերաբերյալ հարուստ գրական ժառանգություն, այդ թվում` իր աշխատակիցների հետ համատեղ գրված «Դատական բժշկության գործնական պարապունքների ձեռնարկը», «Դատական բժշկության դասընթացը», ինչպես նաև վաղ մանկական հասակի երեխաների հանկարծամահությանը և Հայաստանի դատական բժշկության պատմությանը նվիրված մենագրությունը: Նրա նախաձեռնությամբ և անմիջական ղեկավարությամբ հրատարակվել են դատաբժշկական գիտական աշխատությունների 6 ժողովածուներ:

Ավագյանը 1954թ. մինչև կյանքի վերջը անփոփոխ ղեկավարել է հանրապետության դատական բժիշկների գիտական ընկերությունը, եղել է համամիութենական գիտական ընկերության վարչության անդամ, առողջապահության նախարարության գլխավոր դատական փորձագետը, պարգևատրվել է շքանշաններով և մեդալներով:

Նորայր Ավագյանը շուրջ 250 գիտական աշխատությունների հեղինակ է, այդ թվում 3 մենագրությունների և 2 ուսումնական ձեռնարկների. «Դատաբժշկական փորձաքննության գործնական ձեռնարկ» (1969թ.), «Հայաստանի դատա-բժշկության պատմության ընդհանուր նկարագիրը» (1970թ.), «Դատաբժշկության ձեռնարկ» (1978թ.), նրա խմբագրությամբ հրատարակվել է ՀԽՍՀ դատա-բժշկական փորձաքննության գլխավոր բյուրոյի աշխատակիցների գիտական աշխատությունների 6 ժողովածու:

 

Նորայր Ավագյանի գիտական գործունեությունը նվիրված է վաղ մանկական տարիքում հանկարծամահության էթիոպաթոգենեզի և հյուսվածքաբանության հարցերի, ինչպես նաև առաջին անգամ դատական բժշկության պրակտիկայում դիակների արյան և ողնուղեղի մորֆոլոգիական կազմի ուսումնասիրության հարցերին:

1950թ. նրա ղեկավարությամբ Երևանի բժշկական ինստիտուտի դատաբժշկության ամբիոնի և ՀԽՍՀ դատաբժշկական փորձաքննության գլխավոր բյուրոյի աշխատակիցների կողմից պաշտպանվել է 4 դոկտորական և 28 թեկնածուական ատենախոսություն: Գիտնականը զեկուցումներով հանդես է եկել տարբեր միջազգային համաժողովներում և համագումարներում, ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Պրոֆեսոր Նորայր Ավագյանը պարգևատրվել է ԽՍՀՄ 6 շքանշանով, «Առողջապահության գերազանցիկ» կրծքանշանով և ՀԽՍՀ առողջապահության նախարարության պատվոգրերով:

«Մյուս պապիկս Հակոբ Փափազյանը ևս նշանավոր բժիշկ էր, թերապևտ: Ծնվել և մեծացել է Թուրքիայում: Նա նաև ճանաչված հասարակական գործիչ էր»,- մեջբերում է Մկրտիչ Ավագյանը:

ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». ԱվագյաններՀակոբ Փափազյանը ծնվել է Սիվիրի-Հիսար քաղաքում 1891թ.: Ավարտել է Պոլսի բժշկական համալսանը: Այնուհետև մինչև 1918թ. աշխատել է որպես զինվորական բժիշկ, որից հետո վերադարձել է ծննդավայր: Քեմալական շարժման ժամանակ փախել է Պոլիս: Քեմալականների դեմ տարած հաղթանակից հետո Ստիպված է եղել տեղափոխվել Սալոնիկ, որտեղ 1922թ. մինչև 1924թ. աշխատել է որպես բժիշկ և Հայաստանի Օգնության կոմիտեի անդամ, գանձապահ:

Սալոնիկում թաղական խորհրդի ընտրությունների ժամանակ, և Հայաստանի համակիրների կողմից որպես իրենց ներկայացուցիչ և առաջին ներգաղթյալների հետ տեղափոխվել է Սովետական Հայաստան և բնակություն հաստատել Լենինականում:

1924թ. նոյեմբերից աշխատել է Լենինականի Ամասիա և Ախուրյանի շրջաններում առբաժնի վարիչի պաշտոնում, այնուհետև Լենինականում որպես թերապևտ բժիշկ և ծննդատան թերապևտ-խորհրդատու: 1931թ. տեղափոխվել է Երևան և աշխատել պոլիկլինիկայում թերապևտ բժիշկ, ուր պաշտոնավարել է մինչև 1961թ. նույն ժամանակահատվածում երեք տարի աշխատել է երկրորդ և երրորդ հիվանդանոցներում որպես օրդինատոր:

Երկու անգամ զբաղեցրել է գլխավոր բժշկի պաշտոնը, 13 տարի եղել է բաժանմունքի վարիչ և բժիշկ խորհրդատու, 16 տարուց ավելի զինվորական բժշկական հանձնաժողովի գլխավոր բժիշկ: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, առողջապահության գերազանցիկ և մի շարք այլ շքանշաններով, բազմաթիվ կոչումներով: 1961թ. աշխատել է 4-րդ կլինիկական հիվանդանոցի բուժմիավորման ավագ բժշկի պաշտոնում:

Հայաստանի բժշկական հանրության շրջանում որպես պաթոլոգիական հիստոլոգիայի բնագավառի խոշոր մասնագետ Շաքե Փափազյանը Ավագյաններ-Փափազյաններ բժշկական ընտանիքի ամենավառ ներկայացուցիչներից է: Ընտրելով բժշկի մասնագիտությունը Շաքե Փափազյանը 1939թ. ընդունվում է Երևանի պետական բժշկական ինստիտուտ, 1943 թվականին ավարտելով, սկսում է աշխատել ինստիտուտի հիստոլոգիայի ամբիոնում որպես ասիստենտ:

1946թ. արդեն կրտսեր գիտաշխատող էր ռենտգենաբանության և ուռուցքաբանության ինստիտուտի պաթանատոմիայի լաբորատորիայում, այնուհետև այդ ծառայության ղեկավարը:

1946-52թթ. աշխատել է որպես պրակտիկ բժիշկ, ինստիտուտի պաթանատոմիայի լաբորատորիայում: Ակադեմիկոս Ֆանարջյանի օրոք մինչև 1965թ. գիտաշխատող է եղել, իսկ 1963թ. արդեն ղեկավարել է պաթոհիստոլոգիայի լաբորատորիան: Միևնույն ժամանակ պաթոմորֆոլոգիայի գծով դատաբժշկական փորձագետն էր:

1978թ. արժանացել է «Բարձր կարգի բժշկի» կոչմանը: 1963-1981թթ. անվանի մասնագետը ղեկավարել է պաթոհիստոլոգիայի լաբորատորիան: Հեղինակ է 60-ից ավելի տպագիր գիտական հոդվածների: Բժիշկը համատեղությամբ աշխատել է, ինչպես այս կենտրոնում, այնպես էլ ուռուցքաբանության դիսպանսերում, որն այդ տարիներին ղեկավարում էր պրոֆեսոր Գագիկ Բազիկյանը:

ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». ԱվագյաններՇաքե Փափազյանի մասին հրապարակումներում` գործընկերները վստահեցնում են, որ չի եղել մեկ դեպք, երբ նրա կողմից արված պաթոանատոմիական, պաթոհիստոլոգիական եզրակացությունը կամ ախտորոշումը ճշգրիտ չլինի:

«Մենք բոլորս շատ էինք իրեն հարգում և միևնույն ժամանակ սիրում, որովհետև միշտ աչքի էր ընկնում իր համեստությամբ, զսպվածությամբ, վերին աստիճանի առաքինի կին էր: Նա երիտասարդ կադրերի նկատմամբ միշտ մայրական և ուսուցչական սիրով էր լցված: Ասեմ, որ շատերին, ում կորցնում ես ափսոսանքով ես ապրում: Շաքե Հակոբովնային նկատմամբ մեր ունեցած սերը, հարգանքը, մոտեցումն այնպիսին է, որ, կարծես թե, սեփական կյանքից ինչ-որ բան կորցրինք: Այ, այսպիսի հետք է թողել նա մեր կյանքում, հիշողության մեջ: Մենք նրան միշտ սիրով, ջերմությամբ ենք հիշում և հաճախ ենք հիշում: Այսօրվա մեր կադրերի մեծ մասը Շաքե Հակոբովնայի սաներն են, առաջատար մասնագետներ են», - Շաքե Փափազյանի մասին գրում են գործընկերները «Առողջապահության լրատուի» 2011թ. լույս տեսած մահախոսականում:

Նրանք այսօր էլ սիրով և հարգանքով են հիշում, որ բախտ են ունեցել աշխատելու մի անձնավորության հետ, ով կանգնած է եղել հանրապետության կլինիկական մորֆոլոգիայի ակունքներին և երկար տարիներ ազնվորեն ծառայել ու նվիրվել է բժշկի այնքան պահանջված մասնագիտությանը:

Պատահական չէ, որ նրա զավակները` Գագիկ և Մկրտիչ Ավագյանները, ինչպես նաև թոռներն այսօր ճանաչված բժիշկներ են և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում:

 

Գագիկ Նորայրի Ավագյանը 1970թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը «բուժական գործ» մասնագիտությամբ: 1971-1974թթ. սովորել և ավարտել է Մոսկվայի Ն.Ի.Պիրոգովի անվան Լենինի շքանշանակիր պետական բժշկական ինստիտուտի նյարդաբանության ամբիոնի ասպիրանտուրան:

«Բժիշկի համար առաջնային է սրտացավությունը և պրոֆեսիոնալիզմը, սակայն առաջատար տեղ ունի նաև գենետիկան: Նեղ մասնագիտացումը ևս մեծագույն դեր ունի բժշկության առաջընթացն ապահովելու գործում»,- նշում է անվանի գիտնականը:

1975թ. ՌԲԳԱ-ում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Զարգացող մկանային դիստրոֆիայի կլինիկաէլեկտրամիոգրաֆիկ և էլեկտրանեյրոգրաֆիկ վերլուծությունը» (ԺԴ.00.13 – նյարդային հիվանդություններ) թեմայով, պրոֆեսոր Լ.Օ. Բադալյանի ղեկավարությամբ: 1975-1977թթ. աշխատել է Մոսկվայի թիվ 1 պոլիկլինիկայում, որպես բժիշկ-նյարդախտաբան: 1977-1980թթ. եղել է կրտսեր, իսկ հետո ավագ գիտաշխատող, 1980-1985թթ. բաժնի վարիչ` Քիմիական միցությունների կենսաբանական փորձարկումների կլինիկական նեյրոֆիզիոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտում (Մոսկվայի թիվ 63 քաղաքային կլինիկական հիվանդանոցի բազա): 1985թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն թիվ 2 ՄՕԼԳՄԻ-ում` «Նյարդային և նյարդա-մկանայաին համակարգերի հիվանդությունների դեպքում շարժողական խանգարումների կառուցվածքա-ֆունկցիոնալ կազմակերպումը» թեմայով (ԺԴ.00.13 – նյարդային հիվանդություններ):

1986թ. դասախոս, իսկ 1988թ.-ից թիվ 2 ՄՕԼԳՄԻ-ի բժիշկների կատարելագործման ֆակուլտետի դասընթացներով նյարդաբանության և նեյրովիրաբուժության բուժական ֆակուլտետի պրոֆեսոր է: Կառույցը հետագայում վերանվանվեց Ռուսաստանի պետական բժշկական համալսարան: Ավագյանն ակտիվորեն զուգակցում է ամբիոնում մանկավարժական գործունեությունը գիտական և բուժական աշխատանքի հետ` թիվ 1 քաղաքային կլինիկական հիվանդանոցի նյարդաբանական բաժանմունքում: Ամբիոնի բուժական աշխատանքի պատասխանատուն է, ուսանողական գիտական խմբի, ինչպես նաև ասպիրանտների աշխատանքների ղեկավարը: 1998թ. ՌԴ ԱՆ ՌԲՊՀ-ի բժիշկների կատարելագործման ֆակուլտետի դասընթացներով բուժական ֆակուլտետի նյարդաբանության և նեյրովիրաբուժության ամբիոնի վարիչն է: Նա հրատարակված 400 գիտական աշխատանք ունի, այդ թվում 4 մենագրություն, 11 մեթոդական և 5 ուսումնական ձեռնարկ:

Գագիկ Ավագյանը 21 գյուտի, 4 պատենտի հեղինակ է: Ամբիոնում և կուրսերում աշխատելու տարիներին, նրա ղեկավարությամբ պատրաստվել են մոտ 2 հազար բժիշկ-նյարդաբաններ, ռեֆլեքսաթերապևտներ և էպիլեպտոլոգներ: Նրա գիտական ղեկավարությամբ և խորհրդատվությամբ պաշտպանվել են 5 դոկտորական, 29 թեկնածուական ատենախոսություն: Պաշտպանության են պատրաստվում ևս 3 թեկնածուական և 3 դոկտորական ատենախոսություններ:

ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». ԱվագյաններՊրոֆեսոր Գ.Ն. Ավագյանը բազմիցս ելույթ է ունեցել զեկուցումներով տարբեր գիտական համաժողովներում և համագումարներում և՛ ԽՍՀՄ-ում, և՛ Ռուսաստանի Դաշնությունում, և՛ այլուր:

Գ.Ավագյանը գիտական հետաքրքրությունների լայն շրջանակ ունի. էպիլեպսիայի և պարգքսիզմալ վիճակների ուսումնասիրություն (փորձարարական և կլինիկական հետազոտություններ), նյարդամկանային հիվանդություններ, Պարկինսոնի հիվանդություն, ռեֆլեքսաթերապիայի մեթոդների մշակում և ներդրում (կրանիալ և դեղորայքային ռեֆլեքսաթերապիաներ և այլն), ցավազրկման, էլեկտրախթանման, նյարդային համակարգի հիվանդությունների էլեկտրամա•նիսային թերապիայի մեթոդներ: Փորձարարական և կլինիկական հետազոտությունների հիման վրա Գ.Ն.Ավագյանը ուսումնասիրել է հակաօքսիդանտների, նեյրոփոխանցողների ազդեցությունն էպիլեպտոգենեզի վրա, ապացուցվել է արդյունավետությունն էպիլեպսիայի համալիր թերապիայի` հակակոնվուլսանտների և հակաօքսիդանտների զուգակցման օգտագործմամբ: Հետազոտվում են խնդիրները տարիքային էվոլյուցիայի և էպիլեպտոգենեզի, ուղեղի պարօքսիզմալ մեխանիզմները:

Պրոֆեսոր Գ.Ն.Ավագյանը կատարելապես տիրապետում է հետազոտությունների ժամանակակից նյարդաֆիզիոլոգիական մեթոդներին, որոնք օգտագործվում են նյարդաբանությունում` էլեկտրաէնցեֆալոգրաֆիային, էլեկտրամիոգրաֆիային և էլեկտրանյարդամիոգրաֆիային, լսողական, սոմատոսենսոր կարգով առաջացող պոտենցիալների հետազոտություններին, ինչպես նաև ռեֆլեքսաթերապիայի մեթոդներին:

Գ.Ն. Ավագյանը պարգևատրվել է «Մոսկվայի 800-ամյակը» շքանշանով, ՌԴ ԱՆ ԳՕՈՒ ՎՊՕ ՌՊԲՀ-ի Մոսկվայի քաղաքապետարանի, ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման նախարարության պատվոգրերով: Գ.Ն. Ավագյանը Ռուսաստանի պետական բժշկական համալսարանի Գիտական խորհրդի, ինչպես նաև 7 հիտահետազոտական ինստիտուտների, բժշկական համալսարանների և ՌԴ ակադեմիայի աջակցությամբ ներկայացված է «Ռուսաստանի Դաշնության գիտության վաստակավոր գործչի» կոչմանը:

Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության Ռուսական պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետի նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր է, Բժիշկների կատարելագործման ֆակուլտետի դասընթացների վարիչը:

Նշենք, որ գիտնականը նաև 1998թ. Ռուսաստանի Հակաէպիլեպտիկ լիգայի նախագահն է, Համառուսաստանյան նյարդաբանների ընկերության վարչության նախագահության անդամ, ՌԴ առողջապահության, սոցիալական զարգացման նախարարության և ՌԲԳԱ գիտական խորհրդի միջգերատեսչական «Էպիլեպսիա: Պարգքսիզմալ վիճակ»պրոբլեմային հանձնաժողովի նախագահ, ՌԳԱ և ՌԲԳԱ «Հիմնարար հետազոտությունները նյարդաբանությունում» պրոբլեմային հանձնաժողովի գիտական քարտուղար, ՌՊԲՀ-ի ԲԿՖ –ի Գիտական խորհրդի, ՌԲԳԱ Դեղաբանության գհի-ի և ՌՊԲՀ-ի թիվ 1 ատենախոսական խորհրդի, «Նյարդաբանություն», «Ռեֆլեքսաթերապիա», «Ավանդական բժշկություն» ամսագրերի խմբագրական խորհրդի անդամ:

Մկրտիչ Նորայրի Ավագյանը մասնագիտացած է նյարդաբանության, մանուալ թերապիայի, ռեֆլեքսաթերապիայի, ինչպես նաև անեսթեզիոլոգիայի և ռեանիամատոլոգիայի ոլորտներում: 1974թ. գերազանցությամբ ավարտել է Մ.Հերացու անվան Երևանի պետական բժշկական ինստիտուտը՝ «բուժական գործ» մասնագիտությամբ:

Մ.Ն.Ավագյանը 1974-1976թթ. սովորել է ԽՍՀՄ առողջապահության նախարարության կլինիկական և փորձարարական վիրաբուժության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի անեսթեզիոլոգիայի բաժնի կլինիկական օրդինատուրայում: 1976-1980թթ. սովորել է ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի Վիրաբուժության գիտական կենտրոնի անեսթեզիոլոգիայի բաժնի ասպիրանտուրայում, պրոֆեսորներ Ա.Ա.Բունիաթյանի և Վ.Ն.Ցիբուլյակի ղեկավարությամբ: 1980թ. ասպիրանտուրան ավարտելուց հետո պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը «Էլեկտրաասեղնաանալգեզիայով համակցված էլեկտրաանեսթեզիան վիրաբուժական կլինիկայում» թեմայով` «Անեսթեզիոլոգիա–ռեանիամատոլոգիա» մասնագիտությամբ:

1980թ. «Ռեֆլեքսաթերապիա» մասնագիտությամբ, ԽՍՀՄ ԱՆ Մոսկվայի Լենինի շքանաշանակիր բժիշկների կատարելագործման կենտրոնական ինստիտուտի ռեֆլեքսաթերապիայի ամբիոնում, իսկ 1982թ. «Նյարդաբանություն» մասնագիտությամբ ԽՍՀՄ ԱՆ Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի նյարդաբանություն ամբիոնում անցել է առաջնային մասնագիտացում: Նույն բուհում 1985թ. անցել է առաջնային մասնագիտացում արդեն «Մանուալ թերապիա» մասնագիտությամբ:

ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». Ավագյաններ1980-1990թթ. աշխատել է ԽՍՀՄ առողջապահության նախարարության կլինիկական և փորձարարական վիրաբուժության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի (այնուհետև վերանվանված ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի Համամիութենական վիրաբուժության գիտական կենտրոն) Երևանի մասնաճյուղի անեսթեզիոլոգիայի, ռեանիմատոլոգիայի և արյան արհեստական շրջանառության լաբորատորիայում՝ բժիշկ, կրտսեր գիտական աշխատող, ավագ գիտական աշխատող: Այնուհետև այդ կենտրոնում կազմակերպել և ղեկավարել է ցավային ախտանիշների թերապիայի լաբորատորիան: 1990-1993թթ. աշխատել է ՀՀ ԱՆ Ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտի կլինիկական բաժնի ավագ գիտական աշխատող: Համատեղությամբ՝ 1990-1994թթ. եղել է «Նոյի տապան» Հայկական բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն:

1994-1999թթ. աշխատել է Մոսկվայում՝ որպես Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի Վիրաբուժության գիտական կենտրոնի «Ինտեգրատիվ բժշկության» կենտրոնի մանուալ թերապիայի և ռեֆլեքսոթերապիայի առաջատար մասնագետ:

Ն.Մ. Ավագյանը 1999-2011թթ. զբաղեցրել է Երևանի ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի ուսումնական գծով փոխտնօրենի պաշտոնը:

2011թ. ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտում նշանակվել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ 2011-2012թթ. աշխատել է որպես ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն: Վերջին տարիներին դոցենտ Ն.Մ. Ավագյանը ակտիվորեն զբաղվում է Հայաստանում ավանդական և այլընտրանքային բժշկության զարգացմամբ:

2000թ. ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտում նրա նախաձեռնությամբ ստեղծվել է Ավանդական և այլընտրանքային բժշկության ամբիոնը և ղեկավարել է այն մինչև 2012թ., իսկ 2001թ. ստեղծվել է ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի Ավանդական և այլընտրանքային բժշկության գիտաուսումնամեթոդական կենտրոնը, որտեղ նրա ղեկավարությամբ մասնագիտացել և վերապատրաստվել են հարյուրավոր բժիշկներ` մանուալ բժշկություն, ռեֆլեքսաթերապիա, հոմեոպատիա և այլ մասնագիտություններով:

Մ.Ն. Ավագյանն այժմ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի վերականգնողական և ավանդական բժշկության բաժնի ղեկավարն է: Բժշիկը հիմնել և ղեկավարում է Հայաստանի ավանդական և այլընտրանքային բժշկության մասնագետների ասոցիացիան: Նա նաև ՀՀ ԱՆ Դեղաբանական խորուրդի ավանդական և այլընտրանքային բժշկության գծով եղել է փորձագետ: Որպես պրակտիկ բժիշկ, Մ.Ն. Ավագյանը տիրապետում է ինչպես ժամանակակից բժշկության (անեսթեզիոլոգիա և նյարդաբանություն), այնպես էլ ավանդական և այլընտրանքային բժշկության բնագավառի (ռեֆլեքսաթերապիա և մանուալ թերապիա) ոլորտներում ախտորոշման և բուժման կիրառվաող մեթոդներին:

ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». ԱվագյաններԱյս ամենի հետ մեկտեղ, Մ.Ն. Ավագյանը, հանդիսանալով Էլեկտրակապի միջազգային միության (ԷՄՄ) ITU-D SG2 Q14 էլեկտրոնային առողջապահության խմբի փոխնախագահը և ԱՊՀ երկրների հետ տեղեկատվայնացման ոլորտում Կապի տարածաշրջանային համագործակցության հանձնաժողովին առընթեր տարածքային հեռուստաբժշկության աշխատանքային խմբի անդամ (Հայաստանի հանրապետության ներկայացուցիչը), զբաղվում է Հայաստանում հեռուստաբժշկության և էլեկտրոնային առողջապահության զարգացման հարցերով: Որպես ոչ ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի Եվրոպական ռազմավարության գծով Առողջապահության համաշխարհային կազմակերպության ազգային համակարգող, նա մասնակցել է Հայաստանում ոչ վարակիչ քրոնիկ հիվանդությունների կանխարգելման ազգային ռազմավարության ծրագրի մշակմանը:

Մկրտիչ Նորայրի Ավագյանը հրատարակել է 50-ից ավել գիտական աշխատություն, այդ թվում` 2 դասագիրք, 2 մեթոդական հանձնարարական և 9 մեթոդական ձեռնարկ: Նա 2 գյուտի և 2 ռացիոնալիզատորական առաջարկի հեղինակ է: Մ.Ն.Ավագյանը գիտական բազմաթիվ ելույթներով հանդես է եկել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում անցկացվող միջազգային տարբեր գիտաժողովներում և համագումարներում:

Բացի այդ, Մ.Ն. Ավագյանը զբաղվում է նաև հասարակական գործունեությամբ Ռուսաստանի հայերի միության կազմակերպության, Հայաստանի Հանրապետության հանրային պալատի և «Սուրմալու-Իգդիր» հայրենակցական միության վարչություններում:

Մկրտիչ Ավագյանի որդին` Վահան Ավագյանը ընտանիքի բժշկական չորրորդ սերնդի ներկայացուցիչն է: Մասնագիտացած է նյարդաբանության, մանուալ թերապիայի ու ռեֆլեքսոթերապիայի ոլորտներում: Բժշկակական գիտությունների թեկնածու է, դոցենտ: Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետն ավարտելուց հետո (1990–1996թթ.), Ռուսաստանում ավարտել է օրդիատուրա` ձեռք բերելով նյարդաբանի մասնագիտություն:

Նույն բուհի ասպիրանտուրայում` անցնելով կլինիկական ասպիրանտուրա նյարդաբանության գծով ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի աստիճան:

Այնուհետև 1999թ. բժիշկ-ռեֆլեքսոթերապևտի, իսկ 2000թ. մանուալ թերապևտի դիպլոմ:

Տարբեր տարիների կտրվածքով մասնակցել է մի շարք միջազգային գիտաժողովների: Շուրջ մեկ տասնյակ գիտական հոդվածների հեղինակ է: Վահան Ավագյանը ավանդական և այլընտրանքային բժշկության մասնագետների ասոցացիայի, ինչպես նաև Հայաստանի նյարդաբանների միության անդամ է:

ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». ԱվագյաններԱյժմ նա ղեկավարում է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի բազմապրոֆիլային «ԱլտՄեդ» վերականգնողական եւ ավանդական բժշկության բաժանմունքը, որտեղ աշխատում են բարձր որակավորում ունեցող, արտերկրում վերապատրաստում անցած մասնագետներ: «ԱլտՄեդ» բաժանմունքում տրամադրվում է ինտեգրատիվ բժշկական օգնություն` Արևելքի բազմադարյան փորձի և Արևմուտքի ժամանակակից գիտության տեխնոլոգիաների կիրառմամբ: Այս կենտրոնում օգտագործվող ախտորոշման եղանակները թույլ են տալիս արագ անցկացնել համակարգչային համակցված նախաախտորոշում և ստանալ հիվանդի ֆիզիկական և հոգե-հուզական վիճակի լիարժեք պատկերը: Ախտորոշման ժամանակակից, ավանդական և այլընտրանքային եղանակների օպտիմալ զուգակցումը թույլ է տալիս հիվանդությունը բացահայտել ամենավաղ շրջանում, հաճախ մինչև հիվանդագին ախտանշանների հայտնվելը:

«Ալտմեդ» բաժանմունքում լայնորեն օգտագործվում է Հայկական ժողովրդական բժշկությունը: Այստեղ առկա են հեղինակային աշխատանքներ, մշակվում են ժամանակակից և ավանդական բժշկության նոր յուրահատուկ ախտորոշիչ և բուժական եղանակներ:

Բժշկական գիտությունների թեկնածու Գեորգի Ավագյանը` Գագիկ Ավագյանի որդին է: 2000թ. ընդունվել է ՌԴ բժշկական պետական համալսարան (այժմ Պիրոգովի անվան ռուսական ազգային հետազոտական բժշկական համալսարան), որն ավարտելուց հետո ուսումը շարունակել է նույն բուհի նյարդաբանության և նյարդավիրաբուժության ֆակուլտետի կլինիկական օրդինատուրայում:

2008թ. ընդունվել է նույն բուհի ասպիրանտուրա: 2011թ. ավարտել է ասպիրանտուրան` պաշտպանելով «Նյարդային հիվանդություններ» մասնագիտությամբ թեկնածուական ատենախոսությունը: Մասնագիտացած է նյարդաբանության, նյարդաֆիզիոլոգիական, կլինիկական դեղաբանության, էպիլեպտոլոգիայի ոլորտներում: Այժմ Պիրոգովի անվան ռուսական ազգային հետազոտական բժշկական համալսարանի նյարդաբանության, նյարդավիրաբուժության և բժշկական գենետիկայի ամբիոնի դոցենտ է: Մոսկվայի կենտրոնական շրջանի նյարդաբան-էպիլեպտոլոգ է: Ավելի քան 45 աշխատանքների հեղինակ է:

ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». ԱվագյաններՆշանակալի է եղել նաև Ավագյան եղբայրների ներդրումը 1988 թ. Սպիտակի երկրաշարժի տարիներին, երբ Գագիկ Ավագյանը մի խումբ ռուս բժիշկների հետ ձեռնամուխ եղավ երկրաշարժից տուժած երեխաների վերականգնողական բուժման կազմակերպմանը:

 

Ստեղծվեց «Նոյի տապան» բժշկական զարգացման բարեգործական հիմնադրամը, որի հավաքագրված միջոցներով հաջողվեց պրոթեզավորման կարիք ունեցող 17 երեխա մեկնեց Կուբա վերականգնողական բուժում ստանալու նպատակով: Եղբայրները տարիբեր տարիների կտրվածքով համախմբել են Հայաստանի և Ռուսաստանի տարբեր ոլորտները ներկայացնող առաջատար բժիշկներին մի շարք բժշկական, բարեգործական ծրագրերի շուրջ:

2014 թ. հոկտեմբերին Մոսկվայում եղբայրներն ակտիվ մասնակցություն են ցուցաբերել Ռուսաստանի հայերի միության «Բժիշկների ասոցիացիայի» կազմակերպած առաջին համառուսական համագումարին, որը տեղի է ունեցել Սուրբ կերպարանափոխություն Հայ Առաքելական եղեղեցու սեղանատանը: Ռուսաստանում բնակվող հայ բժիշկները էական ներդրում են ունեցել բժշկագիտության, առողջապահական համակարգի տարբեր ոլորտների զարգացման գործում:

Նույն թվականի նոյեմբերին Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի գլխավորած պատվիրակությունը Հայաստան էր ժամանել Հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովին մասնակցելու նպատակով:

 

Պատվիրակության կազմում էր նաև ՌԴ առողջապահական համակարգի զարգացման գործում մեծ ավանդ ունեցած ռուսաստանաբնակ մեր հայրենակից, Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության Ռուսական պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետի նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր, Բժիշկների կատարելագործման ֆակուլտետի դասընթացների վարիչ Գագիկ Ավագյանը:

Ավագյան եղբայրներն ակտիվ մասնակցություն են ունեցել նաև 2015թ. հուլիսին մայրաքաղաքում անցկացված Հայաստանի 4-րդ Միջազգային բժշկական համագումարին:

Այս բժշկական գերդաստանը չի սահմանափակվում միայն Ավագյան- Փափազյան ազգանունով: Բժիշկ է նաև Գագիկ Ավագյանի կինը` բ.գ.թ. Ռուզաննա Եգանյանը, հարսը` Մարիա Ավագյանը, ինչպես նաև Վահան Ավագյանի կինը` բ.գ.թ. Լուսինե Վարդանյանը:

 

Բժիշկ-գիտնականները ներկայացնում են ընտանիքի չորրորդ սերունը` հաջողված մասնագիտական գործունեություն ծավալելով ոչ միայն Հայաստանում, այլև հայրենիքի սահմաններից դուրս:

 

 

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Մեզանից յուրաքանչյուրը ԵՊԲՀ-ի պատմության լույսի մի ճառագայթն է. Սուրեն Ստեփանյան
ԵՊԲՀ. Մեզանից յուրաքանչյուրը ԵՊԲՀ-ի պատմության լույսի մի ճառագայթն է. Սուրեն Ստեփանյան

Վիրաբուժության բնագավառը ինչ-որ չափով խորհրդավոր է, նրա մասին հաճախ հնչում են իրարամերժ կարծիքներ, նույն վիրաբույժի մասին կարող են գրվել գովերգող գրական ստեղծագործություններ և լսվել խիստ քննադատություններ...

Հայաստանում մասնագիտական վերապատրաստման տեսլականը. զրույց Րաֆֆի Ավետիսյանի հետ
Հայաստանում մասնագիտական վերապատրաստման տեսլականը. զրույց Րաֆֆի Ավետիսյանի հետ

Մեր զրուցակիցն է ԱՄՆ-ի հայտնի «Քլիվլենդ» կլինիկայի պրոֆեսոր, անեսթեզիոլոգ Րաֆֆի Ավետիսյանը, ում հետ խոսեցինք նեյրոանեսթեզիոլոգիայի, դրա հրատապության, պրոֆեսորի կողմից իրականացված մի շարք ծրագրերի և հետագա պլանների մասին...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. Ֆանարջյանների ընտանիքում պահպանվում է բժիշկ դառնալու ավանդույթը
ԵՊԲՀ. Ֆանարջյանների ընտանիքում պահպանվում է բժիշկ դառնալու ավանդույթը

«Ֆանարջյան» ազգանունը մեր երկրում նույնացվում  է բժշկագիտության  հետ։ Ֆանարջյանների ընտանիքը Հայաստանի բժշկական ամենամեծ գերդաստաններից է, որի վառ ներկայացուցիչ՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի...

ՀՀ ԱՆ. Պատվոգիր է շնորհվել անմնացորդ աշխատանքի համար
ՀՀ ԱՆ. Պատվոգիր է շնորհվել անմնացորդ աշխատանքի համար

Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանն ընդունել է Իտալիայի Սուրբ Կամիլլո Միաբանության Հայր Մարիո Կուկարոլլոյին: Վերջինս Շիրակի մարզի Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցում երկարատև...

ԵՊԲՀ. «Եղնիկների» բժշկուհին
ԵՊԲՀ. «Եղնիկների» բժշկուհին

Արցախյան պատերազմին իր մասնակցության մասին Արմինա Նալբանդյանը խոսել չի սիրում: Հարցերի միջոցով փորձում ենք «գաղտնազերծել» բժշկուհու կյանքի կարևոր այդ փուլի մանրամասները: Աշխատում է «Արմենիա» բժշկական կենտրոնում, վիրաբույժ է...

Մի պացիենտի հետքերով. Թիվ 1 համալսարանական կլինկիա, Հմայակ Սոսի Սիսակյան
Մի պացիենտի հետքերով. Թիվ 1 համալսարանական կլինկիա, Հմայակ Սոսի Սիսակյան

Մեդ-Պրակտիկ թիմը` լսելով թիմի անդամներից մեկի դրվատանքի խոսքերն` ուղղված Թիվ 1 համալսարանական կլինիկայի սրտաբանության բաժանմունքի ամբողջ անձնակազմին, որտեղ վերջին օրերին բուժվում էր իր ծեր մայրը, որոշեց պարզել` ո՞րն էր...

Բժշկի ընդունարանում
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության կազմակերպիչ Լեո Բոկերիան
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության  կազմակերպիչ Լեո Բոկերիան

Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հարցազրույց վիրաբույժ-պրոկտոլոգ Արարատ Սահակյանի հետ. izmirlianmedicalcenter.com
Հարցազրույց վիրաբույժ-պրոկտոլոգ Արարատ Սահակյանի հետ. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի պրոկտոլոգիայի բաժանմունքի գործունեության, առաջընթացների մասին զրուցեցինք վիրաբույժ- պրոկտոլոգ, Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի պրոկտոլոգիայի...

Բժշկի ընդունարանում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Հարցազրույց Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Սամվել Դանիելյանի հետ
Հարցազրույց Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Սամվել Դանիելյանի հետ

–   Ինչպիսի՞ն է արյունաբանության ոլորտն այսօր Հայաստանում:


–   Արյունաբանության ոլորտը Հայաստանում հետևում է միջազգային փորձին և ձեռքբերումներին: Մենք ունենք...

Բժշկի ընդունարանում
Հարցազրույց պրոկտոլոգ Անահիտ Գևորգյանի հետ. izmirlianmedicalcenter.com
Հարցազրույց պրոկտոլոգ Անահիտ Գևորգյանի հետ. izmirlianmedicalcenter.com

Գևորգյան Անահիտ Գեղամի - բժշկակական գիտությունների թեկնածու, դոցենտ, բժիշկ կոլոպրոկտոլոգ

Ինչպե՞ս որոշեցիք դառնալ բժիշկ-պրոկտոլոգ...

Բժշկի ընդունարանում
Միակ կին պրոկտոլոգ-վիրաբույժը Հայաստանում. մենք միշտ աշխատում ենք բարդացած դեպքերի հետ. izmirlianmedicalcenter.com
Միակ կին պրոկտոլոգ-վիրաբույժը Հայաստանում. մենք միշտ աշխատում ենք բարդացած դեպքերի հետ. izmirlianmedicalcenter.com

Անահիտ Գևորգյանը այսօրվա դրությամբ Հայաստանում միակ կին պրոկտոլոգ- վիրաբույժն է։ 1984-ին նա եկել է աշխատելու Պրոկտոլոգիայի նորաբաց ինստիտուտ, որը հետագայում դարձել է «Իզմիրլյան» բուժկենտրոն։ Բժշկի խոսքով՝  իր հիվանդների 80 տոկոսը...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. Անվանի սրտաբան Կառլեն Ադամյանն արժանացել է ակադեմիկոս Միրախիմովի անվան մեդալի
ԵՊԲՀ. Անվանի սրտաբան Կառլեն Ադամյանն արժանացել է ակադեմիկոս Միրախիմովի անվան մեդալի

Ղրղզստանի Առողջապահության նախարարության ակադեմիկոս Միրսաիդ Միրախիմովի անվան սրտաբանության և թերապիայի ազգային կենտրոնի և Ներքին հիվանդություններով զբաղվող բժիշկների ասոցիացիայի կողմից ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի վարիչ...

Ես հասկացա, թե իրականում ինչ է անմարդկային զենքը. բժշկի հիշողությունները ապրիլյան պատերազմի մասին. izmirlianmedicalcenter.com
Ես հասկացա, թե իրականում ինչ է անմարդկային զենքը. բժշկի հիշողությունները ապրիլյան պատերազմի մասին. izmirlianmedicalcenter.com

Այնտեղ՝ Արցախում ես հասկացա, թե իրականում ինչ է անմարդկային զենքը: Այն նախատեսված է ոչ թե հակառակորդի չեզոքացման, այլ ոչնչացման համար: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ուրոլոգ...

Մարդու և բժշկի եզակի տեսակը. armeniamedicalcenter.am
Մարդու և բժշկի եզակի տեսակը. armeniamedicalcenter.am

Արցախյան պատերազմը մարդկային որակների ճշտման, հոգիների փորձության ժամանակ էր: Հայրենին կյանքի գնով պաշտպանելը, զինակից ընկերոջ կամ, պարզապես, զինվորի համար մարտադաշտում կյանքը վտանգելը, կամ, ոչ պակաս վտանգավոր...

Բժշկի ընդունարանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ